Կմիավորվե՞ն Քոչարյանը, Կարապետյանը և Ծառուկյանը. ընդդիմության շանսերը՝ ըստ վերջին հարցումների. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
05.09.2026 | 10:29
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
05.09.2026 | 10:05
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ
04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը, ըստ վերջին հարցումների, չի հաղթահարի անցողիկ շեմը՝ խորհրդարանում հայտնվելու համար։ Դաշինքների համար նվազագույն անցողիկ շեմը 8% է, այնինչ, ըստ «Հայաստանի ընտրական համակարգի ուսումնասիրության կենտրոն»-ի հետազոտության, Քոչարյանի թիմը կարող է ստանալ ձայների 4,2 տոկոսը։ IRI-ի՝ Ամերիկյան հանրապետական ինստիտուտի հարցումներով ևս Քոչարյանի վստահության մակարդակը 4 տոկոսի սահմաններում է։ Մեկ այլ հետազոտական ընկերություն՝ «Էմ Փի ՋԻ»-ն, որը 2021-ին Քոչարյանի հաղթանակն էր կանխատեսում, այս անգամ նշում է 5,5 տոկոս վարկանիշի մասին։ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը նշված հարցումներից որևէ մեկը արժանահավատ չի համարում։
«Իրենք 2021 թվականից ինչքան կանխատեսում են արել, սխալ է դուրս եկել։ Մենք վերջին ամիսներին պարբերաբար անում ենք հարցումներ, և այդ հարցումները տարբերվում են Գելափի հարցումներից»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։ Ըստ դաշնակցական պատգամավորի՝ իրենց իրականացրած հարցումներով «Հայաստանը» հաղթահարում է անցողիկ շեմը։ Թե ինչ ցուցանիշով՝ Քոչարյանի թիմակիցը չի մանրամասնում։ Այս հարցումների ֆոնին ընտրություններին չմասնակցող Սերժ Սարգսյանի թիմից Քոչարյանին ևս հորդարում են չմասնակցել ընտրություններին և չփոշիացնել ընդդիմության քվեները՝ աջակցելով Սամվել Կարապետյանին։

««Հայաստան» դաշինքի պլաններում չկա ընտրություններին չմասնակցելու սցենար, բացառում եմ։ Ինչո՞ւ չպետք է մասնակցենք։ Լիարժեք գործընթացի մեջ ենք»,- ասաց Սաղաթելյանը։

Վերջին հարցումները ցույց են տալիս, որ ՔՊ-ն թեև առաջատարն է, սակայն այս պահին դեռևս չունի բավարար աջակցություն միանձնյա իշխանություն ձևավորելու համար։ Վճռորոշ կարող են լինել չկողմնորոշված ընտրողների ձայները։ «Ուժեղ Հայաստան»-ը, որն առաջատարն է ընդդիմադիրների շարքում, «Հայաստանի ընտրական համակարգի ուսումնասիրության կենտրոն»-ի տվյալներով ունի 11,4 տոկոս, Հանրապետական ինստիտուտի տվյալներով՝ 9 տոկոս,  «Էմ Փի ՋԻ»-ի տվյալներով՝ 13,4 տոկոս։ Ռուսաստանցի խոշոր գործարար Սամվել Կարապետյանի թիմը այս փուլում չի պատրաստվում միավորվել Քոչարյանի հետ․ արդեն մերժել են Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ի՝ իրենց միանալու առաջարկը։ «Մենք միավորվում ենք նոր ուժերի հետ, որոնք նախկինում իշխանության չեն եղել, չեն կրել պատասխանատվություն ՀՀ ներկա վիճակի համար»,- ասաց կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյան։
Նա չէր բացառել նախկինների հետ համագործակցության այլ ձևաչափերը, սակայն նրա խոսքերից ակնհայտ է դառնում, որ այդ համագործակցության վերջնարդյունքը պետք է լինի Սամվել Կարապետյանի վարչապետ դառնալը։ «Մեզ պետք է, որ ՀՀ-ում իշխանության գա նոր անձ, և դա Սամվել Կարապետյանն է»։
Գագիկ Ծառուկյանի ստեղծած «Նոյան տապան» քաղաքական միավորումը, ըստ «Հայաստանի ընտրական համակարգի ուսումնասիրության կենտրոն»-ի, 3,3 տոկոս քվե ունի։ Հանրապետական ինստիտուտը մարտին 4 տոկոս էր կանխատեսել Ծառուկյանի համար, իսկ «Էմ Փի ՋԻ»-ն՝ շուրջ 8 տոկոս։ Ծառուկյանին միացած «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը կարծում է, որ Ծառուկյանը, Քոչարյանը և Կարապետյանը կկարողանան Փաշինյանին իշխանությունից հեռացնել՝ ընտրություններից հետո միավորվելով։
«Ես տեսնում եմ, որ երեք ընդդիմադիր ուժեր բավականին պատկառելի ներկայություն կունենան խորհրդարանում, և իշխանափոխությունը հնարավոր է այդ ճանապարհով։ Մեկ միասնական ցուցակը համարում եմ ուտոպիա»,- ասաց Սուրենյանցը։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն այս սցենարով իշխանափոխությունն իրականացնելը համարել էր պատերազմի վերսկսման սպառնալիք։ Նշյալ ուժերն էլ իրենց հերթին վարչապետի այս դիրքորոշումը որակել էին որպես շանտաժ՝ քաղաքացիներին ուղղված։

Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան