Փաշինյանը որ այդ քարտեզը բաժանում է, անգամ այդտեղից են տարածքներ զիջել․ երկիրը կործանման են տարել. Մանուկ Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է նախընտրական զարգացումներին, ընդդիմության շանսերին և իշխանությանը հասցեագրվող մեղադրանքներին։

Անդրադառնալով The Insider պարբերականի հրապարակմանը, թե 1999 թվականին Սամվել Կարապետյանի անձնագրային գործում որպես աշխատանքի վայր նշված է եղել Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ФСБ), Մանուկ Սուքիասյանը այն որակեց «պարզունակագույն ու պրիմիտիվագույն» տեղեկատվություն։

«Երեկ ուշ ժամի ամբողջությամբ նայել եմ այդ տեսանյութը The Insider YouTube-յան ալիքով։ Մի պարզունակագույն, մի պրիմիտիվագույն ինչ-որ մի բան էր։ Մեծ մասը վերաբերում էր, որ, ասենք, չգիտեմ, «Ռոսսոտրուդնիչեստվոյի» կամ Ռուսաստանի դեսպանատան այս ինչ պաշտոնյան, դրանք ինչ-որ գործակալներ են… Այդ տրամաբանությամբ ցանկացած երկրի դեսպանության վերաբերյալ կարող ես ասել՝ այս ինչ դիվանագետը գործակալ է»,- նշեց նա։

Սուքիասյանի կարծիքով, սա իշխանությունների կողմից կիրառվող հիբրիդային պատերազմի դրսևորում է. «Սա նույն հիբրիդային պատերազմի դասական օրինակն է, ուղղակի հակառակ իմաստով։ Այդ իշխանությունները և նրանց, այսպես կոչված, սատարող, շահառու ուժերն են, որ փորձում են հասարակությանը կերակրել և ներարկել, որ այ տեսե՛ք, խորը գնացող դավադրություն կա, կոնսպիրոլոգիա կա, չգիտեմ ինչ կա, ինչ-որ դարի գաղտնիքներ կան։ Վայրկյան անգամ չկասկածեք, որ եթե նման բաներ լինեին իրականում, մեր իշխանությունները ոչ պակաս կարող են այդ ինֆորմացիաներին հասու լինել»։

Սուքիասյանը հակադրեց ընդդիմությանը վերագրվող մեղադրանքները գործող իշխանության վարքագծին. «Ես ուզում եմ վերստին մեզ հիշեցնել 21 թվականի փետրվարը, երբ որ Զինված ուժերի գլխավոր շտաբը անվստահություն հայտնեց Փաշինյանին։ Պաշտոնական Անկարան բացահայտ կերպով հայտարարեց, որ իրենք թույլ չեն տա Հայաստանում այդ հիմքով, ռազմական հիմքով իշխանափոխություն, սատարեցին Փաշինյանին… Երկու ամիս առաջ էլ Հաքան Ֆիդանը բացահայտ հայտարարեց։ Այսինքն, այս իշխանությունները, եթե այդտեղ մտնենք գործակալական դաշտ, ակնհայտ թուրքի գործակալ են։ Հիմա այս պայմաններում ինչ-որ մեկը ինչ-որ մի տեղ ինչ-որ մի հատ բան է գրել… Այստեղ հավատալու բան չկա, որովհետև կա պաշտոնական հայտարարություն Անկարայի կողմից։ Այսինքն, կա մի բան, որը հնարավոր չի հերքել»։

Նրա խոսքով, գործող իշխանության քաղաքականությունն ամբողջությամբ բխում է թուրք-ադրբեջանական շահերից. «Այս իշխանությունները վաղուց, շատ վաղուց ակնհայտ գնում են պրոթուրքական, պրոադրբեջանական ուղով»։

Խոսելով ընդդիմության հնարավորությունների մասին՝ Սուքիասյանը լիահույս է, որ ընդդիմադիր ուժերին կհաջողվի կոալիցիա կազմել՝ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ «Քաղաքացիական պայմանագիրը» չի հավաքում 50%+ տոկոս ձայն։ «Ես լիահույս եմ, բայց այդ լիահույսը համոզմունքի վերածելու մեր ուղին մեր ամենօրյա աշխատանքն է, և արդեն այդ լիահույսությունը վերածվելու է համոզմունքի քարոզարշավի ավարտին, վերջին օրը, որովհետև օր օրի իրավիճակն ավելի է սրվում»,- ասաց նա՝ որպես օրինակ բերելով վարչապետի այցն Արաբկիր. «Այն մղձավանջը, որ տեղի ունեցավ Արաբկիրում, դա լրջագույն ինդիկատոր էր, որ այդուհանդերձ, հասարակության մեջ մարդիկ, ովքեր ազատ են, անկախ են, ինքնուրույն են և համարձակ են, և պատրաստ են ասել այն, ինչ որ մտածում են, այդ մարդիկ դոմինանտ են, և իշխանությունների շանսերը օր օրի գնալով ավելի են քչանում»։

Ի պատասխան դիտարկման, թե ընդդիմությունը խոցելի է թալանի և կոռուպցիայի վերաբերյալ մեղադրանքների պատճառով, Սուքիասյանը նշեց. «Երբ որ Փաշինյանը թիրախավորում է այն մարդկանց, ովքեր քաղաքականապես իրեն ընդդիմախոս են… և նույն Փաշինյանը շատ հանգիստ է թողնում այն մարդկանց, ովքեր ոչ պակաս ասոցացվել են թալանի հետ, բայց հիմա ծպտունները դուրս չի գալիս, այդտեղ հարց է առաջանում՝ հիմա, ի վերջո, դու թալանի վերադարձի համար ես պայքարո՞ւմ, թե՞ քո քաղաքական օպոնենտների դեմ ես պայքարում… Այս իշխանությունների բերած դատական գործերը սովորաբար նախաքննական փուլում աղմուկ ապահովելուց հետո դատարաններում փլուզվում են»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան