Գալուզինը ՌԴ-ում Թուրքիայի դեսպանի հետ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
Քաղաքականություն
06.05.2025 | 23:14
Մայիսի 6-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում Թուրքիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թանջու Բիլգիչին։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակի, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում»,- ասված է հաղորդագրությունում։