«Խաղաղ ժամանակ մեր զենքից չէինք կրակել»․ թշնամու 10 տանկ խոցած Արցախի հերոսի պատմությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման ռիսկի պատճառով հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցը պատերազմի ընթացքում թշնամու 10 տանկ խոցած և Արցախի հերոսի կոչմանն արժանացած Էդգար Մարկոսյանն է

-Էդգա՛ր, շնորհակալ եմ այս խորհրդանշանական օրը մեզ հյուրընկալվելու համար։ Այսօր առաջինն ո՞ւմ եք շնորհավորել, թե՞ Ձեզ են շնորհավորել։

-Առաջինը շնորհավորել եմ իմ մարտական ընկերներին՝ Գևորգին ու Վարդանին, երեկ էլ միասին էինք։ Այսօր մնացած ընկերներիս, և պարտադիր կայցելեմ Եռաբլուր՝ ընկած ընկերներիս տեսնելու համար։

– Դուք գրեթե 1․3 տարվա ժամկետային զինծառայող էիք, երբ պատերազմը սկսվեց։ Առաջին օրերին ինչպիսի՞ն էր արձագանքը։ Հասկանո՞ւմ էիք, որ լայնածավալ պատերազմ է լինելու։

-Պատերազմը հենց սկսվեց, մասշտաբները միանգամից երևացին, որովհետև մեծ թափով սկսեցին խփել։ Սկզբի 10-15 րոպեն շոկային էր, հետո արդեն դարձավ սովորական, որովհետև ունեինք կոնկրետ խնդիր կատարելու և ամեն մեկս մեզնից կախված ամեն ինչ անում էր՝ գրոհները կանխելու համար։

-Ինչպե՞ս հաջողվեց 10 տանկ խոցել։

-Գիտակցված, որովհետև երբ գիտես, որ տանկերը գալու են, բացի քեզանից՝ նաև ընկերներին վնաս տան, դու չես կարող պատկերացնել՝ ինչ մասշտաբների կարող է հասնել վնասը, դու ուղղակի դուրս ես գալիս տանկի դեմ, իսկ տանկի դեմ դուրս գալը կյանքդ մի կողմ դնելն է, որպեսզի ընկերներիդ չվնասի։

Խաղաղ ժամանակ մենք մեր զենքից չէինք կրակել, մեզ չի տրամադրվել այդ հրթիռը, և հենց միանգամից պատերազմական պայմաններում կրակելը բարդ էր, մտածում էիր՝ կկպնես-չես կպնի, բայց հենց թիրախը տրաքում է, ոգևորվում ես։

-Շարքային զինծառայողի կարգավիճակով զորակոչվեցիք բանակ, և այդ կարգավիճակը միանգամից փոխվեց Արցախի հերոսի։ 23 տարեկանում նման բարձր կոչում ունենալն ի՞նչ փոխեց Ձեր առօրյայում։ Ավելի շատ ոգևորո՞ղ, թե՞ կաշկանդող հանգամանք է։

-Չէի ասի կաշկանդող է, ավելի պարտավորեցնող է։ Ես միշտ ասում եմ՝ բոլորն էլ հերոսներ են, որ այդ ամեն ինչի մեջ կռվել են։ Կոչումը, որը ինձ տրվել է, պարտավորեցնող է։ Եթե մենք ողջ ենք մնացել, ուրեմն առաքելություն ունենք։

-Տանը չգիտեին, որ թեժ մարտերի մեջ եք, բայց Արայիկ Հարությունյանը հերոսի կոչում շնորհեց, հեռուստացույցով տեսան ու գաղտնիքը բացահայտվեց։ Պատմե՛ք այդ օրերի մասին։

-Ես էլի վերևում էի, ամսի 4-ին էր, զանգեցին ընկերներս, շնորհավորեցին։ Ինձ համար անսպասելի էր, որովհետև ես այն, ինչ անում էի, իմ պարտականությունն էր։

Այս օրը ես ընկերոջս հետ էի, Վարդանը կատակում էր, թե պատկերացնում ես՝ Մոնթե Մելքոնյան, Վազգեն Սարգսյան ու Էդգար Մարկոսյան, ու էդ պահին զանգ եկավ, որ հա՛, հերոսի կոչում եմ ստացել։ Մի փոքր անհավատալի էր, ու սկսվեցին զանգերը։ Բոլորը զանգում էին ու չէին հավատում, որ ողջ եմ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան