Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել

Լուրեր

09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Բոլորը

Սաուդյան Արաբիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտնել է, որ հինգշաբթի Էր-Ռիադի «Թագավոր Խալիդ» միջազգային օդանավակայանի վրա երկու հարձակման հետևանքով զոհվել է Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի, ևս մի քանիսը, այդ թվում՝ օտարերկրացիներ, վիրավորվել են, գրում է Reuters-ը։

X սոցիալական ցանցում տարածված հայտարարության մեջ թագավորության գերատեսչությունը նշել է, որ առաջին հարձակումն ուղղված է եղել օդանավակայանի ենթակառուցվածքների դեմ, իսկ երկրորդը հարվածել է Սաուդյան Արաբիայի պետական ​​ավիաընկերությանը՝ «Saudia»-ին պատկանող օդանավին։

Հարձակումները նաև նյութական վնաս են պատճառել։ Օդանավակայանի աշխատանքը վերսկսվել է, իսկ օդային երթևեկությունը վերադարձել է բնականոն հուն։

Եմենի հութիները, որոնք աջակցություն են ստանում Իրանից, հինգշաբթի հայտարարել էին, որ երկու թևավոր հրթիռով հարվածել են օդանավակայանին։ Խմբավորումը նաև հայտարարել է, որ թիրախավորել է երկրի հարավ-արևմուտքում գտնվող Նաջրան քաղաքի օդանավակայանը, սակայն Սաուդյան Արաբիայի իշխանությունները չեն հաստատել այդ տեղեկությունը։ Հութիները հայտնել են նաև Խամիս Մուշայթում գտնվող ավիաբազային բալիստիկ հրթիռներով հարվածելու մասին։

Հութիների հայտարարության համաձայն՝ հարվածներ են հասցնում Սաուդյան Արաբիային՝ Եմենի վերսկսված քաղաքացիական պատերազմում կառավարական ուժերին աջակցելու պատճառով։ Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ աջակցում է Եմենի՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված կառավարության ռազմական գործողությանը, որի նպատակն է հութիներից հետ վերցնել տարածքները։

Հաստատված զոհերի մասին վերջին տեղեկությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի իշխանությունները չորեքշաբթի հայտնել էին, որ այս շաբաթվա սկզբին Էր Ռիադի և երկրի հարավ-արևմուտքում գտնվող Աբհայի օդանավակայանների վրա իրականացված ավելի վաղ հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել։

Հակամարտությունը, որն այժմ դարձել է ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի տարածման հետևանքներից մեկը, ավելի է սրել առանց այն էլ լայնածավալ պատերազմի հետևանքով ապակայունացած տարածաշրջանում տիրող անկայունությունը և սպառնում է մարտերի մեջ ներքաշել նաև այլ պետությունների։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի