Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ

Լուրեր

06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
06.11.2026 | 11:06
Միածինը միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հայերի ինքնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:00
Արմավիրի մարզում ավազի ապօրինի արդյունահանմամբ պետությանը պատճառված ավելի քան 22,5 մլն դրամի վնասը վերականգնվել է
06.11.2026 | 10:52
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե հաջորդ շաբաթ ՀՀ-ին ՀԱՊԿ-ում կարող են զրկել ձայնի իրավունքից
06.11.2026 | 10:40
Կառլեն Մկրտչյանը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 2 մլն դրամ
06.11.2026 | 10:35
Փաշինյանը բանախոսությամբ է հանդես գալիս «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին․ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 10:29
Ծանրամարտի ԱԱ. Պայքարի մեջ է մտնում Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը
06.11.2026 | 10:21
Սյունիքի «Սատանի կամուրջ» հատվածում երկու բեռնատար փակել են ճանապարհը․ երթևեկությունը վերականգնվել է
06.11.2026 | 10:10
Զանգվածային ցույցեր Ֆրանսիայում․ մոտ 1,6 մլն մասնակից, 448 ձերբակալված և 53 վիրավոր ոստիկան
06.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 09:55
Եվրոպա լիգա. «Միլանի» երրորդ պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
06.11.2026 | 09:50
Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին
06.11.2026 | 09:45
Գետահովիտի նախկին համայնքապետարանի շենքի վարձակալության գործով քրեական հետապնդում է հարուցվել․ Դատախազությունը դիմել է դատարան
06.11.2026 | 09:32
«Ոչ միայն Ուկրաինան, այլև ամբողջ Եվրոպան»․ Թրամփը Պուտինի բանագնացի հետ հանդիպումից հետո «մեծ համաձայնագիր» է խոստանում
Բոլորը

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը 2026 թվականի առաջին ինն ամիսներին ուսումնասիրել է 9538 գնման ընթացակարգ, որոնցից 150-ում արձանագրել են անհամապատասխանություններ։ Ըստ ՊՎԾ-ի՝ 3,2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով 80 գնման ընթացակարգում փաստացի գոյություն չունեցող կազմակերպությունները կեղծ տեղեկություններով ճանաչվել են առաջին տեղ զբաղեցրած մասնակիցներ, սակայն պայմանագրեր չեն կնքել՝ խափանելով գնումները։ Այս դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ։

ՊՎԾ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է 2026 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում գնումների գործընթացների վերահսկողության արդյունքները։

Հաշվետու ժամանակահատվածում ուսումնասիրվել է շուրջ 9538 գնման ընթացակարգ, որոնցից 150-ում արձանագրվել են գնումների օրենսդրության պահանջների անհամապատասխանություններ։

Մասնավորապես, 110 գնման ընթացակարգում հայտնաբերվել են օրենսդրությանը հակասող կամ խտրական պայմաններ և պահանջներ պարունակող տեխնիկական բնութագրերով հրավերներ։ Արձանագրված խնդիրների շտկման նպատակով պատվիրատուներին ներկայացվել են համապատասխան առաջարկություններ։

Բացահայտվել է 2 տնտեսվարողի մասնակցության դեպք, որոնք փոխկապակցված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների հետ։

Դրանցից մեկի դեպքում պատվիրատուն միակողմանիորեն լուծել է կնքված պայմանագիրը։

Գնումների ընթացակարգերի վերաբերյալ պարտադիր հրապարակման ենթակա նյութերը չհրապարակելու կամ թերի հրապարակելու 38 դեպքի մասին տեղեկատվություն է տրամադրվել 29 պատվիրատուի՝ կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելու նպատակով։ Արդյունքում 9 պատասխանատու անձի նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ։

Առանձին դեպքերով արձանագրվել են նաև ինքնարժեքից առերևույթ ցածր գնային առաջարկներ ներկայացնելու և հաղթող ճանաչվելու դեպքեր։ Նմանատիպ 4 դեպքերից 2 տնտեսվարողի գործողությունների վերաբերյալ հաղորդումներ են ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն, որոնց հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Եվս 2 տնտեսվարողի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ լրացուցիչ ուսումնասիրության նպատակով։

Առավել մեծ ծավալի խնդիրներ են արձանագրվել 80 գնման ընթացակարգում, որոնց ընդհանուր գնման արժեքը կազմել է 3,2 մլրդ դրամ։ Այդ ընթացակարգերում, ըստ Ծառայության արձանագրած տվյալների, փաստացի գոյություն չունեցող կազմակերպություններ համակարգում ներկայացրել են կեղծ, իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն և ճանաչվել առաջին տեղ զբաղեցրած մասնակիցներ։ Հետագայում, չկնքելով գնման պայմանագրեր՝ նրանք խափանել են գնման ընթացակարգերը՝ պատվիրատուներին և մյուս մասնակիցներին պատճառելով առանձնապես խոշոր չափի վնասներ։

Նշված դեպքերի վերաբերյալ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հանցագործության մասին 4 հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, որոնց հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ»։