Ազգային ժողովում փոշմանել են. կառուցվածքային աղմկոտ փոփոխությունից հետ են կանգնում

Լուրեր

18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
Բոլորը

Ազգային ժողովում մտափոխվել են եւ հետ կանգնել աշխատակազմում կատարվելիք փոփոխություններից, որոնք դժգոհությունների պատճառ էին դարձել:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ստորագրել է մի կարգադրություն, որով անվավեր են ճանաչվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի օգոստոսի 9-ի Կ-225-Ա եւ Կ-226-Ա կարգադրությունները:

Սրանք այն կարգադրություններն էին, որոնցով Ազգային ժողովի աշխատակազմում նախատեսվում էին փոփոխություններ: Խոսքը, մասնավորապես, կառուցվածքային փոփոխությունների եւ կադրային կրճատումների մասին է:

Հիշեցնենք, որ ԱԺ խորհրդի նիստում ընդունվել էր մի նախագիծ, որի համաձայն ԱԺ իրավական փորձաքննության վարչությունը և տնտեսագիտական փորձաքննության վարչությունը միաձուլվում էին, փոխարենը ստեղծվում էր փորձագիտական և վերլուծական վարչություն:

Բացի այդ՝ դադարեցվում էր տեղեկատվական և վերլուծական վարչության գործունեությունը, ինչպես նաեւ լրատվության և հանրության հետ կապերի վարչության գործունեությունը, որի փոխարեն ստեղծվելու էր հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչություն:

Ծրագրված փոփոխություններով քաղաքացիների ընդունելության և նամակների բաժինը և ընդհանուր բաժինը միավորվելու էին, ստեղծվելու էր քաղաքացիների ընդունելության և փաստաթղթաշրջանառության վարչություն: Այս ամենի շրջանակներում բազմաթիվ աշխատակիցներ ուղարկվել էին կադրային ռեզերվ եւ հիմա Արարատ Միրզոյանի նոր կարգադրության համաձայն բոլոր աշխատակիցները վաղվանից ունենալու են այն կարգավիճակն, ինչ ունեին օգոստոսի 9-ին:

Ռեզերվում գտնվող աշխատակիցները Factor.am-ին ասացին, որ ԱԺ կադրերի բաժնից դեռ աշխատանքի վերադառնալու զանգ չեն ստացել: Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանի այգում լրագրողների հետ զրույցի ընթացքում չցանկացավ պատասխանել հարցին, թե այս որոշումն ինչով է պայմանավորված։ ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանն էլ նշեց, որ ԱԺ կայքում հրապարակված է նախագահի համապատասխան կարգադրությունը:

Մյուս հարցերն առաջարկեց ուղղել գրավոր: Աշխատակազմի որոշ ներկայացուցիչներ մասնավոր զրույցներում նշում էին, որ ղեկավարության այս հետքայլը պայմանավորված է տարբեր իրավաբանների բարձրաձայնած խնդիրներով:

Նարեկ Կիրակոսյան