Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են Իրանի հետ հրադադարը

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Թուրքիայի նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Թուրքիայի նախագահականի հաղորդակցության վարչության հաղորդմամբ`զրույցի ընթացքում առաջնորդները քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, այդ թվում՝ երեկ երեկոյան Իրանի վերաբերյալ հայտարարված հրադադարը։

«Հայտնելով իր գոհունակությունը հրադադարի վերաբերյալ՝ մեր նախագահը նշել է, որ ամբողջ աշխարհի համար բավականին դժվար և մարտահրավերներով լի 40 օրից հետո բացված երկշաբաթյա հնարավորությունների պատուհանը պետք է շատ լավ օգտագործվի երկարատև խաղաղության համաձայնագրի համար, և որ չպետք է որևէ հնարավորություն տրվի գործընթացը խաթարելու համար», – ասվում է հայտարարության մեջ։

Էրդողանը շեշտել է, որ Թուրքիայի աջակցությունը բարեկամական և եղբայրական երկրների`մասնավորապես Պակիստանի հետ  հակամարտությունների կարգավորման ջանքերին կշարունակի աճել։

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին` Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը, որը հայտնի է որպես MIT, հակամարտության սկզբից ի վեր կենտրոնական դեր է խաղացել ԱՄՆ-Իսրայելական դաշինքի և Իրանի միջև ճգնաժամի կառավարման գործում։

Թուրքական պետական ​​TRT հեռուստաալիքի կողմից հղում կատարած անվտանգության աղբյուրների համաձայն՝ հետախուզական գործակալությունը համակարգել է իր գործողությունները ավելի քան 13 երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Իրանի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի և Գերմանիայի հետ, որպեսզի պատերազմը չվերածվի ավելի լայն տարածաշրջանային հակամարտության։

MIT ը նշվում է որպես այն քիչ մեխանիզմներից մեկը, որը կարող է միաժամանակ ուղիղ կապ պահպանել ինչպես Արևմտյան դաշինքի, այնպես էլ Իրանի հետ։

«MIT-ը բաց էր պահում կողմերի միջև հաղորդակցության ուղիները, աշխատում էր կանխել թյուրըմբռնումները և փոխանցում լարվածության նվազեցմանն ուղղված ռազմավարական ուղերձները», – ասել են աղբյուրները։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի