Խնդրահարույց շինարարությունը կընթանա՝ մինչ դատարանը կքննի բողոքը․ ի՞նչ ռիսկեր ունի օրենքի փոփոխումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
23.11.2024 | 13:49
Նույնիսկ Անգլիայում՝ 38 հազարանոց մարզադաշտում, զգում էինք ահռելի աջակցություն Նոայի երկրպագուներից․ Ավանեսյան
23.11.2024 | 13:33
NYMEX․ Ոսկու գինն աճել է
23.11.2024 | 13:14
Անահիտ Ավանեսյանը այցելել է «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայան
23.11.2024 | 12:56
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
23.11.2024 | 12:34
ԱԺ պատգամավորներ կգործուղվեն Մոսկվա
23.11.2024 | 12:24
Իմ պատասխանը երկուշաբթի կհրապարակեմ. Հովիկ Աղազարյանը` մանդատը վայր դնելու մասին
23.11.2024 | 12:12
Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը
23.11.2024 | 11:55
Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն
23.11.2024 | 11:23
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 23-ի դրությամբ
Բոլորը

Խորհրդարանի կողմից այսօր քննարկված և ընդունված փոփոխությունների կյանքի կոչման դեպքում, այսուհետ չի կասեցվի այն շինարարության ընթացքը, որի առնչությամբ վարչական կամ դատական կարգով բողոքարկում կա։ Նոր օրենքով նախատեսվում է նաև վերսկսել մինչ այս կասեցված վարչական ակտերի կատարումը, ինչի արդյունքում կողմերը իրավունք կունենան դատարանին ներկայացնել կասեցման վերաբերյալ միջնորդություն, եթե օրենքով սահմանված հիմքեր լինեն։

«Այժմ, եթե վիճակագրությանն անդրադառնամ, շուրջ 60 շինարարական թույլտվություն է կասեցվել, որտեղ մոտ 450 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում է կասեցված։ Երևան քաղաքի տվյալներով՝ 125 հազար քմ ընդհանուր մակերեսով կառուցապատման աշխատանքներ չեն իրականացվում»,- ասում է ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը։

Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է «ավտոմատ» կերպով չկասեցնել այն շինարարությունը, որի վերաբերյալ վարչական ակտը վիճարկում է դրա հասցեատեր չհանդիսացող անձը։

«Կկասեցվի միայն դատարանի կողմից միջնորդությունը բավարարվելու պայմաններում։ Իսկ պայմանները հետևյալն են․ երբ առկա է հիմնավոր կասկած, որ հայցվորին կարող է պատճառվել զգալի վնաս կամ անհնարին դարձնել դատական ակտը»,- նշում է Ռաֆիկ Գրիգորյանը։

Նախագծի հիմնավորումներում նշվում է․ խնդիր է, որ երրորդ անձանց կողմից հաճախ վիճարկվում է այլ անձի համար բարենպաստ վարչական ակտը, ինչն էլ, ինքնաբերաբար, հանգեցնում է վարչական ակտի կատարման՝ այս դեպքում շինարարության ընթացքի կասեցման։ Ըստ նախագծի հեղինակների՝ նման կարգավորման պարագայում հաշվի չեն առնվում վարչական ակտի հասցեատիրոջ շահերը։

ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանն օրենսդրական նախագծին կտրականապես դեմ է։ Զարմանում է՝ ինչո՞ւ հասցեատեր չհանդիսացող անձի ներկայացրած դիմումի հիման վրա շինարարությունը չպետք է կասեցվի։ Անձնական օրինակն է բերում․ «Ես բողոքարկել եմ Գյումրիում կառուցվող մի կառույց։ Ես ո՛չ հասցեատեր եմ, ո՛չ բնակիչ։ Բողոքարկել եմ Կառավարությանը և, բախտի բերմամբ, կասեցվեց շինարարությունը, որովհետև հուշարձան թաղամասում 9-հարկանի շենք էին կառուցում՝ հուշարձանների միջավայրում»։

Իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, թեպետ կարծում է, որ օրենսդրական փոփոխությունը հավասարակշռություն կբերի կառուցապատողի և կաոուցապատման նկատմամբ պահանջ ներկայացնողի միջև, մատնանշում է հնարավոր կոռուպցիոն ռիսկերը․ «Եթե ցանկացած հայց ներկայացնելու պարագայում գործընթացը կասեցվում էր, ապա մենք դիսկրացիա ենք տալիս դատավորներին․ մի դեպքում կարող է կասեցնել, մի դեպքում՝ չէ։ Սա կարող է ստեղծել կոռուպցիոն ռիսկ, և ես սրա մասին ուզում եմ հստակ ասել։ Սա իրոք շատ վտանգավոր է»։

Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը ևս դեմ է այս փոփոխությանը։ Ասում է․ կապ չունի՝ դատական ակտն ում կողմից է ներկայացվել․ եթե շինարարությունն ապօրինի է, պետք է անպայման կասեցվի․ «Այդ նախագծին Ճարտարապետական պալատը ընդհանրապես դեմ է, որովհետև դա չի ներդաշնակում գոյություն ունեցող հուշարձանային համալիրները։ Հուշարձանային շենքեր կան, որ պետք է պահպանվեն։ Շատերը քանդվում են, իսկ դա Երևանի պատմությունն է»։

Ճարտարապետի նշած «Երևանի պատմություն» հանդիսացող շինություններից մեկն էլ Ֆիրդուսի թաղամասում հանրապետության նրբանցքում գտնվող 19-րդ դարավերջի կառույցի աղյուսե շենքն է, որի քանդման աշխատանքների վերաբերյալ վերջին շրջանում ակտիվ քննարկումներ են։ Ֆիրդուսի վերաբերյալ դատական գործ կա, շինարարությունն ընթանում է, և, փաստորեն, օրենսդրական փոփոխությունից հետո, է՛լ ավելի լեգիտիմ պայմաններում է շարունակվելու։

ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանի կարծիքով՝ Երևանում այժմ կոպիտ խախտումներով շինարարական աշխատանքներ են ընթանում։ Ըստ նրա՝ Ֆիրդուսի կառուցապատման նախագծի հեղինակները սխալներ են թույլ տվել՝ հաշվի չառնելով ճարտարապետության ոլորտի մասնագետների համապատասխան հիմնավորումները. «Հիմա էնպես չլինի, որ էդ որոշումը ընդունեն ի նպաստ օրինախախտի, որովհետև եթե օրենքը խախտելու բողոք կա, նախ պիտի պարզվի՝ իրոք խախտե՞լ է, թե՝ չէ, հետո նոր։ Իսկ եթե պիտի շինարարությունը շարունակվի, իսկ պարզումը տևի 5-6 ամիս, էդ շինարարությունը կվերջանա»։

Հենց այս մտահոգությունը հաշվի առնելով, օրենսդրական փոփոխության հիմնավորումների մեջ ներառված է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանձնարարականներից հետևյալը․ երբ վարչական ակտը վիճարկվում է դատարանում և դեռևս առկա չէ գործը լուծող որոշում, հայցվորը կարող է դիմել դատարան՝ ժամանակավոր պաշտպանության միջոցներ կիրառելու պահանջով։ Ստացվում է՝ սրանով հայցվորը հնարավորություն է ստանում գոնե ժամանակավորապես կասեցնել շինարարությունը՝ մինչև դատարանը որոշում կկայացնի։

Ամփոփելով նշենք, որ Արդարադատության նախարարության առաջարկած փոփոխությունները ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը: Սակայն մինչ այդ անհրաժեշտ է, որպեսզի Ազգային ժողովը դրանք նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան