Առաջին անգամ Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի սեքվենավորման փորձ

Լուրեր

08.06.2026 | 09:52
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 8-ի դրությամբ
08.06.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.06.2026 | 09:31
Ղազախստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 09:21
Ամփոփվել են 1980 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 08:30
Ամփոփվել են 1924 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:53
Ամփոփվել են 1596 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:35
Ամփոփվել են 1382 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 07:28
Ամփոփվել են 1363 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:48
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 06:41
Ամփոփվել են 1283 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
08.06.2026 | 06:12
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
08.06.2026 | 04:29
Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման․ «Հայաստան» դաշինք
08.06.2026 | 04:12
Մենք շարունակում ենք մեր հարաբերությունները սերտացնել ԵՄ-ի հետ և նաև զարգացնել ՌԴ-ի և ԵՏՄ-ի հետ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 04:08
Դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում․ Սամվել Կարապետյան
08.06.2026 | 04:01
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հակասահմանադրական է․ Արման Թաթոյան
Բոլորը

Հայ-Ռուսական համալսարանի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ շրջափուլի շրջանակներում Հայ-Ռուսական համալսարանում իրականացվող գենոմիկայի դրամաշնորհային ծրագրով ձեռքբերված գերժամանակակից երրորդ սերնդի սեքվենավորման սարքի (Oxford Nanopore MinION) օգնությամբ առաջին անգամ Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի սեքվենավորման նախնական փորձ։

Սեքվենավորումը ԴՆԹ հիմքերի հաջորդակաության բացահայտման գործընթացն է, որն իրականացվում է հատուկ սեքվենավորման սարքերի միջոցով։ Սեքվենավորման միջոցով գիտնականները կարող են համեմատել միևնույն գենի տարբեր ձևերի հաջորդականությունները։ Այս ձևերի մի մասը հանգեցնում են օրգանիզմի բնականոն գործունեությանը, իսկ որոշ հաջորդականություններ կարող են հանգեցնել հիվանդության։ Սեքվենավորման արդյունքում պարզ է դառնում, թե հաջորդականության որ փոփոխություններն են կապված այս կամ այն հիվանդության հետ։

Վերոնշյալ հաջողությունը հնարավոր է դարձել Հայ-Ռուսական համալսարանի Կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի և ՀՀ ԳԱԱ ՄԿԻ Մարդու գենոմիկայի լաբորատորիայի ու Կենսաինֆորմատիկայի գիտական խմբերի համագործակցության շնորհիվ։

Փորձերի համար անհրաժեշտ ռեակտիվների մի մասը ձեռք է բերվել Հայ-Ռուսական համալսարանի ֆինանսավորմամբ։ Առջևում նոր նմուշների կենսաինֆորմատիկ վերլուծությունն է և սեքվենավորումը։

Հետազոտություններն իրականացվում են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհի շրջանակներում։