Սպանել են և դիերը թաղել տան բակում. Դատախազությունը մանրամասներ է հայտնել

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

2025 թվականի ապրիլի 21-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացվել է մեղադրական վերդիկտ. 2 անձի սպանություն կատարած Է.Ե.-ի և Է.Մ.-ի նկատմամբ նշանակվել է համապատասխանաբար՝ 19 տարի և 16 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

«Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Է.Ե.-ն և Է.Մ.-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են իրենց հետ նույն տանը բնակվող Ա.Թ.-ի և Ռ.Կ.-ի հետ, ձեռքերով և փայտով հարվածներ են հասցրել Ա.Թ.-ի և Ռ.Կ.-ի մարմնի տարբեր մասերին՝ այդ թվում կենսականորեն կարևոր օրգաններին: Ա.Թ.-ն, կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ ստանալու հետևանքով, մահացել է: Ռ.Կ.-ին ևս պատճառվել են կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ, սակայն Է.Ե.-ն և Է.Մ.-ն Ռ.Կ.-ին սպանել են հաջորդ օրը՝ պոլիէթիլենային տոպրակով խեղդելու միջոցով: Սպանություններից հետո Է.Ե.-ն և Է.Մ.-ն Ա.Թ.-ի և Ռ.Կ.-ի դիերը թաղել են տան բակում նախապես փորված փոսում։

Դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 12-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Է.Ե.-ի և Է.Մ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 11-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից այլ հանցանքը թաքցնելու նպատակով երկու կամ ավելի անձանց սպանություն):

2024 թվականի հունվարի 9-ին քրեական վարույթը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

2025 թվականի ապրիլի 21-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացվել է մեղադրական վերդիկտ:

2025 թվականի մայիսի 5-ին Դատարանի դատավճռով Է.Ե.-ն դատապարտվել է 19 տարի ժամկետով ազատազրկման, իսկ Է.Մ.-ն՝ 16 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման»,- ասված է հաղորդագրության մեջ։