Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է համացանցում վարչապետի հասցեին վիրավորանքների համար հարուցված քրեական վարույթներին ու վերջին ձերբակալություններին, խոսքի ազատության սահմաններին, իրավապահ համակարգի գործողություններին և հայ-ռուսական հարաբերություններում հնարավոր զարգացումներին։

Պատասխանելով այն դիտարկմանը, թե արդյոք իշխանությունն այլակարծությունը լռեցնելու նպատակով է ձերբակալությունների դիմում (անդրադառնալով Արթուր Դանիելյանի և Վահրամ Սահակյանի գործերին)՝ Արայիկ Հարությունյանը նշեց, որ անձամբ չի հետևել այդ երկու գործերին, սակայն նրա դիտարկմամբ հստակ տարանջատում պիտի դնել խոսքի ազատության և վիրավորանքի միջև.

«Ես կարծում եմ, որ խոսքի ազատությունը սանձարձակություն չի, խոսքի ազատությունը վիրավորանքի ազատություն չի, խոսքի ազատությունը էն միջավայրը չի, որոնք որոշ մարդիկ փորձում են ստեղծել։ Եվ եթե դա համապատասխանում է Քրեական օրենսգրքի որևէ հոդվածի, ապա էդ հոդվածները պետք է աշխատեն»։

Պատասխանելով այն պնդմանը, թե արդյոք սա չի նշանակում, որ իրավապահ համակարգը գտնվում է իշխանության տոտալ վերահսկողության տակ, Հարությունյանը հակադարձեց.

«Համաձայն չեմ, որ իրավապահ համակարգը գտնվում է տոտալ վերահսկողության տակ… Եթե դուք մտածում եք, որ ութ տարում մենք սուպեր դեմոկրատիա պետք է դառնանք, ես որպես պատմաբան ձեզ կարող եմ ասել՝ դա հնարավոր չի»։

Խոսելով նախկին իշխանությունների գործողություններին իրավական և քաղաքական գնահատական տալու, ինչպես նաև լյուստրացիա չիրականացնելու մեղադրանքների մասին՝ Հարությունյանը խոստովանեց, որ որոշակի գործընթացներ ժամանակին չեն արվել.

«Մենք 2018 թվականին պետության զավթումը պետք է գնահատական տայինք, մինչդեռ մենք մտանք ռուտինի մեջ և էդ պրոցեսը չիրականացրինք»։

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից գազի գնի հնարավոր թանկացմանը և դրա տնտեսական հետևանքներին՝ Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ Հայաստանի պաշտոնական օրակարգում նման հարց դեռևս չկա՝ հավելելով, որ ռուսական տնտեսական սահմանափակումները մինչ օրս լուրջ ցնցումների չեն հանգեցրել.

«Նման հարց օրակարգում կարծում եմ չկա։ Ռուսաստանի օրակարգում եթե կա, և երբ որ կգա մեր օրակարգ՝ դրան կանդրադառնանք արդեն հրապարակայնորեն։ Համենայն դեպս այնպես, ինչպես արտահանման արգելքները կոլապսներ չառաջացրեցին, ինչը ակնկալվում էր Հայաստանի տնտեսությունում և հասարակությունում, այնպես էլ գազի շուրջ քննարկումները էդպես կոլապս չեն առաջացնի»։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան