Յուրաքանչյուր զինվոր պոտենցիալ հերոս է, իսկ բանակի ղեկավարությունը շատ ճիշտ է ընտրված․ Ժաննա Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ

– Ընդունված խոսք կա դիվանագետների մոտ՝ անգամ վատ բանակցությունը գերադասելի է պատերազմից։ Այսպիսով, ընդգծվում է խաղաղության արժեքը։ Մեզ պարտադրվե՞լ է պատերազմի այս ընտրությունը, թե այլ ճանապարհ կար։

– Ակնհայտ է, նաև այս ընթացքից, որ պատերազմը պարտադրված էր։ Մենք տեսնում ենք Թուրքիայի վճռականությունը, նա իր ծրագրերն ունի, որոնք մեզանով են անցնում, և կարող եմ ասել, որ սա մեզ պարտադրված էր։ Բանակցությունների մասին կարող եմ ասել, որ դրանք ձախողված էին, բայց մենք սպասում ենք և հույսեր ենք կապում բանակցությունների հետ։ Ցավալի է, որ պատերազմ է, և մենք պետք է հաղթենք այս պատերազմում, պետք է մեզ հաստատենք այդ տարածքում և ընդհանրապես։ Մենք տեսանք, որ շատ մենակ ենք՝ որևէ երկիր չի միջամտում, դժվար է պատկերացնել դա։ Ես ավելի լավ էի տրամադրված և վստահ էի, որ կմիջամտեն, բայց նույնիսկ այն դեպքում, որ հայ զինծառայողի գլուխ են կտրում, շարունակվում է այդ անտարբերությունը։ Ինձ մոտ տպավորություն է, որ Միացյալ Նահանգները տեղից շարժվեց, և հույս ունեմ, որ Ռուսաստանի հետ համաձայնությունների գալով՝ կարող է ինչ-որ բան փոխվել։ Ամբողջ հարցն այն է, որ մենք այլևս չենք սպասում այս բանակցություններին՝ երեկ Նիկոլ Փաշինյանի այդ ելույթից էլ տեսանք, որ մենք ինքներս պիտի մեր ճանապարհը հարթենք, մեր ուժը ցույց տանք, հաղթողի կեցվածքն ունենանք, որ մեզ հետ հաշվի նստեն։

– Երկար տարիներ զինծառայողների իրավունքներն եք պաշտպանել՝ մշտական կապ ունենալով բանակի հետ։ Ձեր տպավորությամբ՝ ինչպիսի՞ն է այսօր զինվորի, սպայի զգացողությունն առաջնագծում, մոտեցումն այս կռվին, ի՞նչ էներգետիկա եք զգում։

– Ես ուզում եմ առաջինը նշել այն մասին, որ մենք շատ ենք մարզերում զինծառայողների ընտանիքներում եղել, և նկատելի է, որ հայ տղան դաստիարակվում է բանակ գնալու գաղափարով։ Ես գնահատում եմ այն արդյունքը, որ կա տղամարդկանց մեջ՝ նոր հասունացող 18-20 տարեկան տղաների մոտ, իրենց պարտքը կատարելու զգացողությունն առկա է։ Դա ընտանիքի ներդրումն է։ Ես շատ քննադատել եմ բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների առկայությունը, մահվան դեպքերը, որ խաղաղ պայմաններում են լինում, բայց ես միշտ գիտեի, որ յուրաքանչյուր զինվոր պոտենցիալ հերոս է, ես դա միշտ գիտեի, և պայքարել ու բարձրաձայնել եմ հենց այդ զինվորների համար, որոնք հերոս են, և իմ պայքարն էր՝ թույլ տվեք, որ նրանք կարողանան հերոսանալ, որ նրանց իրավունքները չխախտվեն։ Սեյրան Օհանյանը, երբ պաշտպանության նախարար էր, իմ աշխատանքը գնահատել է կառուցողական, և հենց բանակի համար։ Կուզենայի հիշեցնել՝ Վազգեն Սարգսյանն ինձ ասել է մի առիթով, թե առաջներում շատ է նեղվել իմ հոդվածներից, բայց երբ հասկացել է, որ ես ամեն ինչ անում եմ բանակի համար, ինձ շատ սիրել է։ Ես կարծում եմ, որ բանակի ղեկավարությունը շատ ճիշտ է ընտրված՝ հատկապես Ղարաբաղում, ինչը շատ կարևոր է։ Ջալալ Հարությունյանը զինվորականի փորձառություն է անցել՝ զորամասում ծառայությամբ, և Օնիկ Գասպարյանը՝ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը նույնպես։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան