Ով է կովկասյան հովվաշներին ուղղորդել Լեռնային Ղարաբաղ․ բուլղարական «Труд»-ի անդրադարձը

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Անցած շաբաթ Հայաստանի վարչապետի միակ որդին՝ Աշոտ Փաշինյանը հայտարարեց կամավոր ռազմաճակատ մեկնելու մասին։ Բազմաթիվ միլիոնատերեր իրենց որդիներին ու դրամական օգնություն են ուղարկում Լեռնային Ղարաբաղ։ Կամավորները հերթ են կանգնում զինկոմիսարիատների դիմաց։ Հազարավոր հայ կանայք զօր ու գիշեր կանգնում են հիվանդանոցների դիմաց ու արյուն հանձնում իրենց պատերազմող տղամարդկանց համար։ Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն էլ առաջնագիծ է մեկնել։ Այս մասին նշվում է բուլղարական «Труд»-ի հրապարակման մեջ, որը ներկայացրել է inosmi.ru-ն։

Հրապարակման համաձայն՝ Ադրբեջանում էսկալացիան ևս հասել է գագաթնակետին․ դեռևս 1992-1994թթ․ պատերազմի տարիներին ջախջախիչ պարտության մատնած հայերից վրեժ լուծելու ձգտումը եղել է քաղաքական կուսակցության գլխավոր կարգախոսը։

«Տարիներ շարունակ Բաքուն ակտիվորեն զինվել է ու գրեթե երկու անգամ մեծացրել իր ուժերն ու միջոցները։ Սրան զուգահեռ՝ ընթանում էր Թուրքիայի հետ մերձեցումը, ինչի արդյունքում նրանք տարածաշրջանում բացառիկ ազդեցություն են ձեռք բերում։ Ադրբեջանական էլիտան կազմված է կլաններից, և ալիևների ընդդիմադիրներն արդեն վաղուց նրանց մեղադրում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկություն չունենալու մեջ»,- նշվում է հոդվածում։

Դրա համաձայն՝ վիճակագրությունը խոսում է Ադրբեջանի լիակատար գերազանցության մասին․ համաշխարհային հետազոտական կենտրոնների տվյալներով՝ ներկայիս վերազինումից հետո ադրբեջանական բանակը զբաղեցնում է 64-րդ տեղը, մինչդեռ հայկական բանակը՝ 111-րդը։

Պարբերականը գրում է, որ այս պահին իրավիճակը ցույց է տալիս, որ, այնուամենայնիվ, «բլիցկրիգ» չեղավ։ Ռազմական գործողությունները կորցրել են դինամիկան և դարձել հրետանային ու հրթիռային հարվածների  փոխանակում, ընդ որում՝ հարվածներ են սկսել հասցվել նաև քաղաքացիական բնակավայրերին, ինչը կմեծացնի զոհերի թիվը։ Սակայն կողմերից ոչ մեկն իրեն չի կարող երկարատև հյուծիչ պատերազմ թույլ տալ։

Հոդվածագիրը նշում է, որ հիմա դաշնակիցների դրսևորման ժամանակն է։ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հարաբերությունները Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ այնպիսին են, որ ոչ մեկը նման հակամարտություն չի ցանկանում, այս խաղացողները ոչ մեկին չեն աջակցի։ Ռուսաստանի համար վտանգավորն այն է, որ եթե աջակցի Հայաստանին, Ադրբեջանին կմղի Էրդողանի գիրկը, իսկ ռուսական «Գազպրոմ»-ն ադրբեջանական գազի ու նավթի գնման հազարավոր միլիարդների պայմանագրեր ունի։

Միևնույն ժամանակ, եթե Ռուսաստանը կանգնի Բաքվի կողմը, Հայաստանի նոր վարչապետ Փաշինյանը կարող է անմիջապես դիմել ԱՄՆ-ին ու փակել ռուսական ռազմաբազան։ Այս պատճառով, Մոսկվան փորձում է հարթել իրավիճակն ու չի ցանկանում, որ լարվածությունն է՛լ ավելի տարածվի։

«Չնայած կտրուկ հայտարարութուններին ու ուժի ցուցադրությանը՝ անգամ Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը գիտակցում է, որ իրենց երկիրը, չնայած ներուժ ունի, ընդամենը տարածաշրջանային ուժ է, այլ ոչ համաշխարհային»,- ասվում է բուլղարական պարբերականի հոդվածում։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, Էրդողանը կարող է սահմանափակել միայն այն, ինչը հանդիսանում է ռազմական գործողություններին Թուրքիայի անմիջական մասնակցություն, հետևաբար, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ հակամարտության գոտում թռիչքների արգելման մասին բանաձևի ընդունում։ «Ահա թե ինչու է կարևոր Լեռնային Ղարաբաղում թուրքական F-16-երի մասնակցության հնարավորության ապացուցումը»,- եզրափակում է հոդվածագիրը։

Տաթև Ֆռանգյան