Շինարարության ժամկետն ավարտվում է, բայց Ալավերդու ճանապարհը դեռ անմխիթար տեսք ունի

Լուրեր

14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
14.07.2026 | 21:12
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին
Բոլորը

Վանաձորից Ալավերդի և Վրաստանի սահման տանող միջպետական նշանակության ավտոճանապարհն անանցանելի է։ 2016 թվականից այստեղ հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում։ Երթևեկությունը համարյա դադարեցված է։ Անցյալ աշնանը, երբ շինարարությունը նոր էր սկսվում, տրանսպորտի նախարարությունը առաջարկեց ավտովարորդներին դադարեցնել օգտվել այս մայրուղուց, դրա փոխարեն Երևանից Բագրատաշեն մեկնել Սևանով, Իջևանով ու Նոյեմբերյանով անցնող ճանապարհներով։ Այնուամենայնիվ, տեղի բնակիչները ռիսկի երթարկելով իրենց և տրանսպորտային միջոցի առողջությունը, չցանկանալով երկարացնել ճանապարհը, դեռ բռնում են այս ուղին։ Երբեմն նրանց բախտը բերում է։ Որոշ հատվածներում հին ծածկը մնացել է, չեն հասցրել դեռ քանդել, և ընդամենը մեկ հատված՝ 7 կմ երկայքնով, արդեն ավարտուն տեսք ունի՝ ասֆալտապատ է։ Մնացածը քանդուքարափ վիճակում է։

Նորոգվող հատվածի երկարությունը 90 կմ է։ Այն բաժանված է երեք կտորի։ Յուրաքանչյուրը հանձնված է մեկ ընկերության։ Տեղի բնակիչները մեզ հայտնեցին, որ աշխատանքները ակտիվացել են հատկապես վերջին օրերին։ Տրանսպորտի նախարարությունից, սակայն, հավաստիացրին․ շինարարները ժամկետներ չեն խախտել. «Պայմանագրով ճանապարհը նախատեսված է հանձնել 2018 թվականին։ Նախարար Վահան Մարտիրոսյանն անձամբ է հետևում շինարարության ընթացքին»։

Հուլիսին նախարարն էլ էր բողքել աշխատանքների տեմպերից։ Նրա վերջին այցը հոկտեմբերի 6-ին էր։ Այցի կապակցությամբ շինարարներն ակտիվացել են։ Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մի հատվածում աշխատում են «Արգիշտի» ՍՊԸ շինարարները։ Սա ենթակապալառու կազմակերպություն է։ Բանվորներն ասում են, որ ամեն օր աշխատում են, բայց թե երբ կավարտեն` չգիտեն։ Մի տեղ հողային աշխատանքներ են կատարվում, որոշ հատվածներում ջրի խողովակներ են փոխում կամ հենապատ են կառուցում, մյուսներում էլ լռություն է, շարժ չկա։

«Մտահոգիչ է, որ անհայտ անձանց կողմից ճանապարհի կահավորմանը պատճառվում են վնասներ, այդպիսով խախտվում են անվտանգ երթևեկության համար սահմանված չափանիշները», – հայտնեցին Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից։

Մեր հարցին, թե ինչ վնասների մասին է խոսքը, նախարարությունից պատասխանեցին․ «Սպիտակ նշանները սև են ներկում, եռանկյունի ցուցանակները պոկում, բահի գլուխ են սարքում, իսկ կլոր ցուցանակները՝ թոնրի կափարիչ»։

Թեև Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից հավաստիացրին, որ շինարարական աշխատանքների գրաֆիկից շեղում չկա, և ճանապարհի վերանորոգումը կավարտվի նախանշված ժամկետում՝ 2018-ին, սակայն առկա պատկերը տեսնելով` դժվար է հավատալ, որ ընդամենը մի քանի ամսում այստեղ ճանապարհ կլինի։

 

Սյուզան Սիմոնյան