Հունգարիան և Ռուսաստանը գաղտնի համագործակցության համաձայնագիր են կնքել

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Հունգարիան և Ռուսաստանը գաղտնի կերպով համագործակցության համաձայնագիր են ստորագրել։ Այն վերաբերում է երկու երկրների միջև տնտեսական, առևտրային, էներգետիկ, մարզական, կրթական և մշակութային կապերի ընդլայնմանը։ Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով իր տրամադրության տակ գտնվող փաստաթղթերի, գրում է Current time-ը։ 

Լրատվամիջոցը նշում է, որ չի կարողացել հաստատել փաստաթղթերի իսկությունը։

Լրագրողների փոխանցմամբ՝ 2025 թվականի դեկտեմբերին Մոսկվայում կայացած հանդիպումից հետո Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն և Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ստորագրել են 12 կետից բաղկացած ծրագիր, որը նախանշում է երկու երկրների միջև համագործակցության հիմնական ուղղությունները։

Առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող փաստաթղթերից մեկում նշվում է, որ Մոսկվան և Բուդապեշտը պարտավորվում են «հաղթահարել երկկողմ առևտրի բացասական միտումը», որը պայմանավորված է եվրոպական պատժամիջոցներով։ Մասնավորապես, ռուսական ընկերություններին հնարավորություն կտրվի Հունգարիայում իրականացնել նոր նախագծեր էներգետիկայի, նավթի և գազի, ինչպես նաև միջուկային ոլորտներում։

Հունգարիայի իշխանությունները նաև համաձայնել են ուսումնասիրել երկրում ռուսերենի ուսուցման ընդլայնման և Ռուսաստանի հետ ուսանողների փոխանակման ծրագրերի ներդրման հնարավորությունը։

Մեկ այլ փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանի հետ ավելի սերտ համագործակցությունը չպետք է «հակասի Հունգարիայի պարտավորություններին» որպես Եվրամիության անդամ։

Այս փաստաթղթերի բովանդակության վերաբերյալ հարցին պատասխանելով՝ Սիյարտոն հայտարարել է, որ «Հունգարիայի երկկողմ համագործակցությունը ղեկավարվում է ազգային շահերով, այլ ոչ թե որևէ արտաքին ճնշմամբ, որը կստիպի երկրին համապատասխանել կողմնակալ լիբերալ լրատվամիջոցների պահանջներին»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, թե Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը 2025 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում իրեն համեմատել է «մկան» հետ, որն օգնում է «առյուծին»։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի