Անգլիացի միլիոնատերը ակումբ է գնել և իրեն նշանակել գլխավոր մարզիչ

Լուրեր

30.10.2026 | 18:18
Սամվել Մայրապետյանի և նրա կնոջ ընկերության՝ Աբովյան 10 հասցեի գույքի բռնագանձման գործը կրկին կքննվի դատարանում
30.10.2026 | 18:15
Այն, ինչ կարելի է Փաշինյանին, քրեորեն պատժելի է մյուսների համար․ ինչպես է օրենքը կիրառվում ընտրողաբար
30.10.2026 | 18:10
Բելառուսն արգելել է հայկական կոնյակի վաճառքը // Ալեն Սիմոնյանը Մոսկվա կմեկնի․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 18:02
Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանի սահմանազատման գործընթացը
30.10.2026 | 17:54
Աշոցքում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Կարեն Մանուկյանը
30.10.2026 | 17:45
Արծվիկ Մինասյանը՝ ԵՊՀ-ում աշխատող եղբոր մասին, որը կաշառքի գործով է անցնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 17:34
«Ապրելու երկիրը» կմասնակցի Կապանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Տիգրան Աղասյանը
30.10.2026 | 17:26
«Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար կարևոր է, որ ՀՀ-ն անհրաժեշտ քաղաքական և իրավական քայլեր ձեռնարկի»․ Բայրամով
30.10.2026 | 17:17
Փաշինյանը հանձնարարել է զարգացնել պետական համակարգում երիտասարդների ներգրավման մեխանիզմները
30.10.2026 | 17:09
«Թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» բառերը որպես վիրավորանք օգտագործելն անընդունելի է․ ՄԻՊ
30.10.2026 | 17:01
Ամասիայում ՔՊ-ի ավագանու ընտրական ցուցակը կգլխավորի Ջեմմա Հարությունյանը
30.10.2026 | 16:55
Ընտրվելու դեպքում կդադարեցնեմ անդամակցությունը ՀՅԴ-ին․ Մինասյանը՝ հանձնաժողովի անդամ դառնալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:48
Մխիթար Խաչիկյանը Նոյեմբերյանում ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն է
30.10.2026 | 16:47
«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի Համերաշխության գավաթը հաղթեց Սևանի թիմը
30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
Բոլորը

Միլիոնատեր Գլեն Թեմփլինը ստեղծել է Անգլիայի շաբաթվա ամենաաղմկոտ ֆուտբոլային պատմությունը. գրում է armsport.am-ը:

Երեքշաբթ ՝ նոյեմբերի 12-ին, Թեմփլինը ձեռք է բերել ութերորդ դիվիզիոնի «Ռոմֆորդ» ակումբը։ Նույն օրը նա աշխատանքից ազատել է գլխավոր մարզիչ Փոլ Մարտինին և իրեն նշանակել այդ պաշտոնին։

Թեմփլինն այդ մասին հայտարարել է Թվիթերում՝ զուգահեռաբար հայտնելով, որ ակումբի համար նոր մարզադաշտ կկառուցի և ակումբը դուրս կբերի Ֆուտբոլային լիգա (Չեմպիոնշիփ, Լիգա 1 և Լիգա 2 միավորող կազմակերպություն):

Հաջորդ թվիթներից մեկում միլիոնատերը գրել է, որ գնել է 15նոր խաղացողներ.

«Այսօր մենք ստորագրել ենք 15 նոր ֆուտբոլիստների և կենտրոնացած ենք աղյուսակի վերջին տեղից հեռանալու և փլեյ-օֆֆում տեղ վաստակելու վրա։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ մենք կարող ենք դուրս գալ ներքևից և վեր բարձրանալ»:

Թեմփլինի գործողությունները գրավել են անգլիական ԶԼՄ-ների ուշադրությունը։ Sky Sports-ը որոշել է ուղիղ եթերում ցուցադրել «Ռոմֆորդի» գլխավոր մարզչի պաշտոնում միլիոնատիրոջ առաջին խաղը: Նորամուտը տեղի կունենա այսօր։

«Ես գումար չեմ ծախսի աղմկահարույց անուններ ստորագրելու համար։ Այո, ես կարող էի ձեռք բերել ավելի ուժեղ ակումբ, բայց ես սիրում եմ մարտահրավերներ: Կյանքում ես հասա իմ բոլոր նպատակներին։ Իսկ երբ հասնում ես նպատակներին և քեզ ձանձրալի է դառնում, դա վտանգավոր է», – պատմել է Թեմփլինը BBC–ին տված հարցազրույցում։

Միլիոնատերը 47 տարեկան է, նրա հիմնական եկամտի աղբյուրը պողպատ արտադրող գործարանն է, որի ամսական շրջանառությունը կազմում է 5,8 մլն եվրո։ «Ռոմֆորդը» միլիոնատիրոջ երկրորդ ակումբն է, մինչ այդ նա գրեթե երեք տարի եղել է վեցերորդ լիգայի «Բիլլերիքեյ Թաունի» սեփականատերը և մարզիչը:

Թեմփլինը ակումբում ներդրել է մոտ 3 միլիոն ֆունտ ստերլինգ և հրավիրել «Լիվերպուլի» նախկին խաղացողներ Փոլ Կոնչեսկիին և Ջերմեյն Պենանտին: Սակայն այս տարվա սեպտեմբերին միլիոնատերը ստիպված է եղել վաճառել ակումբը՝ երկրպագուների սպառնալիքների պատճառով, որոնց դուր չի եկել, որ Թեմփլինը իր 16-ամյա որդուն դրել է մեկնարկային կազմում։