Թուրքիան Հորմուզի նեղուցից ՆԱՏՕ-ի կախվածությունը նվազեցնելու համար վառելիքի մատակարարման ուղի է առաջարկում

Լուրեր

06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
Բոլորը

Թուրքիան հայտարարել է, որ «ՆԱՏՕ-ի վառելիքային խողովակաշարի նախագիծ» (NATO Fuel Pipeline Project) է առաջարկել, որը նպատակ ունի ամրապնդել ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկայնքով էներգամատակարարման անվտանգությունը։ Թուրքիայի ՊՆ-ն այս մասին հայտարարել է EFES-2026 զորավարժությունների «Ավանդական դիտորդի օրվա» միջոցառումների շրջանակում Սեֆերիհիսարում կայացած մամուլի ասուլիսում, նշում է Turkiye today-ը։

Նախարարության տվյալներով՝ առաջարկվող նախագիծը նախատեսված է դաշինքի արևելյան թևի ՆԱՏՕ-ի անդամների էներգամատակարարման անվտանգությունը բարձրացնելու համար։ Նախաձեռնությունը նաև նպատակ ունի նվազեցնել ծովային վառելիքի փոխադրումից կախվածությունը Հորմուզի նեղուցում լարվածության աճի ժամանակաշրջանում։

Թուրք պաշտոնյաները նշել են, որ նախագիծը կարող է իրականացվել ավելի արագ, քան այլընտրանքային տարբերակները, և շուրջ հինգ անգամ ավելի արդյունավետ կլինի ծախսարդյունավետության առումով։

Հորմուզի նեղուցը համաշխարհային էներգետիկ տարանցիկ երթուղի է, որը կապում է Պարսից ծոցի արտադրողներին միջազգային շուկաների հետ։ Այն բախվել է անվտանգության հետ կապված ռիսկերի աճի՝ Միացյալ Նահանգների և Իրանի միջև վերջերս տեղի ունեցած լարվածությունից հետո։ Տարածաշրջանային լարվածությունը սրվել է փետրվարին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածներից հետո, որոնց հաջորդեցին Իսրայելին և Պարսից ծոցում ԱՄՆ դաշնակիցներին ուղղված Իրանի պատասխան հարձակումները, ինչպես նաև Հորմուզի նեղուցի փակումը։

Առանձին, Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայումը շարունակվում է դաշնակից երկրների հետ համակարգված, և որ տարածաշրջանային անվտանգության միջավայրը ուշադիր հետևվում է։

Նշվում է, որ ԱՄՆ-Իսրայել-Իրան հակամարտության պատճառով ՆԱՏՕ-ի կողմից տրամադրված երկու լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերից մեկը կփոխարինվի Գերմանիայով։ Փոխարինումը նախատեսվում է ավարտել հունիսին, իսկ համակարգը նախատեսված է տեղակայել մոտ վեց ամիս։

Գերատեսչությունը հավելել է, որ գործընթացը կշարունակվի դաշնակիցների հետ համակարգված՝ հիմնվելով անվտանգության ներկայիս գնահատականների վրա։

Գերմանիան ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայում Patriot հակաօդային պաշտպանության համակարգի և մոտ 150 հոգանոց անձնակազմի տեղակայման մասին՝ սկսած հունիսի վերջից։

Թուրքիայում Գերմանիայի դեսպան Սիբիլլե Կատարինա Սորգը երկուշաբթի հայտարարել էր, որ տեղակայումը նախատեսված է ՆԱՏՕ-ի հարավարևելյան թևի ամրապնդման համար՝ վերջին տարածաշրջանային լարվածությունից հետո։

Այս հայտարարությունը համընկնում է Բեռլինում Թուրքիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանի և Յոհան Վադեֆուլի միջև կայացած Թուրքիա-Գերմանիա ռազմավարական երկխոսության մեխանիզմի երրորդ հանդիպման հետ, որը մեխանիզմի առաջին նիստն էր 12 տարվա ընթացքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի