Իշխանությունների չկատարված խոստումը. ինչո՞ւ բեկանվեց Միքայել Մինասյանի կալանքի որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 14:40
Մարգարիա Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
24.06.2026 | 14:31
Ֆրանսիայի Սենատում քննարկվել են ՀՀ-ում ԱԺ ընտրությունները, հետընտրական զարգացումներն ու միջազգային դիտորդների եզրակացությունները
24.06.2026 | 14:18
Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով
24.06.2026 | 14:05
Բաքվից հայտարարում են, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացի քննարկումների մաս լինի»
24.06.2026 | 13:57
Ըստ ՔԿ-ի՝ հաստատվել է․ ձայնագրության մեջ այլ պետության պաշտոնյաների հետ խոսող անձը Չալաբյանն է․ մանրամասներ քրեական գործից
24.06.2026 | 13:53
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
24.06.2026 | 13:44
Հայաստանը ՕՊԵԿ հիմնադրամի հետ 80 մլն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել
24.06.2026 | 13:33
Հայ-ֆրանսիական արշավախումբը սկսել է Պեմզաշենի վաղմիջնադարյան համալիրի պեղումները
24.06.2026 | 13:26
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
24.06.2026 | 13:18
Իլոն Մասկն այլևս տրիլիոնատեր չէ․ SpaceX-ի բաժնետոմսերն էժանացել են
24.06.2026 | 13:10
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
24.06.2026 | 13:01
Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի շրջաններին․ զոհ կա
24.06.2026 | 12:54
Խալաֆյանների դաժան սպանությունից հետո վերադարձել են ու հարձակվել բեռնատարի վրա. Արա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 12:46
ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կայցելեն Իրանի միջուկային օբյեկտներ․ Գրոսսի
24.06.2026 | 12:38
Ավագանու նիստում ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ ստացած Սարգիս Տեր-Եսայանը բուժզննում է անցել և հաղորդում ներկայացրել
Բոլորը

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր բեկանեց Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, հետախուզման մեջ գտնվող և փողերի լվացման համար մեղադրվող Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը: Վերաքննիչը գործն ուղարկեց Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործով Սերժ Սարգսյանի՝ հետախուզման մեջ գտնվող փեսային մեղադրանք է առաջադրվել ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու՝ փողերի լվացման համար: Խոսքը, ըստ քրեական գործի, 1 մլն 200 հազար դոլարի փողերի լվացման մասին է։

Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ ներգրավվել էր 2020 թվականի մարտի 17-ին, կալանավորելու միջնորդությունը դատարան էր ներկայացվել մարտի 23-ին, բավարարվել՝ մայիսի 6-ին: Թե ինչ հիմնավորմամբ է Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել Մինասյանին կալանավորելու Առաջին ատյանի դատարանի որոշումը Factor․am-ը փորձեց պարզել Միքայել Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանից:

Վերջինս առաջարկեց թեմայի վերաբերյալ մեկնաբանություն տալ մեկ ժամից, բայց հստակեցված ժամին անհասանելի դարձավ: Միքայել Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ երկրի քաղաքական իշխանությունները չեն համակերպվի այս վիճակի հետ և օրերի ընթացքում Միքայել Մինասյանին կառաջադրեն մեկ այլ, բայց, իր բնորոշմամբ, նույնքան անհիմն և ապօրինի մեղադրանք՝ դատարան ներկայացնելով Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ նոր միջնորդություն։

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը տարակուսած է Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումից: Նա կարծում է՝ Մինասյանին պետք է կալանավորել հենց միայն այն բանի համար, որ վերջինս թաքնվում է արդարադատությունից:

Սերժ Սարգսյանի՝ կառուպցիայի համար մեղադրվող փեսային կալանավորելու որոշումը բեկանելու ֆոնին իրավապաշտպանները հիշեցնում են Նիկոլ Փաշինյանի կողմից տրված ու չկատարված խոստումը՝ դատական համակարգում համընդհանուր վեթինգ իրականացնելու մասին։

Հիշեցնենք՝ անցյալ տարի մայիսի 12-ին Փաշինյանը ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ՝ ուղիղ եթերում, խոստացավ․ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական ու պրոֆեսիոնալ հատկանիշների մասին:  Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից:

Վարչապետի այս հորդորին ոչ միայն ոչ մի դատավոր չհետևեց, այլև նախկինների օրոք նշանակված դատավորներն այժմ շարունակում են իրենց գործունեությունը և ավելին՝ նրանց համար բարենպաստ վճիռներ են կայացնում:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Մինասյանի կալանքի չեղարկված որոշման համատեքստում մատնանշում է դատավորներին վեթինգի չենթարկելը: Թեև ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի մոտ Վերաքննիչ դատարանի որոշումը տարակուսանք էր առաջացրել, բայց և նա պատճառներ է նշում, թե ինչու է վեթինգը ուշանում:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, մինչդեռ, թվարկելով դատաիրավական համակարգում առկա լուրջ խնդիրները, ընդգծում է, որ գործող համակարգը ձևավորվել մի իշխանության կողմից, որին բնորոշ է եղել կոռուպցիան, անպատժելիությունը և պետության զավթումը, իսկ այդ զավթումը իրականացվել է դատաիրավական համակարգի անմիջական մասնակցությամբ և ջանքերով:

Արուսյակ Ջուլհակյանը իշխանության բացթողումն այս հարցում չի տեսնում։ Նա պնդում է․ փոփոխությունների համար ժամանակ է պետք։ Իսկ ահա ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Միքայել Մինասյանի կալանքի որոշման բեկանման հետ կապված Վերաքննիչ դատարանի այս որոշումը համարում է սաբոտաժ և ընդգծում՝ դա վառ ապացույցն է դատաիրավական համակարգի խնդրի լուծման անհրաժեշտության:

Հավելենք, որ երեկ էլ ուշագրավ մեկ այլ որոշում էր կայացվել դատավոր Սամվել Ուզունյանի քրեական գործով: Հոկտեմբերի 27-ի գործը քննած դատավոր, հետախուզման մեջ գտնվող Սամվել Ուզունյանի գործը կասեցվել է՝ նրա գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով։ Ուզունյանը, հիշեցնենք, մեղադրվում էր 51 հազար դոլար կաշառք ստանալու համար։ Նա երկրից հեռացել էր հենց մեղադրանք առաջադրելու օրը, և նախկին դատավորի՝ սահմանը հատելուն չէր խոչընդոտել անգամ նրա ուղեբեռից գտնված փամփուշտը։ Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան