Դատապարտյալներին դիմակ և ալկոգել չեն տալիս. ահազանգ բանտից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 23:31
Պաշտոնանկություններ կառավարությունում․ 2 նախարար, ուժային կառույցների ղեկավարներ ու ՊԵԿ նախագահն ազատման դիմում են ներկայացրել
17.11.2024 | 23:16
Բայդենը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ից մատակարարված հեռահար հրթիռները․ AP
17.11.2024 | 22:46
Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին
17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
Բոլորը

Այսօր «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից, որն առավել հայտնի է որպես ԱԱԾ-ի մեկուսարան, որոշ կալանավորների տեղափոխել են այլ քրեակատարողական հիմնարկներ: Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ տեղափոխում են բարձր տարիքային խմբում գտնվող կալանավորներին։ Որպես պատճառ նշվեց այն, որ առկա է կորոնավիրուսի տարածման վտանգ:  Արդարադատության նախարարությունից Factor TV-ին փոխանցեցին, որ քրեակատարողական հիմնարկներում միշտ էլ տեղաբաշխման գործընթացներ են իրականացվում, և մամուլում հրապարակված տեղեկության մեջ որևէ արտասովոր բան չկա: Արդարադատության նախարարը երեկ Factor TV-ի հարցին ի պատասխան ասել էր, որ ՔԿՀ-ներում կալանավորված և դատապարտված անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի արձանագրվել:

Հայաստանում կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները պնդում էին, որ երկրորդ նախագահի խափանման միջոցը պետք է փոխվի, քանի որ վիրուսը նրա համար վտանգավոր է: Նախարար Բադասյանը, սակայն,  հակառակն էր պնդել: Ըստ նրա՝ կալանավայրերը կորանավիրուսից պաշտպանվելու ամենաանվտանգ տարածքներն են:

Թեև ազատազրկվածների շրջանում դեռևս ԿՈՎԻԴ-19 դեպքեր չկան, սակայն Արդարադատության նախարարությունից այսօր Factor TV-ին փոխանցեցին, որ  իրականացնում են համալիր աշխատանքներ, որոնց  շրջանակներում «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի երկու մասնաշենքերը, իսկ վատագույն սցենարի դեպքում` ամբողջությամբ, հատկացնելու են առավել ռիսկային համարվող ազատազրկվածներին և հիվանդներին` մյուսներից անջատ պահելու համար։ Կատարված աշխատանքների արդյունքում, ներկայում «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի տուբերկուլյոզային և նարկոլոգիական մասնաշենքերն ամբողջությամբ դատարկ են և կարող են օգտագործվել բացառապես որպես կորոնավիրուսային վարակի կանխարգելման կարանտինային գոտի: Առանձնացված 2 մասնաշենքերը միասին ունեն մինչև 150 մահճակալային ֆոնդ:

ՔԿՀ-ներում դիտորդություն իրականացնող հասարակական խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը, սակայն, համամիտ չէ, որ քրեակատարողական հիմնարկները կորոնավիրուսից պաշտպանվելու լավագույն վայրն են, ինչպես հայտարարում է Ռուստամ Բադասյանը: Նա բարձրաձայնում է այն մասին, որ քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներն ունեն դիմակների, ձեռնոցների և ախտահանիչ նյութերի խնդիրներ:

«Նուբարաշեն», «Արմավիր», «Վանաձոր» ՔԿՀ-ներում ջերմաչափման միասնական մոտեցում դիտորդական խումբը չի արձանագրել: Հասմիկ Հարությունյանն ասում է, որ իրենց այցերի ժամանակ խմբի անդամներին մուտքի մոտ չեն ջերմաչափել: Սա վտանգավոր է այն առումով, որ խմբի անդամներն արտաքին միջավայրից կարող էին վիրուս տեղափոխել կալանավայրեր:

Factor TV-ին Արդարադատության նախարարությունից հետաքրքրվեց, թե ինչու աշխատակազմին անհրաժեշտ քանակությամբ պաշտպանիչ միջոցներ՝ դիմակներ, ձեռնոցներ, ախտահանիչ նյութեր չի տրամադրվում: Ի դեպ, որոշ ՔԿՀ-ներում արդեն կան կորոնավիրուսով վարակված աշխատակիցներ: Վերջին տվյալներով վարակվել է ՔԿՀ  11 աշխատակից: Նախարարությունից այսօր թարմ տվյալներ չփոխանցեցին, իսկ պաշտպանիչ պարագաների խնդրի հետ կապված ԱՆ խոսնակ Լուսինե Մարտիրոսյանն ասաց.

«Արդարադատության նախարարությունը Առողջապահության նախարարության հետ համատեղ ՔԿՀ-ներում իրականացնում է բազմաբնույթ կանխարգելիչ միջոցառումներ։ Մասնավորապես՝ ՔԿՀ բնակելի գոտիներում և վարչական մասնաշենքերում իրականացվում է ախտահանիչ նյութով սանիտարահիգիենիկ մշակում: Ազատությունից զրկված անձանց շրջանում պարբերաբար անցկացվում են անհրաժեշտ բուժզննման, այդ թվում` ջերմաչափման և արտաքին զննման աշխատանքներ: Առողջության հետ կապված գանգատներ ներկայացնող դատապարտյալները և կալանավորված անձինք անհապաղ ենթարկվում են առավել խորացված ստուգման և ախտորոշիչ հետազոտման: Ջերմաչափման են ենթարկվում նաև քրեակատարողական ծառայողները: Ազատությունից զրկված անձանց տեղաշարժի դեպքում նրանց և նրանց ուղեկցող անձնակազմին տրամադրվում են դիմակներ, ձեռնոցներ: Ազատությունից զրկված անձանց տրամադրվում են անձնական հիգիենայի պարագաներ»:

Սակայն քրեակատարողական հիմնարկներից մեկում պատիժը կրող դատապարտվածը ինքնությունը չբացահայտելու պայմանով Factor TV-ի հետ զրույցում պնդեց, որ տեղաշարժման ժամանակ ազատազրկվածներին դիմակներ չեն տալիս: Նրա փոխանցմամբ նաև ախտահանիչ միջոցներ չունեն:

«Մենք բանտում ո’չ դիմակ ենք դնում, ո’չ էլ ձեռնոց։ Բայց հարց ա էլի՝ որ դիմակ ուզենք կտա՞ն, կամ ո՞վ կտա էդքան դիմակ էդքան մեծ թվով մարդկանց, որ էստեղ են պահվում։ Մեզ չեն էլ ջերմաչափում, միայն կարանտինը հայտարարելուց հետո երկու անգամ արեցին ու վերջ, բայց որ ուզում ես՝ գալիս չափում են: Էնպես չի, որ բանտի աշխատողները բոլորը կրում են, մոտ 80 տոկոսը ձեռնոց դնում ա։ Էս կորոնավիրուսը ինչ սկսվեց, մեզ էլ առաջվա պես խմբերով չեն հանում զբոսնելու, ով կամեռում ա հետդ, իրա հետ են թողնում: Բայց պետք ա ասեմ, որ հաց բաժանողները պարտադիր դնում են ձեռնոց: Հա, մեզ ալկոգել էլ չեն տալիս, ումի՞ց ուզենք, կամ որ ուզենք կտա՞ն:  Մեզ հիվանդության մասին բուկլետներ են բաժանել»,- ասաց նա:

Ի դեպ, ՔԿՀ-ներում  վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի փոխանցմամբ՝ 2020թ. մարտի 30-ի տվյալներով, ազատությունից զրկված անձանց շրջանում 60 տարեկանից բարձր շեմ և խրոնիկ հիվանդություններ ունեցող, ասել է թե՝ կորոնավիրուսով վարակման  ամենառիսկային խմբերի  անձանց թիվը 32 է, որը կազմում է ազատությունից զրկված անձանց ընդհանուր թվի մոտ 1.4%-ը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան