Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ ղեկավարության գործողությունները «չեն համապատասխանում ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն»

Լուրեր

28.09.2026 | 10:48
Անահիտ Մանասյանը Բրյուսելում քննարկել է ՄԻՊ անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքները
28.09.2026 | 10:32
Համլետ Մանուկյանը` World challenge cup-ի հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 10:17
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել
28.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 28-ի դրությամբ
28.09.2026 | 09:45
Պապիկյանը չհայտարարված այցով մեկնել է զորամասերից մեկը ու հետևել առավոտյան մարմնամարզությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
28.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
Բոլորը

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, թե «Հայաստանի ղեկավարությունը վերջերս քայլեր է ձեռնարկում, որոնք անհամատեղելի են Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն», գրում է Ինտերֆաքսը։

«Գաղտնիք չէ, որ այդ երկրի (Հայաստանի) ղեկավարությունը վերջերս քայլեր է ձեռնարկում, որոնք չեն համապատասխանում  Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն»,- հատուկ աշխատանքային խմբի նիստում ասել է Շոյգուն։

Նրա խոսքով՝ Հայաստանը պարբերաբար համաձայնվում է ԵՄ դիրքորոշմանը միջազգային հարթակներում և ակտիվորեն աշխատում է ստանդարտների փոփոխման ու ԵՄ-ի հետ մաքսային և առևտրային ռեժիմների սինքրոնացման ուղղությամբ, «որը կարող է չհամապատասխանել ԵՏՄ-ի շրջանակում Հայաստանի պարտավորություններին»։

«Անցկացվում են համատեղ զորավարժություններ, վերջին տարիներին Հայաստանի ղեկավարությունը ձեռնարկել է մի շարք ակնհայտորեն անբարյացակամ բնույթի գործողություններ։ Ահա թե ինչպես ենք մենք դիտարկում Հայաստանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին և Ռուսաստանի քաղաքացիների արտահանձնումը երրորդ երկրներ»,- ասել է նա։

Շոյգուն քննադատել է Երևանի որոշումը՝ «թույլ տալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ելույթ ունենալ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում»։ Նրա խոսքով՝ Զելենսկիի ելույթում եղել են սպառնալիքներ Ռուսաստանի հասցեին, այդ թվում՝ Հաղթանակի օրվա շքերթի հետ կապված։

«Սա ոչ այլ ինչ է, քան մեկուկես միլիոնից ավելի հայերի հիշատակի ծաղր, ովքեր պայքարել են նացիզմի՝ այս բացարձակ չարիքի դեմ՝ առանց իրենց կյանքը խնայելու»,- հայտարարել է Շոյգուն։

Նա նաև ասել է, թե Մոսկվան հասկանում է Հայաստանի ղեկավարության ցանկությունը՝ օգուտ քաղել Ռուսաստանի հետ հարաբերություններից․ «Մենք լավ հասկանում ենք Հայաստանի ղեկավարության ցանկությունը՝ շարունակել տնտեսական օգուտներ քաղել մեր երկրի հետ հարաբերություններից։ Սակայն համագործակցությունը և ռազմավարական գործընկերությունը երկկողմանի փողոց է։ Հետևաբար, ես առաջարկում եմ այժմ քննարկել Հայաստանի հետ համագործակցության հետագա զարգացումը քաղաքական և տնտեսական, ինչպես նաև անվտանգության ոլորտում»։

Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանի նկատմամբ անբարյացակամ մի շարք երկրներ 2025-2026 թվականներին դարձել են Հայաստանի ռազմավարական գործընկերները։

«Նրանց հետ համաձայնագիրը, ի թիվս այլ բաների, ներառում է անվտանգության ոլորտում համագործակցության խորացում։ Անցկացվում են համատեղ զորավարժություններ»,- ասել է Շոյգուն։

Ըստ նրա՝ Ռուսաստանի բաժինը Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության մեջ կազմում է 36%։

«Դժվար թե կարելի է վիճել, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը Հայաստանի տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժն է։ Մեզ հետ տնտեսական կապերի զարգացումը թույլ տվեց Հայաստանի ՀՆԱ-ն աճել գրեթե 40%-ով միայն 2022-2025 թվականների ընթացքում։ Ռուսաստանի ջանքերի շնորհիվ Հայաստանը 20-րդ դարի 1990-ականներին պահպանել է իր ինքնիշխանությունը և ազատվել էներգետիկ շրջափակումից։ Հենց Ռուսաստանի միջնորդությունն էր, որ հնարավոր դարձրեց 2020 թվականին դադարեցնել ռազմական գործողությունները և իրավիճակը վերադարձնել խաղաղ կարգավորման ուղի»,- ասել է Ռուսաստանի ԱԽ քարտուղարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի