Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ

Լուրեր

09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան ներկայացրած իրավական դիրքորոշմամբ արձանագրել է, որ հաշմանդամության հիմքով խտրականությունից պաշտպանվելու իրավունքը չի կարող սահմանափակվել միայն այն անձանցով, որոնք արդեն պաշտոնապես ճանաչվել են հաշմանդամություն ունեցող։ ՄԻՊ-ի գնահատմամբ՝ հակառակ մոտեցումը խնդրահարույց է նաև արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների տեսանկյունից։

ՄԻՊ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«Մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան է ներկայացրել իրավական դիրքորոշում՝ հաշմանդամության հիմքով խտրականությունից պաշտպանվելու, արդյունավետ դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքների հետ կապված հարցերի վերաբերյալ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Սահմանադրական դատարան է ներկայացրել իրավական դիրքորոշում (amicus brief)՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի առնչությամբ։

Գործը վերաբերում է նրան, որ վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրվել է այնպիսի մեկնաբանություն, ըստ որի՝ հասարակական կազմակերպությունը կարող է դատարան դիմել հաշմանդամություն ունեցող անձանց հաշմանդամության հիմքով խտրականությունից պաշտպանվելու իրավունքների պաշտպանության հարցերով միայն այն դեպքում, երբ անձը ֆունկցիոնալության գնահատման արդյունքում արդեն ճանաչվել է հաշմանդամություն ունեցող անձ, իսկ փաստացի հաշմանդամություն ունեցող, սակայն դեռևս ֆունկցիոնալության գնահատում չանցած կամ այդ գործընթացում գտնվող անձանց նկատմամբ չի կարող դրսևորվել հաշմանդամության հիմքով խտրականություն։

Մարդու իրավունքների պաշտպանը հարցը դիտարկել է խտրականության արգելքի, արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների համատեքստում։

Պաշտպանը կարևորել է, որ հաշմանդամության հիմքով խտրականությունից պաշտպանվելու իրավունքը չսահմանափակվի միայն այն անձանցով, ովքեր ֆունկցիոնալության գնահատման արդյունքում արդեն ճանաչվել են հաշմանդամություն ունեցող անձ։

Այդ կապակցությամբ Պաշտպանն ընդգծել է, որ ՀՀ Սահմանադրությամբ և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով նախատեսված խտրականության արգելքը պայմանավորված չէ անձի՝ ֆունկցիոնալության գնահատում անցած լինելու և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու ձևական հանգամանքով, իսկ հակառակ մոտեցումը հակասում է ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով նախատեսված՝ խտրականության արգելքի սկզբունքին։

Այս առումով հատկանշական է նաև Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտենի կողմից ընդհանուր մեկնաբանությամբ ներկայացված դիրքորոշումն առ այն, որ հաշմանդամության հիմքով խտրականության պաշտպանության շրջանակը տարածվում է ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց, այլև այն անձանց նկատմամբ, ովքեր նախկինում ունեցել են հաշմանդամություն, ում հաշմանդամություն ունենալը ենթադրվում է կամ կանխատեսվում է, ինչպես նաև այն անձանց նկատմամբ, ովքեր կապված են հաշմանդամություն ունեցող անձի հետ։

Միաժամանակ, Պաշտպանի գնահատմամբ՝ դատական գործի շրջանակներում տրված մեկնաբանությունն առ այն, որ եթե անձը ֆունկցիոնալության գնահատման արդյունքում ընդունված վարչական ակտով դեռևս չի ճանաչվել հաշմանդամության ունեցող անձ, այլ վերջինս գտնվում է ֆունկցիոնալության առաջնակի գնահատման փուլում, ապա նրա նկատմամբ չի կարող հաշմանդամության հիմքով խտրականություն դրսևորվել և, ըստ այդմ, այդ անձը չունի հաշմանդամության հիմքով խտրականությունից պաշտպանվելու իրավունք, քանի որ նա դեռևս հաշմանդամություն ունեցող անձ չի համարվում, խնդրահարույց է ոչ միայն Սահմանադրությամբ նախատեսված խտրականության արգելքի, այլև արդյունավետ դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքի երաշխավորման տեսանկյունից։

Ավելին, արդար դատաքննության ու դատական պաշտպանության իրավունքի սահմանափակման հարցն առավել ակնառու է, երբ խոսքը վերաբերում է խտրականությունից պաշտպանված լինելու իրավունքի իրացմանն այն դեպքում, երբ այն առնչվում է հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու նպատակով իրականացվող ֆունկցիոնալության գնահատման գործընթացին։

Արդյունքում, Մարդու իրավունքների պաշտպանը եզրահանգել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի առնչությամբ տրված մեկնաբանությունը խնդրահարույց է Սահմանադրությամբ նախատեսված խտրականության արգելքի, արդյունավետ դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքի երաշխավորման տեսանկյունից։

Սահմանադրական դատարան հատուկ կարծիքներ ներկայացնելու պրակտիկան շարունակական է»: