Պուտինի հետ զրույցում Օրբանն իրեն համեմատել է մկան հետ, որը առյուծին ցանցից ազատում է. Bloomberg

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը 2025 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ իրեն համեմատել է «մկան» հետ, որն օգնում է «առյուծին», գրում է Meduza-ն։

Օրբանի և Պուտինի միջև զրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ի կեսօրին։ Գործակալության աղբյուրը հաստատել է Հունգարիայի կառավարության կողմից պատրաստված ձայնագրության իսկությունը։ Հեռախոսազրույցում Օրբանն ասել է, որ «պատրաստ է մեծ ջանքեր գործադրել» Պուտինին օգնելու համար, այդ թվում՝ Ուկրաինայի պատերազմի կարգավորման և Բուդապեշտում ԱՄՆ-ի հետ գագաթնաժողով կազմակերպելու հարցում։

«Երեկ մեր բարեկամությունը հասավ այնքան բարձր մակարդակի, որ ես կարող եմ ձեզ օգնել ամեն ինչում: Ես ձեր տրամադրության  տակ եմ ամեն հարցում, որտեղ կարող եմ օգնել», – Օրբանի խոսքերն է մեջբերում Bloomberg-ը: Այս խոսքերը հաստատելու համար Օրբանը մեջբերել է Եզոպոսի առակի վրա հիմնված հունգարական հայտնի մանկական հեքիաթ, որտեղ մուկը առյուծին ազատում է ցանցից, այն բանից հետո, երբ առյուծը փրկում է նրա կյանքը: Սա, ըստ ձայնագրության, Պուտինին ծիծաղեցրել է։

Bloomberg-ը հաղորդում է, որ երկուսը զրույցի մեծ մասն անցկացրել են «շնորհակալություն հայտնելով միմյանց, ինչպես նաև Դոնալդ Թրամփին», որի հետ Պուտինը և Օրբանը նախորդ օրը խոսել էին Բուդապեշտում կայանալիք Ռուսաստան-ԱՄՆ հնարավոր գագաթնաժողովի մասին, որը, ի վերջո, այդպես էլ տեղի չունեցավ:

Պուտինի հետ զրույցում Օրբանը նաև ափսոսանք է հայտնում, որ կորոնավիրուսի համավարակից ի վեր նրանք չեն կարողացել անձամբ հանդիպել այնքան կանոնավոր, որքան նախկինում։ Ի պատասխան՝ Պուտինը գովաբանել է Հունգարիայի «անկախ և ճկուն» դիրքորոշումը Ուկրաինայի պատերազմի հարցում։

The Washington Post-ը  հաղորդել էր, որ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ԵՄ գագաթնաժողովների ընդմիջումների ժամանակ անմիջականորեն շփվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ նրան տեղեկացնելով բանակցությունների ընթացքի մասին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի