Վարկային «ասեղի» վրա. ՀՀ առևտրային բանկերի տված վարկերը հասել են 5.2 մլրդ ԱՄՆ դոլարի

Լուրեր

01.02.2026 | 11:39
Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին. այն դարձել է միակողմանի երթևեկելի
01.02.2026 | 11:11
Հնդկաստանը նավթ կգնի Վենեսուելայից, ոչ թե Իրանից․ Թրամփ
01.02.2026 | 11:04
UNF 30․ Միհրան Հարությունյանը հաղթեց Շեյն Տորեսին
01.02.2026 | 10:59
Վթարային ջրանջատում Երևանում
01.02.2026 | 10:49
UFC-ի չեմպիոն Ալեքսանդր Վոլկանովսկին պաշտպանել է տիտղոսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.02.2026 | 10:42
Ահազանգ է ստացվել, որ Երևանում գտնվող շինանյութի պահեստում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
01.02.2026 | 10:26
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
01.02.2026 | 10:10
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար․ Ճանապարհային դեպարտամենտ
31.01.2026 | 23:36
Եվրո-2026․ Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ավարտեց ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.01.2026 | 20:55
Մայր Աթոռը կոչ է անում ՀՀ իշխանությանը և իրավապահ համակարգին գործել բացառապես ՀՀ Սահմանադրության և օրենքի շրջանակներում
31.01.2026 | 20:39
7 հոգևորականի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
31.01.2026 | 20:32
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել
31.01.2026 | 20:00
Քիթ՝ չշնչելու համար․ Ալինայի 3 վիրահատության պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.01.2026 | 19:27
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
31.01.2026 | 19:00
Ֆիրդուսից հանեցին մարդկանց, որ հարուստներ ապրեն, նույնը լինելու է Կոնդում և Նորագյուղում. Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2011թ.-ից մինչև 2017թ.-ի հոկտեմբեր ժամանակահատվածում ՀՀ առևտրային բանկերի կողմից տրված վարկերի ցուցանիշի համադրությունից պարզ է դառնում, որ այժմ գրեթե 2 անգամ ավելի շատ վարկ ունենք: Միթե 7 տարվա ընթացքում մեր կյանքը 2 անգամ ավելի ծանրացել է, որ ստիպված ենք եղել մտնել նման ծանր վարկային բեռի տակ: Այս հարցի պատասխանը գուցե ավելի հեշտ կլինի պարզել յուրաքանչյուր տնային տնտեսությունից կամ ձեռնարկությունից, սակայն փաստը մնում է այն, որ արդեն հատել ենք 2.5 տրիլիոն դրամի կամ 5.2 մլրդ ԱՄՆ դոլարի սահմանագիծը:

Առևտրային բանկերի վարկերը 2011-2017/10թթ. (ժամանակահատվածի վերջ, մլրդ. ՀՀ դրամ)

2017թ.-ի 10 ամիսների ընթացքում ՀՀ ռեզիդենտների վարկերի ցուցանիշը հասել է 2 տրիլիոն 321 մլրդ դրամի, որից` 886 միլիարդը տրված է դրամով, իսկ 1 տրիլիոն 434 միլիարդն՝ արտարժույթով: Մոտ 186 մլրդ դրամի վարկեր ունեն ՀՀ ոչ ռեզիդենտները, որոնք 2016թ.-ին ունեին 319 միլիարդի վարկ և իրենց ցուցանիշը բավականին իջեցրել են:

ՀՀ առևտրային բանկերի կողմից ընդհանուր տրված դրամով վարկերը կազմում են 947 մլրդ դրամ, իսկ արտարժույթով տրված վարկերը` 1 տրիլիոն 558 մլրդ դրամ: Միայն այս վերջին ցուցանիշից կարելի է փաստել, որ ՀՀ բանկային համակարգը սեփական երկրի արժույթի նկատմամբ ունի ցածր վստահության մակարդակ, իսկ արտարժութային ցանկացած լուրջ տատանում «դամոկլյան սրի» նման կախված է վարկառուների գլխին:

Կորպորատիվ հատվածի կամ ձեռնարկությունների կողմից վերցված վարկերը 2017թ.-ի 10 ամիսների ընթացքում կազմել են 1 տրիլիոն 319 մլրդ դրամ, իսկ տնային տնտեսությունների վարկավորման ծավալները հասել են 832 մլրդ դրամի: Տնային տնտեսությունների վերցրած վարկերը հիմնականում սպառողական վարկեր են, իսկ դա նշանակում է, որ լուրջ արդյունք դրանից ակնկալել չենք կարող:  Ձեռնարկությունների վարկային պորտֆելի ավելացումն էլ  կամ փաստում է, որ վերջիններս ունեն նոր նախագծերի համար լրացուցիչ ֆինանսների անհրաժեշտություն կամ այնքան վատ են նրանց  գործերը, որ ստիպված վարկերը կտրուկ ավելացրել են:

Առևտրային բանկերի վարկերը ձեռնարկություններին 2011-2017/10թթ. (ժամանակահատվածի վերջ, մլրդ. ՀՀ դրամ)

Առևտրային բանկերի վարկերը տնային տնտեսություններին 2011-2017/10թթ. (ժամանակահատվածի վերջ, մլրդ. ՀՀ դրամ)

Հաճախ քաղաքացիների ոչ բավարար  ֆինանսական գրագիտությունը ստիպում է վերջիններիս դիմել վարկերի օգնությանը և հայտնվել լուրջ ֆինանսական խնդիրների առաջ,  քանի որ նրանք  չեն հաշվարկում՝ արդյո՞ք իրենց եկամուտներն ավելի են, քան վարկերի դիմաց վճարվելիք իրական տոկոսադրույքները և հարկերը, արդյոք իրենց աշխատավարձն աճելու է ապագա տարիների ընթացքում նույն տեմպով, ինչ տոկոսով, որ վերջիններս վարկ են վերցրել և, վերջապես, իրենց սեփական զարգացումը կամ առաջընթացը տարեկան 10-15%-ի է հասնում, որ նման տոկոսներով վարկ են վերցնում: Այս գործարքները նման են նրան, որ առանց արգելակների մեքենա գնես և հույս ունենաս, որ ողջ ու առողջ տուն ես հասնելու, սակայն շատերը նման հեռատեսություն չունենալով հայտնվում են «վարկային թակարդում», որը խժռում է շատերի տարիներով ստեղծած սեփականությունն ու ունեցվածքը` խորացնելով առանց այն էլ գոյություն ունեցող սոցիալական անհավասարությունը:

Առևտրային բանկերի վարկերն, ըստ տնտեսության հատվածների 2011-2017/10թթ. (ժամանակահատվածի վերջ, մլրդ. ՀՀ դրամ)

 

Թ. Միքայելյան