Մարտի 1-ի դեպքերով 74 քաղաքացի դրամական աջակցություն կստանա. բյուջեից կհատկացվի 720 միլիոն դրամ

Լուրեր

03.09.2026 | 11:55
ՌԴ-ն Օդեսայում հարվածել է բազմահարկ շենքի. վիրավորվել է 17 մարդ, այդ թվում՝ 3 երեխա
03.09.2026 | 11:44
Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական էսկալացիա չկա․ առևտրատնտեսական կապերը զարգանում են․ Ալիևի ներկայացուցիչ
03.09.2026 | 11:33
ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության հարցը Երևանի գործն է․ Օվերչուկ
03.09.2026 | 11:24
Էդուարդ Սպերցյանը Սաուդյան լիգայում առաջատար է առանցքային փոխանցումների ցուցանիշով
03.09.2026 | 11:13
Եթե ՀՀ-ն վիզային ռեժիմ մտցնի ՌԴ քաղաքացիների համար, դա կլինի քայլ Երևանի դեմ․ Զախարովա
03.09.2026 | 11:01
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
03.09.2026 | 10:52
«Հայաստանը շատ շուտով կկորցնի ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը»․ Լավրով
03.09.2026 | 10:42
21 երկրում 5 երեխայից 1-ը ենթարկվել է տեխնոլոգիաների միջոցով իրականացվող սեռական ոտնձգության և բռնության․ ՅՈՒՆԻՍԵՖ
03.09.2026 | 10:27
Գյուղերի տեղահանումից մինչև փակ անտառներ․ Ալիևների ընտանիքի գաղտնի առանձնատները․ Meydan TV-ի նոր հետաքննությունը
03.09.2026 | 10:12
Ալկարասը կարիերայի լավագույն շարքն է անցկացնում «Մեծ սաղավարտի» մրցաշարերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 10:00
Ավելի քան 25 մլն դրամ՝ Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի համար
03.09.2026 | 09:53
Հայտնի են «Tour of Armenia» բազմօրյա հեծանվավազքի մանրամասները
03.09.2026 | 09:45
Հայաստանն ու Իրանը պարզեցնում են բեռնափոխադրումները․ ի՞նչ է փոխվելու տնտեսվարողների համար
03.09.2026 | 09:33
Երկրաշարժ Վրաստանում․ այն զգացվել է նաև Շիրակի ու Լոռու մարզերում
02.09.2026 | 23:08
31 տեսախցիկ, 48 նոր ավտոմեքենա և ուսումնաարտադրական կենտրոններ․ Սրբուհի Գալյանը ներկայացրել է բարեփոխումները
Բոլորը

2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհված  քաղաքացիների ընտանիքների անդամներին եւ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած քաղաքացիներին աջակցություն տրամադրելու համար պետական բյուջեից կհատկացվի 720 միլիոն դրամ:

Այս մասին Factor.am-ը տեղեկանում է կառավարությունում շրջանառվող որոշման նախագծից: Ընդհանուր առմամբ աջակցություն է տվելու 74 քաղաքացու: Նրանցից 10-ը զոհվածների իրավահաջորդներն են, 10-ն՝ առողջությանը ծանր վնաս ստացած անձիք են, իսկ 54-ն՝ առողջությանը միջին ծանրության վնաս ստացած անձիք։ Նկատենք, որ նախագծում բացակայում են դրամական աջակցություն ստացող քաղաքացիների անունները:

Ավելի վաղ գրել էինք, որ զոհված քաղաքացիների հարազատներին որպես աջակցություն անվագ կտրվի 30 մլն ՀՀ դրամ, առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 մլն ՀՀ դրամ, առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5 մլն ՀՀ դրամ:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած հանրահավաքների արդյունքում զոհվեց 10 քաղաքացի. երկուսը՝ ոստիկան, ութը՝ ցուցարար: Ընդդիմության բողոքների նպատակը նախագահական ընտրությունների արդյունքները չեղարկելն էր: Տասը տարի շարունակ Մարտի 1-ի զոհերի հարազատներին պետական մակարդակով որևէ աջակցություն չի եղել: Միայն իշխանափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետության անունից ներողություն խնդրեց զոհերի հարազատներից:

Հեղափոխությունից հետո Մարտի 1-ի գործի քննությունը նոր թափով վերսկսվեց։ Մարտի մեկի զոհերի հարազատներին եւ տարբեր աստիճանի վնասվածք ստացած քաղաքացիներին դրամական աջակցություն տալու օրենսդրական նախաձեռնության հեղինակներն ԱԺ փոխնախագահներ Ալեն Սիմոնյանը եւ Լենա Նազարյանն են:

 

Նարեկ Կիրակոսյան