«Էվերթոնը» վաճառքի է հանվել
The Friedkin Group (TFG) ընկերությունը վաճառքի է հանել անգլիական «Էվերթոն» ֆուտբոլային ակումբը:
The Friedkin Group-ը դիտարկում է «Էվերթոնի» համար նոր ներդրումային տարբերակներ, այդ թվում՝ բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի հնարավոր վաճառքը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ընկերությունը 2024 թվականին է ձեռք բերել «Էվերթոնը»: Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում լիվերպուլյան ակումբը գրավել էր 13-րդ տեղը, իսկ Անգլիայի ընթացիկ առաջնության 5-րդ տուրից հետո 9 միավորով 7-րդն է։
Դավիթ Եղիազարյան

