Մեկ տարի անց Հայաստանից գողացված փողերը հետ չեն բերվել. Արարատ Միրզոյանի նախաձեռնության հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.11.2024 | 21:21
ՀՀ-ն պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցելու Իսպանիային ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ. Մհեր Գրիգորյան
21.11.2024 | 21:13
Արարատի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
21.11.2024 | 20:59
Թուրքիան հազարավոր հետաքննություններ է սկսել «ապատեղեկատվության մասին օրենքով»՝ 2 տարվա ընթացքում 33 լրագրողների ազատազրկելով
21.11.2024 | 20:44
Գերմանիայի ԱԳ նախարարը այցով Բաքվում է
21.11.2024 | 20:30
Սա 3-րդ համաշխարհային պատերազմն է․ Ուկրաինային ԱՄՆ-ի ուղարկած հրթիռները կարող են սպառնալ Մոսկվային․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 20:20
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
21.11.2024 | 20:14
Մեծ Բրիտանիայի վարչապետը Storm Shadow-ի մասին հարցին ի պատասխան, ընդգծել է, որ բոլոր որոշումները համաձայնեցված են դաշնակիցների հետ
21.11.2024 | 20:00
Օրինախախտ 24 պաշտոնյաները․ հայտարարագիր չներկայացրած ավագանիների մեծ մասը չգիտի՝ ինչ է այն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 19:45
Խուդաթյանի հուզմունքն ու Փաշինյանի զայրույթը․ վարկային մասնագետի ուղին մինչև նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 19:25
Արման Ավագյանը դարձել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
21.11.2024 | 19:14
ՄՔԴ որոշումը «անհեթեթ է, կեղծիք և հակասեմական»․Նեթանյահուի գրասենյակը՝ Իսրայելի վարչապետի կալանքի օրդերի մասին
21.11.2024 | 19:00
Մանդատս վայր կդնեմ, եթե Քյարամյանը անուններ տա․ Հովիկ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 18:52
Հրայր Ալիխանյանը` ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
21.11.2024 | 18:44
Սամվել Գրիգորյանը ըմբշամարտի զինվորականների ԱԱ-ում նվաճել է բրոնզե մեդալ
21.11.2024 | 18:34
Այս պահին ըմբշամարտի զինվորականների ԱԱ-ի թիմային աղյուսակում ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը
Բոլորը

Հեղափոխությունից հետո քաղաքացիների շրջանում մեծ էին սպասելիքները, որ ի թիվս այլ փոփոխությունների, վերադարձվելու են պետությունից թալանված բոլոր գումարները: Մեծ ոգևորություն առաջացրեց հատկապես Հայաստանի նախկին առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի այն գրառումը, որ կառավարությունն այդ նպատակով համագործակցելու է Համաշխարհային բանկի և Միավորված ազգերի կազմակերպության՝ թմրամիջոցների ու հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) նախաձեռնությամբ ստեղծված «Գողացված ակտիվների վերականգնման նախաձեռնության» (StAR) հետ։

Ի՞նչ ունենք Արարատ Միրզոյանի հայտարարությունից մեկ տարի անց․ այս հարցը պարզելու նպատաով Factor.am-ը դիմեց ՀՀ կառավարություն, որտեղից, սակայն, մեզ ուղղորդեցին Արդարադատության նախարարություն։ Այս գերատեսչությունից էլ Factor.am-ին պաշտոնապես հայտնեցին, որ ՀՀ կառավորությունը և StAR նախաձեռնությունը դեռ  քննարկում են նախատեսվող համատեղ ծրագրերի ծավալը և գումարները հետ բերելու հետ  կապված Հայաստանին մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու հարցը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Factor. am-ին փոխանցեց, որ մասնագիտական առաջին դասընթացները նախատեսվում են այս տարվա սեպտեմբերին. «Համաշխարհային բանկի մասնագիտացված կառույցի հետ աշխատելով  «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վերջնական եզրակացությունն իրենք են տալու: Սեպտեմբերին նախատեսվում է վերապատրաստման առաջին դասընթացը և այդ ժամանակ նախագիծը կուղարկենք: Առարկայական ունենք նախագիծը»:

ՀԲ-ն և ՄԱԿ-ի StAR նախագիծն աշխատում են զարգացող երկրների ու ֆինանսական կենտրոնների հետ՝ կոռուպցիոն եկամուտների լվացման գործընթացը կանխարգելելու համար և գործիքներ է տրամադրում երկրներին, որպեսզի գողացված ակտիվներն առավել համակարգված ու ժամանակին վերադարձվեն: «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն ասում է, որ մինչ StAR-ի հետ համագործակցելը, անհրաժեշտ է համապատասխան օրենսդրական բազա ունենալ. «Որքանով մենք հետ կստանանք այդ գումարները՝ դեռ կտեսնենք: StAR-ը փրկիչը չի, որ միլիարդներ է վերադարձնում: Պետք է լինել իրատես, քանի որ այն, ինչ գողացվել է՝ չի եղել այդ պաշտոնյաների անուններով: Դա այնպես է քողարկված, որ գտնել, ուղղակի, դժվար է. գտնվում է օֆշորային գոտիներում, բանկային գաղտնիքի խնդիր են բարձրացնում»:

Վարուժան Հոկտանյանը Factor.am-ի հետ զրույցում ասում է՝ միջազգային նման կազմակերպություններին հաջողվում է վերադարձնել կոռուպցիոն ճանապարհով երկրից հանված խոշոր գումարների շատ քիչ տոկոսները: Հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետի փոխանցմամբ՝ այս տարի Հոնկոնգի կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մարմնի կողմից կազմակերպված գիտաժողովի  ժամանակ հայտարարվել է, որ տարեկան, գլոբալ մասշտաբով, գողացված փողերի 1.8-2.5 տոկոսն է  հնարավոր լինում վերադարձնել. «Սպասելը կարող է շատ մեծ հիասթափության բերել, ինչպես շատ երկրներում է եղել: Ֆիլիպիններում 6-7 տոկոսն է ընդամենը վերականգնվել: Հետո այդ գումարները շրջանառության մեջ են և հանելը դժվար է: Պետք է այլ մեթոդներ էլ կիրառել: Ասել՝ մենք համագործակցում ենք StAR-ի հետ և ամեն ինչ նորմալ է՝ ճիշտ չէ»:

Վարուժան Հոկտանյանը նշում է, որ հեղափոխությունից հետո թալանված փողերը հետ բերելու ակնկալիքներնն ու իշխանությունների հայտարարությունները ինչ-որ տեղ էյֆորրիկ էին. «Հեղափոխությունից շատ ժամանակ չէր անցել, ոգևորությունը մեծ էր: Ամեն ինչ փոխելու ցանկությունը մեծ էր և, բնականաբար, ասվել է, հիմա եկել է այդ ամենը կատարելու ժամանակը»:

Միջազգային ներդրումային արբիտրաժի մասնագետ Արայիկ Պապյանն էլ կարծում է, որ մեկ տարին շատ կարճ ժամանակահատված է գողացված գումարների ընդհանուր չափը հստակեցնելու և վերադարձնելու համար: Մասնագետի խոսքով՝ գործընթացը բավականին բարդ է և կարող է տևել անգամ տասնյակ տարիներ. «Եթե դիտարկենք StAR-ի կայքի տեղեկությունները, ապա որպես ժամկետ միջինում նշվում է 6 տարի ժամկետը, ու կախված գործի բարդությունից, այն կարող է տևել երկար: Կան օրինակներ, որ այդ գումարները հնարավոր է եղել  վերադարձնել»:

Արայիկ Պապյանն ասում է, որ կառավարությունն այս համագործակցության շրջանակներում ձեռք է բերելու ինստիտուցիոնալ հնարավորություններ երկրից գողացված գումարների գործերը քննելու համար: Ձեռք է բերելու նաև ընդարձակված համագործակցության հնարավորություններ՝ օֆշորային կազմակերպությունների հետ, որտեղ որ հնարավոր է լինեն երկրից հանված գումարները: Միջազգային ներդրումային արբիտրաժի մասնագետն ասում է, երբ կպարզվի, թե ինչ ընկերություններում են գտնվում այդ գումարները և ինչ ծավալների են, այդ ժամանակ նոր կորոշվի, թե ինչ ճանապարհներով են դրանք  հետ բերվելու:  Մասնագետի խոսքով՝ գումարների հետ բերման գործընթացը կարող է ձգձգվել՝ կախված երկրի միջազգային պարտավորություններից. «Օրինակ՝ օֆշորային ընկերությունները ստեղծվել են, որպեսզի պահպանեն գաղտնիությունը և ոչ բոլորն են համաձայն լինելու կիսվել այդ տեղեկությամբ: Այդ գործերը չափազանց բարդ են, որովհետև գումարներ կարող են պահված լինել տարբեր օֆշորներում, պետք է գտնել, թե ով է ընկերության վերջնական սեփականատերը»:

Այդուհանդերձ մասնագետը նշում է, որ վերջին 21 տարում վերականգնվել և Ֆիլիպիններ է վերադարձվել գողացված ավելի քան $ 1 մլրդ դոլար: 2007թ-ի դրությամբ Պերու է վերադարձվել $ 174 մլն դոլար՝ մի քանի երկրից:  Նիգերիային հաջողվել է վերականգնել գողացված $ 700 մլն դոլարը: 2006 և 2007թթ.-ին բրիտանական և հարավաֆրիկյան իշխանությունները կրկին Նիգերիա են վերադարձրել $ 17.7 մլն  դոլար գումար, որն ապօրինի յուրացվել էր պաշտոնյայի կողմից:

Իսկ արդյոք Հայաստանից ապօրինի դուրս հանված  գումարների ո՞ր մասը հնարավոր կլինի վերականգնել՝  միջազգային արբիտրաժի փորձագետ Արայիկ Պապյանն  առայժմ  դժվարանում է ասել․ նա չի բացառում անգամ տարբերակը, որ արդյունքը լինի զրոյական:

Նախօրեին ԱԱԾ-ն բերման ենթարկեց միլիոնավոր դոլարների չարաշահման համար կասկածվող ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին: Նախկին բարձրաստիճան պաշտոնյան ու նրա որդիները դղյակներ ու բիզնեսներ ունեն ոչ միայն Հայաստանում, այլև Եվրոպայում ու ԱՄՆ-ում: Ընդ որում, խոսքը տասնյակ միլիոնավոր դոլարների բիզնեսների մասին է։

Արդյոք Գագիկ Խաչատրյանի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների՝ երկրից դուրս հանված միլիոնավոր դոլարների մասին հանրությունը կստանա՞ լիարժեք տեղեկություն, և ամենակարևորը՝ արդյոք այդ գումարների գոնե մի մասը կվերադարձվի՞ ՀՀ պետբյուջե՝ առայժմ հայտնի չէ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան