Տիգրան Ավինյանը գոռգոռում է՝ փախել են Ղարաբաղից, բայց ինքը 3 օր նստած է եղել հյուրանոցի նկուղում, մեր լրագրողներն են տեսել․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.06.2026 | 22:34
Ո՞ւմ օգտին են փոխվում թվերը․ վաղը կավարտվի ընտրությունների արդյունքների վերահաշվարկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 22:32
Մեքսիկայում կայացավ ԱԱ-2026-ի բացումը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
11.06.2026 | 22:17
Ժոզե Մոուրինյուն՝ «Ռեալի» գլխավոր մարզիչ
11.06.2026 | 22:14
ՀԱԿ-ը կոչ է անում խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերին որևէ պարագայում չհրաժարվել մանդատներից. հայտարարություն
11.06.2026 | 21:58
Երևան–Սևան մայրուղու` կայծակի հետևանքով վնասված կամրջի հիմնանորոգումը կմեկնարկի մասնագիտական ուսումնասիրությունից հետո. նախարար
11.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.06.2026 | 21:30
Պուտինը պարտվել է այս ընտրություններում, ինչը շոկ է եղել․ լեգիտիմությունը չեն կարող կասկածի տակ դնել․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 21:18
Թուրքիան Ֆրանսիայի և Կիպրոսի միջև զորքերի տեղակայման գործարքն անօրինական է անվանել
11.06.2026 | 21:05
ԿԸՀ արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ
11.06.2026 | 20:50
ԵՄ-ն կբացի միության անդամակցության առաջին կլաստերը Ուկրաինայի և Մոլդովայի հետ
11.06.2026 | 20:39
Փաշինյանի «անձնական ողբերգությունը»․ Անի թաղամասից մինչև արտահերթ ընտրություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 20:30
ԱԺ-ում հենակետ ունենալը կուժեղացնի մեր պայքարը․ մանդատ վերցնելով՝ չի դադարելու պայքարը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 20:30
Երևան-Սևան ավտոճանապարհին կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ 3 ավտոմեքենա վնասվել է
11.06.2026 | 20:25
Սամվել Կարապետյանը «Հայաստան» հիմնադրամին 70 միլիոն դոլարի նվիրատվության չի արել․ Նարեկ Կարապետյանի հայտարարությունը ուռճացված է
11.06.2026 | 20:10
Էդ զենքերն էս գործի հետ կապ չունեն, դրանք ու փամփուշտներն օրինական են, որսորդական. Արթուր Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Գեղամ Մանուկյանը Factor TV-ի հետ զրույցում իշխանություններին մեղադրել է հիստերիայի և իրականությունից կտրվելու մեջ՝ պնդելով, որ ընդդիմության դեմ ուղղված մեղադրանքները նպատակ ունեն շեղել հանրության ուշադրությունը բովանդակային քննարկումներից։

Անդրադառնալով The Insider պարբերականի հրապարակմանը, թե Սամվել Կարապետյանի անձնագրային գործում որպես աշխատավայր նշված է եղել ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ФСБ), Գեղամ Մանուկյանը զուգահեռ անցկացրեց նախկինում տեղի ունեցած այլ «կեղտոտ» արտահոսքերի հետ։

«Մենք այս տաղավարում ամիսներ առաջ առիթ ունեցել ենք իշխանական հերթական կեղծիքի մասին խոսել, խոսքը վերաբերում էր Եզրաս Սրբազանի՝ իբրև ԿԳԲ-ի գործակալ լինելու փաստին։ Սովետական մի հատ անեկդոտ կա՝ մեկը սպիտակ թուղթ է կպցնում պատին, ոստիկանը մոտենում, ասում է՝ այս ի՞նչ ես արել, ասում է՝ ուղղակի թուղթ եմ կպցրել։ Ասում է՝ բայց դրա բան չկա գրած, ասում է՝ մեկ է, բոլորը գիտեն։ Հիմա, իրականում, նույնիսկ Սրբազանին վերադառնալով, երբ որ բացահայտվեցին այդ այլանդակ կեղծիքները, որ արել են քննիչական մարմինները, այլևս Հայաստանում գաղտնալսվող, հրապարակվող ձայնագրություններին որևէ մեկը չի հավատում», – նշեց նա՝ հավելելով, որ այս տեղեկությունները «հիբրիդային պատերազմի» դրսևորումներ են, որոնք Հայաստանի դեմ ուղղվում են «լրիվ ուրիշ երկրներից»։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե երաշխավորում է, որ իսկական է այն ձայնագրությունը, որտեղ Ռոբերտ Քոչարյանը Պուտինին խնդրում է իրեն դուրս հանել Հայաստանից, Մանուկյանը կտրուկ արձագանքեց. «Ապուշություն, ապուշություն։ Ես էլ ձեզ ասում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը եղել է այն մարդը, որը, իմանալով, որ իրեն հետապնդելու են, եկել է Հայաստան, գնացել է Քննչական կոմիտե, ու այդ օրը մեղադրանք է առաջադրվել, այդ օրը խափանման միջոցի հարցն են դրել։ Ռոբերտ Քոչարյանը, որ այստեղից ազատվելու միտք ունենար, 2018-ին կաներ։ Ապուշություն»։

Ըստ Մանուկյանի, իշխանության ներկայացուցիչների կոշտ հռետորաբանությունն ու անձնական վիրավորանքները վկայում են նրանց խուճապի մասին։

«Այսօրվա իշխանության այս հիստերիան, այսօրվա անհավասարակշիռ վիճակը խոսում է մի բանի մասին, որ իրականության հետ են սկսել առերեսվել։ Իրականության հետ առերեսումը նրանց մեծագույն վախը բերում, որ զրկվելու են ամսի յոթին իշխանությունից, և դրա համար են դարձել այսպես անհավասարակշիռ», – ասաց նա՝ քննադատելով իշխանությանը «շրիշակից ներքև» իջեցված խոսույթի համար։ «Որովհետև բովանդակային զրույցի, բովանդակային պոլեմիկայի, բանավեճի մեջ իրենք տանուլ տված են»։

Գեղամ Մանուկյանը պնդումներ արեց 44-օրյա պատերազմի ընթացքում Տիգրան Ավինյանի գործունեության վերաբերյալ։

«Տիգրան Ավինյանը 20 թվականի պատերազմին եղել է ՀՀ փոխվարչապետ, որը պատասխանատու է եղել տնտեսության, արդյունաբերության համար, և նա պատերազմական վիճակում թիկունքի համար է պատասխանատու եղել։ Սպիտակ բոթասներ է հագել, և իրեն ասել են՝ Ագանոսկի Սամվելը սպիտակ բոթասներով հայտնի էր, ու գնաց Արցախ։ Բայց իր կաբինետում նստելով, ամբողջ թիկունքը ապահովելու գործը թողել է օդում։ Այդպես է կառավարվել պատերազմը», – պնդեց Մանուկյանը։

Նա նաև հայտարարեց, որ պատերազմի հետևանքների համար Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը դատական կարգով պատասխանատվության են ենթարկվելու։ «Այն ավերը, որը գործել է Հայաստանի Հանրապետության հետ, կոնկրետ՝ Արցախը կորցնելու, հազարավոր զոհերի, սխալ քաղաքականության հետևանքով այն ամենը, ինչ տեղի է ունեցել։ Դատաքննություն կլինի, քննություն կլինի»։

«Հայաստան» դաշինքը, որի քվեաթերթիկի համարը 17-ն է, մոտակա օրերին նախատեսել է հանդիպումներ Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի մարզերի բնակիչների հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան