Խաղաղապահությունը պահանջում է ոչ միայն պատրաստվածություն, այլև քաղաքական միասնություն. ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ Մարոկկոյի համաժողովում

Լուրեր

20.05.2026 | 23:49
Սա գնահատում ենք որպես նախընտրական ցայտնոտի դրսևորում և բնականոն քարոզարշավը խաթարելու անընդունելի փորձ. ԲՀԿ-ն՝ Փաշինյանի հայտարարության մասին
20.05.2026 | 23:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.05.2026 | 23:21
Ռուսաստանը և Բելառուսն անմիջական պատասխանատվություն են կրում. Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Լիտվայում ԱԹՍ-ի միջադեպի մասին
20.05.2026 | 23:18
Փաշինյան. ԱԱԾ-ն Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ, Թևանյան. Կոկորդին է կանգնելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 23:00
Իսրայելը քննարկում է Ստամբուլում հյուպատոսության փակման հարցը՝ Թուրքիայի հետ լարված հարաբերությունների ֆոնին
20.05.2026 | 22:49
ՌԴ-ն ուզում է ՀՀ-ում իրավիճակը լարվի, որ իր ազդեցությունը հետ վերադարձնի․ Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 22:38
Հեռու չենք նրանից, որ մի քանի տարի անց գլխավոր գործունեությունը դառնա նամազը. Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 22:24
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ ղեկավարության գործողությունները «չեն համապատասխանում ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն»
20.05.2026 | 22:13
Խաղաղապահությունը պահանջում է ոչ միայն պատրաստվածություն, այլև քաղաքական միասնություն. ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ Մարոկկոյի համաժողովում
20.05.2026 | 22:00
Փաշինյանը որ այդ քարտեզը բաժանում է, անգամ այդտեղից են տարածքներ զիջել․ երկիրը կործանման են տարել. Մանուկ Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:53
Գիտնականներն առաջին անգամ արհեստական ստեղծված ձվից ճուտիկ են դուրս բերել
20.05.2026 | 21:40
Մարտի 1-ին Տեր-Պետրոսյանը մեզ տարավ սրի բերան, ինքը փախավ տուն, դուք կապ չունեք․ քաղաքացին՝ Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:27
ԱԺԲ-ի մեքենան վերադարձվել է. ըստ ՆԳՆ-ի՝ այն վերասարքավորված է եղել և գովազդի կանոնների խախտում է ունեցել
20.05.2026 | 21:15
Տիգրան Ավինյանը գոռգոռում է՝ փախել են Ղարաբաղից, բայց ինքը 3 օր նստած է եղել հյուրանոցի նկուղում, մեր լրագրողներն են տեսել․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:00
Ռուսական ռեգիստրում Նարեկ Կարապետյանի անունը․ ինչ են ցույց տալիս փաստաթղթերն ու բիզնես կապերը
Բոլորը

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթում մասնակցել և ելույթով հանդես է եկել Ֆրանկոֆոն տարածքում խաղաղապահ գործողությունների վերաբերյալ երկրորդ նախարարական համաժողովին, որը կազմակերպվել է Մարոկկոյի և Ֆրանսիայի կողմից՝ ՄԱԿ-ի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Ստորև ներկայացնում ենք ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի ելույթն ամբողջությամբ.

«Մեծարգո՛ նախարարներ,
Ձերդ գերազանցություններ,
Հարգելի՛ գործընկերներ,

Նախևառաջ, կցանկանայի խորին երախտագիտությունս հայտնել Մարոկկոյին՝ ավանդական ջերմ ընդունելության և Ֆրանկոֆոն միջավայրում խաղաղապահությանը նվիրված երկրորդ նախարարական համաժողովի գերազանց կազմակերպման համար։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ֆրանսիային՝ հանդիպումը համանախագահելու համար։

Այնժամ, երբ միջազգային իրավունքը բախվում է ահագնացող մարտահրավերների, իսկ ՄԱԿ-ի համակարգը՝ աճող դժվարությունների, խաղաղապահությունը մնում է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում բազմակողմ համագործակցության շարունակական կենսունակության ամենաակնառու դրսևորումներից մեկը։ Թեև խաղաղապահ գործողությունները ոչ միշտ են արձանագրել ակնկալվող արդյունքներ, դրանք շարունակում են առանցքային դեր խաղալ լարվածության աճի կանխարգելման, քաղաքացիական անձանց պաշտպանության և խոցելի միջավայրերում կայունության աջակցման գործում։ Վերջին տասնամյակների ընթացքում հակամարտությունների բնույթը հիմնավորապես փոխվել է՝ նոր մարտահրավերներ ստեղծելով խաղաղապահ գործողությունների համար։ Այսօրվա հակամարտություններն առավել մասնատված ու անկանխատեսելի են, մինչդեռ խաղաղապահ առաքելությունները գործում են այնպիսի միջավայրերում, որոնք բնութագրվում են ապատեղեկատվական արշավներով, խաղաղապահների դեմ հարձակումներով և միջազգային ներկայության հանդեպ վստահության անկմամբ։ Այս զարգացումները բարդացնում են մանդատների իրականացումը և պահանջում մշտական հարմարվողականություն։

Խաղաղապահներից ակնկալվում է ոչ միայն անվտանգության պահպանում, այլև քաղաքացիական անձանց պաշտպանություն, տեղական համայնքների հետ վստահության կառուցում և ի հայտ եկող սպառնալիքներին արձագանքում։ Ավանդական մոտեցումներն այլևս բավարար չեն։ Այս բազմաշերտ մարտահրավերները պահանջում են ավելի ճկուն մոտեցում խաղաղապահ գործողությունների մշակման, մանդատների տրամադրման և վերապատրաստման հարցերում։ Ավելին, տեղական բնակչության հետ արդյունավետ փոխգործակցությունը պահանջում է լեզվական և մշակութային պատրաստվածություն, հատկապես` ֆրանկոֆոն միջավայրերում, որտեղ հաղորդակցությունը, վստահությունը և տեղական լեգիտիմությունը սերտորեն փոխկապակցված են։ Այս առումով պահանջվում է մեծ ճկունություն և ավելի հարմարվողական մոտեցումներ։ Այս նպատակով, «Հանուն ապագայի պակտը» և Միավորված ազգերի կազմակերպության կողմից ձեռնարկված բարեփոխումների նախաձեռնությունները, ներառյալ` «ՄԱԿ-80» նախաձեռնությունը, կարևոր շրջանակ են ապահովում խաղաղապահ գործողությունների արդյունավետության և վստահելիության ամրապնդման համար։

Տեսադարան

Ոչ մի երկիր կամ կառույց չի կարող միայնակ արձագանքել այս մարտահրավերներին։ Հետևաբար, մեր հավաքական արձագանքի անկյունաքարը պետք է մնա անկեղծ գործընկերությունը, ներառյալ` ՄԱԿ-ի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, տարածաշրջանային կազմակերպությունների, զորք տրամադրող երկրների, ուսումնական հաստատությունների և քաղաքացիական հասարակության միջև։

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանի համար այս քննարկումները վերացական չեն։ Որպես միջազգային խաղաղապահ գործողություններում ներդրում ունեցող երկիր՝ մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս արդյունավետ և վստահելի խաղաղապահ ջանքերին։ Հայաստանը հաստատակամորեն հավատարիմ է մնում բազմակողմ շրջանակներում միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման ջանքերին աջակցմանը: Հայ խաղաղապահները մասնակցել են Լիբանանում, Կոսովոյում, Մալիում, Աֆղանստանում և Իրաքում իրականացվող առաքելություններին՝ իրենց ներդրումն ունենալով կայունության պահպանմանն ու քաղաքացիական բնակչության պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերում։ Հայաստանի մասնակցությունն այս առաքելություններին արտացոլում է մեր շարունակական հանձնառությունը ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին, ինչպես նաև միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը։

Որպես ՄԱԿ-ի Մալիում Բազմազգ միացյալ կայունացման առաքելության (MINUSMA-2015-2023) մաս՝ Հայաստանն իր ներդրումն է ունեցել խիստ բարդ անվտանգային միջավայրում քաղաքացիական անձանց պաշտպանության և կայունության աջակցմանն ուղղված ջանքերում։

Հայաստանն իր ներդրումն ունի նաև Կոսովոյում ՆԱՏՕ-ի ղեկավարած առաքելությանը (KFOR), որը շարունակում է կարևոր դեր խաղալ Արևմտյան Բալկաններում կայունության պահպանման գործում։ Ի պատասխան 2023թ. տարածաշրջանային լարվածության սրմանը՝ Հայաստանն էլ ավելի ամրապնդեց իր ներդրումը KFOR-ում՝ վերահաստատելով իր հանձնառությումը տարածաշրջանային կայունությանը։

Որպես Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին (UNIFIL) զորք տրամադրող երկիր՝ Հայաստանը խորապես մտահոգված է Լիբանանում անվտանգության իրավիճակի շարունակական վատթարացմամբ և խստորեն դատապարտում է ՄԱԿ-ի խաղաղապահների դեմ իրականացվող հարձակումները։ Չնայած տեղում տիրող խրթին պայմաններին, հայ խաղաղապահները շարունակում են ծառայել իրենց միջազգային գործընկերների կողքին՝ ի նպաստ տարածաշրջանային կայունությանը և առաքելության մանդատի իրականացմանը։

Ձերդ գերազանցություններ,

Սեփական փորձից ելնելով՝ մենք լիովին գիտակցում ենք արդյունավետ և վստահելի խաղաղապահ ջանքերի կարևորությունը։ Որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ՝ Հայաստանը վճռական է շարունակելու իր ներդրումն ունենալ միջազգային խաղաղապահ գործողություններում և խաղաղաշինության նախաձեռնություններում։ Մենք հաստատապես համոզված ենք, որ խաղաղապահությունն այսօր պահանջում է ոչ միայն օպերատիվ պատրաստվածություն, այլև քաղաքական միասնություն, միջազգային իրավունքի լիակատար հարգում և անկեղծ բազմակողմ համագործակցություն։ ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների վստահելիության և արդյունավետության պահպանումն անկյունաքարային է բազմակողմ մոտեցումների և միջազգային խաղաղության ջանքերի հանդեպ վստահության պահպանման համար։ Հայաստանը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ շարունակելու իր ներդրումն ունենալ այս հավաքական ջանքերում։

Շնորհակալություն»:

Կիսվել`
Տպել էջը