ՔԿՀ-ներում թեստավորվել է 42 անձ․ պատժից ազատվել է 18 դատապարտյալ, կալանքից 40 անձ․ ԱՆ

Լուրեր

06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում նոր կորոնավիրուսային վարակի հայտնաբերման նպատակով ըստ անհրաժեշտության թեստավորվել է 42 անձ, որից 31-ը՝ քրեակատարողական ծառայող, 11-ը՝ ազատությունից զրկված անձ»,- այս մասին ի պատասխան մեր գրավոր հարցման տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից:

Նշենք, որր իրականացված թեստավորման արդյունքում նոր կորոնավիրուսային վարակ է հայտնաբերվել բացառապես քրեակատարողական ծառայողների շրջանում․ «Այսպես, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի 8 աշխատակցի մոտ թեստի պատասխանը եղել է դրական. վերջիններիս առողջական վիճակը գնահատվում է բավարար, գանգատներ չունեն։ Վարակակիրների հետ շփված անձինք մեկուսացվել են: Այդուհանդերձ, հարկ է ընդգծել, որ նշված աշխատակիցներն իրենց ծառայությունն իրականացրել են քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտու սահմաններից դուրս և ազատությունից զրկված անձանց հետ որևէ շփում չեն ունեցել»,- նշվում է մեր հարցման պատասխանում։

Մենք հետաքրքրվել էինք, թե ինչ քայլեր են ձեռնարկվում ՔԿՀ-ներ վարակի ներաթափանցումը կանխելու ուղղությամբ, ինչին ի պատասխան Արդարադատության նախարարությունից տեղեկացրել են իրենց կատարած քայլերի մասին․ «Արդարադատութայան նախարարությունը Առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացրել և իրականացնում է կանխարգելիչ միջոցառումներ՝ բացառելու համար վարակի ներթափանցումը քրեակատարողական հիմնարկներ: Մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկների բնակելի գոտիներում և վարչական մասնաշենքերում իրականացվում է ախտահանիչ նյութով սանիտարահիգիենիկ մշակում։ Ազատությունից զրկված անձանց շրջանում պարբերաբար անցկացվում են անհրաժեշտ բուժզննման, այդ թվում` ջերմաչափման և արտաքին զննման աշխատանքներ, առողջության հետ կապված գանգատներ ներկայացնող դատապարտյալները և կալանավորված անձինք անհապաղ ենթարկվում են առավել խորացված ստուգման և ախտորոշիչ հետազոտման: Ջերմաչափման են ենթարկվում նաև քրեակատարողական ծառայողները: Հատկապես ազատությունից զրկված անձանց տեղաշարժի դեպքում նրանց և նրանց ուղեկցող անձնակազմին տրամադրվում են դիմակներ, ձեռնոցներ. Ազատությունից զրկված անձանց տրամադրվում են անձնական հիգիենայի պարագաներ»:

Անդրադառնալով հարցին, թե ներկայումս որ ՔԿՀ-ներն են համարվում գերզբաղված և ինչ է արվում դրանք «բեռնաթափելու» ուղղությամբ, Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ քրեակատարողական հիմնարկներում գերբնակեցման խնդիր առհասարակ առկա չէ, ըստ այդմ՝ «ամենածանրաբեռնված» քրեակատարողական հիմնարկ ևս առանձնացնել հնարավոր չէ․ «Քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձինք պահվում են քրեակատարողական հիմնարկների լրակազմերին համապատասխան: Այս պահի դրությամբ ամենամեծ լրակազմն ունի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը (1240), որում ներկա դրությամբ պահվում է 825 անձ»:

Նախարարությունից տեղեկացնում են նաև , որ բեռնաթափման անհրաժեշտությունը ՔԿՀ-ներում բացակայում է․ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներն ունեն 5346 անձի համար նախատեսված լրակազմ, որում ներկա դրությամբ պահվում է 2208 անձ: Եվրոպայի խորհրդի 2019 թվականի տարեկան քրեական վիճակագրությունը ևս փաստում է, որ Հայաստանն ազատազրկման ամենացածր մակարդակն ունեցող երկրների շարքում է»։

Մեզ նաև տրամադրել են տեղեկություն, թե վերջին մեկ ամսում քանի ազատությունից զրկված անձի խափանման միջոց է փոխվել․ «Մարտի 16-ից մինչև մարտի 31-ը պատժից ազատվել է 18 դատապարտյալ (1-ը՝ ծանր հիվանդության հիմքով, 6-ը՝ պայմանական վաղաժամկետ, 1-ի պատիժը ազատազրկումից փոխարինվել է հանրային աշխատանքով, 10-ը՝ պատիժը լրիվ կրելով), իսկ կալանքից՝ 40 անձ: Ապրիլ ամսվա առաջին տասնօրյակում ևս արձանագրվել է ազատումների թվի աճ: Այս պահի դրությամբ, ինչպես նշեցինք, ազատությունից զրկված անձանց թիվը կազմում է 2208»։

Լիլիթ Շաբոյան