Անհամաձայնությունները չպետք է որակել որպես ողբերգություն. Բակո Սահակյանը՝ Արցախի և ՀՀ իշխանությունների միջև հարաբերությունների մասին

Լուրեր

18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
Բոլորը

Բոլոր ընտրությունները մեր երկրին բերում են փառք ու պատիվ, բացառություն չեն լինելու այս ընտրությունները։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ անդրադառնալով Արցախում ընթացող ՏԻՄ ընտրությունների մասին։

«Ավելի քան համոզված եմ, որ մենք՝ որպես ժողովրդավարության ուղին բռնած երկիր, արձանագրելու ենք մեր հերթական հաջողությունը, ցանկացած ընտրություն հնարավորություն է մեր երկրի առաջընթացը ապահովելու համար, եւ ես, բնականաբար, քվեարկել եմ մեր երկրի առաջընթացի համար»,-նշեց նա:

ԱՀ նախագահի խոսքով՝ Ստեփանակերտը  ոչ միայն կերպարանափոխվել է, այլև ստացել է նոր եռանդ, ուստի նոր քաղաքապետն ու նոր քաղաքապետարանը պետք է ունակ լինի այս զարգացման դինամիկան ապահովելու լրացուցիչ պայմաններ քաղաքի զարգացման համար։

«Ես սիրում եմ Ստեփանակերտը ու պատասխանատուների հետ այս տարիների ընթացքում փորձել եմ քաղաքին հաղորդել այն ներուժը, որը կսնի ոչ միայն ստեփանակերտցիներին, այլև ամբողջ երկիրը»,-նկատեց նա:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Արցախի իշխանության հետ անհամաձայնություններ կան, Բակո Սահակյանն ասաց. «Այդ անհամաձայնությունները չպետք է որակել որպես ողբերգություն: Մենք, բնական է, ունենք տեսակետներ ու այնտեղ, որտեղ այս կամ այն տեսակետները չեն համընկնում, ես դա վերագրում եմ մեր աշխատանքային հարաբերություններին»: