Ադրբեջանական բենզինի մատակարարումները Հայաստան ձեռնտու են նաև Ադրբեջանին․ Էմին Ալիև

Լուրեր

03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը բաց նամակ է հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը մահացել է խաղի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:15
Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները
03.11.2026 | 14:04
Կիմի Չեն Ընի քույրը հերքում է Binance-ի՝ 6 միլիարդ դոլարի հափշտակության հաքերային հարձակմանը Հյուսիսային Կորեայի մասնակցությունը
03.11.2026 | 13:52
Համաներումը կարող է բխել դատապարտյալների, բայց ոչ Երևանի փողոցներում քայլող մարդկանց շահերից․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր համաձայնությունը կարող է լինել ոչ թե պատերազմի ավարտ, այլ ընդամենը դադար»,- Factor TV-ին տված հարցազրույցում ասել է Trend.az-ի գլխավոր խմբագիր Էմին Ալիևը։

Նրա խոսքով՝ Իրանի շուրջ հնարավոր դեէսկալացիան ժամանակավոր բնույթ ունի և անմիջական ազդեցություն է թողնում տարածաշրջանային նախագծերի վրա։ Մասնավորապես, TRIPP նախաձեռնության իրականացումը, ինչպես նշել է Ալիևը, սերտորեն կապված է Իրանում կայունության մակարդակի և տարածաշրջանային անվտանգության հետ։

Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական զարգացումներին՝ Ալիևը նշել է, որ Ադրբեջանում հայ-ռուսական հարաբերություններում տեղի ունեցողը հիմնականում ընկալվում է որպես նախընտրական գործընթացի մաս, այլ ոչ թե երկարաժամկետ ռազմավարական շրջադարձ։

Խոսելով տնտեսական ընկալումների փոփոխության մասին՝ Ալիևը ընդգծել է, որ դեռ մի քանի տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ Հայաստանում կարող է քննարկվել ադրբեջանական բենզինի և դիզելի վաճառքի հնարավորությունը։ Նրա կարծիքով՝ այսօր նման սցենարներն այլևս անիրատեսական չեն։ Ավելին, Ադրբեջանից Հայաստան գազի ներմուծման հեռանկարը նույնպես դուրս է գալիս անհնարինի շրջանակից, հատկապես էներգետիկ մատակարարումների դիվերսիֆիկացման համատեքստում։

Նա նշել է, որ նման մատակարարումները կարող են լինել փոխշահավետ․ վառելիքի արտահանումը Հայաստան կբխի նաև Ադրբեջանի տնտեսական շահերից։ Սակայն,  ըստ բանախոսի, նման նախագծերի լիարժեք իրականացումը հնարավոր է միայն երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո։

Երկկողմ առևտրի հեռանկարների մասին խոսելիս Ալիևը նշել է, որ հայկական արտադրանքը կարող է պահանջարկ ունենալ ադրբեջանական շուկայում։ Նրա խոսքով՝ սպառողական սովորություններն ու նախասիրությունները երկու երկրներում շատ առումներով նման են, ինչը բնական հիմք է ստեղծում առևտրի համար։ Ադրբեջանական շուկան, միաժամանակ, բավական տարողունակ է հայկական ապրանքներն ընդունելու համար։

Ավելի լայն համատեքստում Ալիևը նշել է, որ Ադրբեջանում երկար ժամանակ գոյություն է ունեցել հասարակական կոնսենսուս՝ տարածքային ամբողջականության վերականգնման հարցում։ Սակայն, նրա խոսքով, Հայաստանի հետ հակամարտության անվերջ շարունակությունը նպատակ չէ ադրբեջանական հասարակության համար։

«Ադրբեջանական հասարակությունը, ընդհանուր առմամբ, կիսում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ձգտումը», – նշել է նա՝ հավելելով, որ հայկական հասարակության պատրաստակամությունը նման քայլերի նկատմամբ պարզ կդառնա ընտրությունների արդյունքներից հետո։

Միևնույն ժամանակ, Ալիևը ընդգծել է, որ նույնիսկ խաղաղության հասնելու դեպքում չի կարելի ակնկալել, որ երկու երկրներն անմիջապես կդառնան դաշնակիցներ։ Նրա խոսքով՝ երկու հասարակություններում էլ հակամարտությունը դեռ երկար կմնա որպես չավարտված՝ ընկալումների մակարդակում։

Եզրափակելով՝ Ալիևը նշել է, որ այսօր Հայաստանը և Ադրբեջանը գտնվում են նոր պատմական իրականության ձևավորման գործընթացում։ «Խոսքը վերջին 30 տարիների ձևավորված պատմությունից տարբերվող նոր էջ գրելու փորձի մասին է», – ամփոփել է նա։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Սամվել Մելիքսեթյան