ԵՏՄ-ում մնալը ձեռնտու է՝ ՀՀ-ին շահավետ գործարք է․ ԵՄ-ում չենք ունենա տնտեսական նման կարողություններ․ Մանե Թանդիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը Factor TV-ի եթերում ներկայացրել է իրենց ուժի դիրքորոշումներն առաջիկա ընտրությունների, ներքաղաքական իրավիճակի և արտաքին մարտահրավերների վերաբերյալ։ Նա հաստատել է, որ կուսակցությունը բանակցություններ է վարում տարբեր ուժերի հետ՝ նպատակ ունենալով համախմբել ընդդիմադիր դաշտը։

Թանդիլյանը նշել է, որ բանակցությունների ընթացքով պայմանավորված՝ առայժմ չի կարող հրապարակել, թե որ ուժերի հետ են քննարկումները, սակայն ընդգծել է իրենց հիմնական նպատակը․ «Մեր մասնակցության ձևաչափը և բովանդակությունը պիտի այնպիսին լինի, որ ընդդիմադիր ձայների մեկտեղում, կոնսոլիդացիա ապահովի»: Նրա խոսքով՝ խնդիրը ոչ թե պարզապես բևեռ դառնալն է, այլ այնպիսի ձևաչափով հանդես գալը, որը «կարողանա ընդդիմադիր ձայների լիարժեք իրացում ապահովել»:

Որպես իրենց ուժի առավելություն՝ Թանդիլյանը նշել է համապետական ծածկույթը և կառույցների առկայությունը։ «Դուք գիտեք, որ «Ապրելու երկիրը» իշխող ուժից հաջորդ ուժն է, դրանից զատ, որ ներկայացված է համարյա թե բոլոր մարզերում և համայնքների մեծամասնությունում՝ որպես ավագանիներ, և ընտրությունների մասնակցած ուժ, ունի կառույցներ»: Նա հավելել է, որ ՏԻՄ ընտրություններում ունեցած հաջողությունները հիմք են ստեղծել տարածքային կառույցների համար, ինչը թույլ է տալիս մասնակցություն ունենալ քաղաքացիների առօրյա կյանքում։

Անդրադառնալով ընդդիմադիր դաշտում «նախկինների» ներկայությանը՝ Թանդիլյանը կտրուկ գնահատական է տվել գործող իշխանությանը։ «Ես կարծում եմ, որ այսօրվա իշխանությունները այնքան խորքային և բովանդակային են ձախողել երկրի կառավարումը, այնքան արհավիրքների առջև են կանգնեցրել Հայաստանի Հանրապետությունը, որ շատ մարդկանց աչքում այն, ինչ նախկինում կատարվել է, դա ընդամենը, այսպես, փոքրիկ ծաղիկներ են»:

Նրա համոզմամբ՝ ներկա կառավարման հետևանքներն անհամեմատելի են։ «Փաստ է, որ այս իշխանության օրոք մենք կորցրել ենք մեր ինքնիշխանությունը, մենք կորցրել ենք Արցախը, և մենք սպառնալիքի տակ ենք ամենօրյա, շանտաժի տակ՝ մեր ոչ բարեկամ, բարեկամաբար տրամադրված երկրների կողմից։ Սա այսօրվա իշխանության քաղաքականության հետևանքն է, հետևաբար իրենցից որքան հնարավոր է շուտ ազատվելը օրակարգային է յուրաքանչյուր մտածող մարդու համար»:

Մանե Թանդիլյանը անընդունելի է համարում ընդդիմությանը «պատերազմի կուսակցություն» պիտակը կպցնելը։ «Բացարձակապե՛ս․ չկա այսօր ընտրության մասնակցող որևէ ընդդիմադիր քաղաքական ուժ կամ հայտ ներկայացրած ուժ, ով պատերազմ է տենչում։ Ես ձեզ խոստանում եմ, որ Նիկոլ Փաշինյանի թողած Հայաստանով անհնարին է որևէ պատերազմի մեջ մտնելը։ Պիտի արկածախնդիր լինես դա անելու համար»:

Նրա գնահատմամբ՝ իշխանության հռետորաբանությունը վկայում է ինքնիշխանության կորստի մասին։ «Եթե այսօրվա իշխանությունը հայտարարում է, որ եթե ես չընտրվեմ, պատերազմ է, դա նշանակում է, որ մենք կորցրել ենք մեր ինքնիշխանությունը։ Դա նշանակում է, որ մարդիկ, ովքեր մեր փոխարեն որոշում են՝ ով պիտի լինի մեր երկրի ղեկավարը, իրենք էլ որոշում են մեր փոխարեն՝ ինչ տարածքում ենք մենք գոյություն ունենալու վաղը»:

Խոսելով արտաքին քաղաքականության վեկտորի՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության մասին, Թանդիլյանը նշել է, որ այսօրվա անվտանգային և տնտեսական իրողությունները պահանջում են զգույշ մոտեցում։ Հիշեցնելով, որ նախկինում եղել է ԵՄ ասոցացման կողմնակից՝ նա ընդգծել է, որ իրավիճակը հիմա այլ է։ «Այն ժամանակ Հայաստանը անվտանգային այսպիսի խոցելի վիճակում չէր։ Այսօր նման խոսույթը տնտեսապես հարվածելու է ամբողջ Հայաստանին։ Մենք անվտանգային խորը ճգնաժամի մեջ ենք։ Հիմա Նիկոլ Փաշինյանի այդ տիպի խոսույթն ու այդ վտանգները բերելու են տնտեսական կոլապսի»:

Նա եզրափակել է, որ Հայաստանը դեռ տասնյակ տարիներ հեռու է ԵՄ չափանիշներին համապատասխանելուց, ուստի՝ ներկա փուլում պետք է կենտրոնանալ ԵԱՏՄ-ում եղած տնտեսական հնարավորությունները չկորցնելու վրա։ «Այս փուլում, անպայման, տնտեսական… սա շահավետ գործարք է այս փուլում»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան