Բելառուսի վարչապետն Աղդամում ծանոթացել է «վերակառուցման աշխատանքներին»

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ֆիզուլիի և Աղդամի շրջաններ այցի շրջանակներում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը և Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը «ծանոթացել են Աղդամի շրջանի Սարըջալը գյուղում ընթացող վերակառուցման աշխատանքներին», հայտնում են ադրբեջանական լրատվականները:

Հաղորդվում է, որ Աղդամի արդյունաբերական պարկին ծանոթանալու ընթացքում Բելառուսի վարչապետը հատուկ տրանսպորտային միջոց է հանձնել վերականգնման, շինարարության և կառավարման ծառայությանը:

Ավելի վաղ, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Ալեքսանդր Տուրչինին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ադրբեջանի և Բելառուսի միջև հարաբերությունները հիմնված են ամուր բարեկամության և փոխադարձ վստահության վրա», վստահեցրել է Ալիևը, ընդգծելով` Ադրբեջանի և Բելառուսի միջև առկա քաղաքական կապերի ոգուն համապատասխան առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել կարծիքների փոխանակում Ադրբեջանի և Բելառուսի միջև առևտրատնտեսական կապերի հետագա ընդլայնման հարցերի վերաբերյալ։ Այս համատեքստում ընդգծվել է Գյանջայի ավտոմեքենաների գործարանում բելառուսական ավտոմեքենաշինական տեխնիկայի արտադրության և Ադրբեջանի տարբեր շրջաններում դրանց սպասարկման կենտրոնների ստեղծման կարևորությունը։ Քննարկվել են Ադրբեջանում վերելակների, կենցաղային տեխնիկայի, գյուղատնտեսական, մասնավորապես՝ անասնապահական, թռչնաբուծական արտադրանքի համատեղ արտադրության կազմակերպման հարցերը։ Միջկառավարական հանձնաժողովին տրվել են համապատասխան հանձնարարականներ նշված ուղղություններով։

Շեշտվել է`«Ադրբեջանի ազատագրված տարածքներում վերականգնողական-շինարարական աշխատանքներին բարեկամ Բելառուսի ընկերությունների մասնակցությունը», նաև քննարկվել է քաղաքաշինության ոլորտում Բելառուսի և Ադրբեջանի միջև փորձի փոխանակման կարևորությունը։