Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև

Լուրեր

03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը բաց նամակ է հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը մահացել է խաղի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:15
Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները
03.11.2026 | 14:04
Կիմի Չեն Ընի քույրը հերքում է Binance-ի՝ 6 միլիարդ դոլարի հափշտակության հաքերային հարձակմանը Հյուսիսային Կորեայի մասնակցությունը
03.11.2026 | 13:52
Համաներումը կարող է բխել դատապարտյալների, բայց ոչ Երևանի փողոցներում քայլող մարդկանց շահերից․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 13:46
Դավիթ Համբարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 13:43
Զապորոժիեի մարզում մարդասիրական օգնության բաշխման կետին ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի
03.11.2026 | 13:31
Արենիում 5 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվերադարձվի 5,2 մլն դրամ
03.11.2026 | 13:24
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Բուլղարիայում
03.11.2026 | 13:16
«Արմավիր» ՔԿՀ-ի վերնամասը ցանկապատել ենք, որպեսզի դրոններով որևէ բան չփոխանցեն․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կասպից ծովի ծանծաղումը շարունակում է մնալ ամենասուր բնապահպանական խնդիրներից մեկը, որը, ներկայիս տեմպերի պահպանման դեպքում, սպառնում է աղետալի հետևանքներով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքմենբաշիում կայացած Կասպյան բնապահպանական գագաթնաժողովում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա նշել է, որ ջրի մակարդակի անկման գործընթացն արագացել է, իրավիճակը շարունակում է վատթարանալ։ Նա ընդգծել է ծովի ջրային տարածքի զգալի կրճատումը՝ հստակեցնելով, որ ծովի ընդհանուր մակերեսը նվազել է ավելի քան 20 հազար քառակուսի կիլոմետրով։

«Եթե ներկայիս միտումը շարունակվի, հետևանքները կարող են աղետալի բնույթ ունենալ։ Ծովի ծանծաղման խնդիրը միայն բնապահպանական բնույթ չի կրում։ Ծովի մակարդակի նվազումն անմիջականորեն առնչվում է մեր պետությունների շահերին, ազդում է ափամերձ շրջանների բնակիչների կյանքի, տնտեսության և տրանսպորտի վրա։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է նահանջում ափագիծը, փոխվում է էկոհամակարգը, և խնդիրներ են առաջանում նավահանգիստների ու ափամերձ ենթակառուցվածքի այլ օբյեկտների աշխատանքում։ Կասպից ծովի մակարդակի նվազման հետևանքով միայն Կասպից ծովի ադրբեջանական հատվածում առաջացել է շուրջ 30 հազար հեկտար ցամաքային տարածք»,- ասել է Ալիևը։

Նա ընդգծել է քննարկումներից իրական համագործակցության անցնելու անհրաժեշտությունը և կոչ արել ստեղծել մշտապես գործող մեխանիզմ՝ ծովի մակարդակի հետագա նվազումը կանխելուն ուղղված որոշումների կատարման վերահսկողության համար։ Ալիևը հիշեցրել է, որ դեռևս 2022 թվականին Աշխաբադում առաջարկել էր ձևավորել փորձագիտական խմբեր՝ Կասպից ծովի ծանծաղման պատճառներն ուսումնասիրելու համար։ Նրա խոսքով՝ անցած տարիները միայն հաստատել են այդ գաղափարի արդիականությունը։

Ըստ Ադրբեջանի նախագահի՝ ներկայում առանցքային խնդիրն է ծովի մակարդակի անկման վրա ազդող գործոնների համակողմանի վերլուծությունը և օբյեկտիվ գիտական կանխատեսման կազմումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի