Ադրբեջանական բանկը ներառվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթում

Լուրեր

24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
Բոլորը

Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների 20-րդ փաթեթն ուղղված է ոչ միայն Մոսկվային, այլև երրորդ երկրներին, որոնք դեր են խաղում նրա հետ տնտեսական հարաբերություններում։ Այս համատեքստում ուշագրավ է ադրբեջանական բանկի ներառումը ցուցակում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Եվրամիության պատժամիջոցների նոր որոշումը նպատակ ունի մեծացնել ճնշումը Մոսկվայի վրա՝ Ուկրաինայում պատերազմը շարունակելու համար, և առաջին անգամ կիրառում է ավելի խիստ հատուկ մեխանիզմներ պատժամիջոցներից խուսափելու դեմ։

Ամենաուշագրավ կողմերից մեկը երրորդ երկրների ֆինանսական հաստատությունների թիրախավորումն է, որոնք, ենթադրաբար, անուղղակիորեն աջակցում են Ռուսաստանի պատերազմական ջանքերին: ԵՄ-ն իր պատժամիջոցների ցանկում ներառել է Ադրբեջանում, Ղրղզստանում և Լաոսում չորս բանկեր: Նշվում է, որ դրանք նպաստել են Ռուսաստանի ֆինանսական գործարքներին կամ օգնել են նրան խուսափել պատժամիջոցներից։ Չի նշվում, թե որ բանկերի մասին է խոսքը։

Նոր փաթեթը ներառում է ֆինանսների, էներգետիկայի, առևտրի և տեղեկատվության ոլորտները և նպատակ ունի ստիպել Ռուսաստանին բանակցություններ վարել։

Ադրբեջանի Կասպյան նավագնացության ընկերությունն էլ (ASCO) հաղորդում է, որ Եվրամիությունը պատժամիջոցների ցանկից հանել է ադրբեջանական հինգ նավ: Հայտարարության համաձայն՝ «Եվրամիության խորհրդի 2026 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ չեղարկվել են ASCO-ին պատկանող Zagatala նավի և ASCO-ի ու SOCAR-ի համատեղ ձեռնարկությանը պատկանող Shusha, Karabakh, Khankendi և Zangezur նավերի նկատմամբ սահմանված պատժամիջոցները»:

«Նշված  նավերը երկարաժամկետ վարձակալության են տրվել երրորդ կողմերին՝ չարթերային պայմանագրերով, և դրանց շահագործումն իրականացվել է միջազգային կանոնակարգերին, այդ թվում՝ պատժամիջոցների պահանջներին լիովին համապատասխան։ Որոշումը համարվում է միջազգային իրավունքի վրա հիմնված օբյեկտիվ մոտեցման, ինչպես նաև կառուցողական երկխոսության արդյունք»,- ասվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի