Ես սարսափում եմ Սամվել Կարապետյանի անունից․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.05.2026 | 10:48
«Զեբրն» իրականում ներկված ավանակ էր․ կենդանաբանական այգուց կենդանի չի փախել
01.05.2026 | 10:44
Արման Ծառուկյանը RAF-ում կմրցի Թոնի Ֆերգյուսոնի հետ
01.05.2026 | 10:36
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարձակվել են Տուապսեի վրա. ծովային տերմինալի տարածքում հրդեհ է բռնկվել
01.05.2026 | 10:21
Առաջնահերթ խնդիր է գործադուլի իրավունքի երաշխավորումը․ ՄԻՊ-ի ուղերձը Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ
01.05.2026 | 10:00
Մայիսի 2-ից 5-ը Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն
01.05.2026 | 09:46
Աշխատում է քաղաքացին՝ զարգանում է տնտեսությունը՝ ապահովելով պետության առաջընթացը․ Ալեն Սիմոնյան
01.05.2026 | 09:27
Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է ապրում, և սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ է․ ՀՀ վարչապետի ուղերձը
30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.04.2026 | 22:58
«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 21 ժամ ջուր չի լինի
30.04.2026 | 22:37
Մայիսի եղանակի կանխատեսումը
30.04.2026 | 22:19
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Լա Սկալայի օպերային թատրոնի համագործակցությունը՝ Օմանում
30.04.2026 | 22:02
Բելգիայում ՀՀ դեսպանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին աջակցող բանաձևի համար
30.04.2026 | 21:46
Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողները
30.04.2026 | 21:29
Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին. Պապոյան
30.04.2026 | 21:13
Cloudflare-ը ռուսական MAX մեսենջերը լրտեսական հավելված է ճանաչել
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Factor TV-ին տված հարցազրույցում անդրադարձել է ներքաղաքական խմորումներին, Ռուսաստանի հետ հարաբերություններին և առաջիկա ընտրությունների առանցքային ուղերձներին։ Նա պնդում է, որ իշխանությունը չի շեղվել իր հիմնական գործունեությունից՝ չնայած քննադատություններին, թե բարձր մակարդակի պետական գործիչները ներքաշված են ցածրորակ բանավեճերի մեջ։

Ի պատասխան դիտարկմանը, թե միջազգային լարվածության ֆոնին Հայաստանի քաղաքական դաշտում «բարձրակարգ» բանավեճ է ընթանում վարչապետի «ցիլինդրի» և Սամվել Կարապետյանի «բոմժ դառնալու» շուրջ, Թորոսյանը հակադարձեց․

«Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտները, որոնք պետք է զբաղվեն արտաքին քաղաքականությամբ, ներքին քաղաքականությամբ, սոցիալական քաղաքականությամբ, իրենց գործը առավոտից իրիկուն, գիշեր-ցերեկ պատշաճ անում են։ Եվ այդ կեղծ թեզերը, որ տեսեք՝ ինչ է կատարվում աշխարհում և մեր շուրջ, իսկ դուք, չգիտեմ, ինչով եք զբաղվում, կներեք, բայց վաղուց արդեն ոչ մեկի չեն զարմացնում»։

Թորոսյանի խոսքով, խնդիրը որոշ «բովանդակազուրկ ուժերի» մեջ է, որոնք արհեստական բանականությամբ փորձում են բովանդակություն գեներացնել։

Անդրադառնալով վարչապետի կողմից Քոչարյանին ուղղված «էշի պես զռալու» արտահայտությանը՝ Թորոսյանը նշեց, որ նման պատասխանը պայմանավորված է հակառակորդի ընտրած ոճով։ «Եթե ոմանք էշի պես զռալով են պատկերացնում բանավեճը, իրենց հասանելիքը պետք է առնվազն տրվի»,- ասաց նա։

Թորոսյանը կոշտ գնահատական տվեց գործարար Սամվել Կարապետյանի վերջին հայտարարությանը, որտեղ, ըստ նրա, սպառնալիքներ էին հնչում Հայաստանի ինքնիշխանության դեմ։ Նա Կարապետյանի գործողությունները որակեց որպես ազդեցության գործակալի վարքագիծ։

«Այդ գործողությունները վկայում են դրա մասին, ակնհայտորեն։ Դա կոչվում է ինքնիշխանության զիջում, դա կոչվում է ուրիշի օրակարգը թելադրել, դա կոչվում է ազդեցության գործակալ լինել, ուրիշ ոչ մի բան»,- ընդգծեց նա՝ հավելելով․ «Երբ որ դու ակնհայտորեն առաջխաղացնում ես քո երկրի դեմ այլ երկրի շահեր»։

Խոսելով անձի անունով դաշինքներ ստեղծելն արգելող օրենսդրական փոփոխության մասին՝ Թորոսյանը դա հիմնավորեց պետականության տրամաբանությամբ։ «Կարո՞ղ է լինի Ազգային ժողով որևէ երկրի, որտեղ մարդու անուն-ազգանունով ուժ լինի։ Օրինակ, Ազգային ժողովի նիստը վարողը ասի՝ այժմ ձայնը տրվում է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» ֆրակցիայի ղեկավարին։ Ձեռ ե՞ք առնում»։

Արսեն Թորոսյանը վստահ է, որ Հայաստանի իշխանությունը պետք է առաջնորդվի բացառապես Հայաստանի շահերով։

«Չպիտի Հայաստանում լինի որևէ ինչ-որ «-ամետ» իշխանություն։ Հայաստանում պիտի լինի հայաստանամետ իշխանություն, որի ուշադրության կենտրոնում և գործողությունների կենտրոնում հայաստանակենտրոնությունն է և Հայաստանի շահերն են, ոչ թե ինչ-որ մի երկրի շահերը։ Այսինքն՝ իրենք ասում են, որ եկեք առաջնորդվենք ոչ թե մեր շահերով, այլ այլ երկրի շահերով։ Ասում են՝ Հայաստանում չկա այդքան, որ ունենա ինքնուրույն պետական շահեր»,- նշեց Թորոսյանը։

Նրա խոսքով, Ռուսաստանի կողմից հնչող զգուշացումները հակառակ ազդեցությունն են ունենում։ «Մեր քաղաքացուն հայերեն ասած թասիբի են, հա՞, գցում, որ ո՞նց կարելի է այսպես վարվել քո հարևանի կամ դաշնակցի հետ»։

Ընտրապայքարի հիմնական բովանդակության մասին հարցին ի պատասխան՝ Արսեն Թորոսյանը հստակեցրեց, որ «Քաղաքացիական պայմանագրի» գլխավոր առաջարկը խաղաղությունն է։

«Մեր առաջարկելիք կարևորագույն բանը խաղաղությունն է, որը բերել ենք և պետք է տեր կանգնենք դրան։ Դրանից բխում է ամեն-ամեն ինչ։ Սա այնպիսի անգին արժեք է՝ խաղաղությունը, որին մենք այսքան երկար ձգտել ենք, որ որևէ կերպ չպետք է թույլ տանք դրա խարխլումը այդ պատերազմի կուսակցության, այդ եռագլուխ կուսակցության կողմից»,- ասաց նա։

Թորոսյանը նաև քննադատեց «արժանապատիվ» կամ «երաշխավորված» խաղաղության մասին խոսույթները։ «Ես միշտ ասել եմ՝ խաղաղությունը այնքան բովանդակային, այնքան ընդգրկուն հասկացություն է, որը ածական չի ուզում։ Խաղաղությանը ածականով չեն դնում, խաղաղությունը կա, կամ չկա, ուրիշ տարբերակ չկա»։

Նա վստահեցրեց, որ Հայաստանի քաղաքացին է որոշելու իշխանության հարցը, և իրավապահ մարմինները կկանխեն ապօրինի փողերի միջոցով ընտրությունների արդյունքների վրա ազդելու ցանկացած փորձ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան