Ինչպես ժողովրդի բացած ԱԺ դարպասները 10 ամիս անց փակվեցին ժողովրդի առջև. հետհեղափոխական Հայաստանում ժողովրդավարության առաջին հետքայլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2018 թվականի հոկտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանը քաղաքական էլիտայի և մոտ30 հազար քաղաքացիների հետ ազատագրեց Ազգային Ժողովի այգին: Խորհրդարանը շրջափակվեց իշխանության համակիրներով, ներսում աղմկոտ օրենքի նախագիծն ընդունած ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական և ՀՅԴ-ական պատգամավորներն էին: Նիկոլ Փաշինյանըպատգամավորների հետ բանակցեց, դուրս եկավ և հայտարարեց, որ Ազգային Ժողովի այգու մի հատված բաց է լինելու բոլորի առջև:

«Դա կլինի ամենակարևոր ուղերձը, որ այսօրվա պատգամավորներն ընկալել են ժողովրդի ուղերձը: Իսկ այդ ուղերձը հետևյալն է, որ ժողովուրդը հաղթել է, իսկ այդ հաղթանակը չի կարող խլել»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից գրեթե մեկ տարի անց հաղթանակած ժողովրդի առջև ոստիկանական պատնեշով փակվեց Ազգային Ժողովի այգին: Ամուլսարը որպես հանք չշահագործելու պահանջով իրականացվող ակցիայի մասնակիցներին թույլ չտրվեց խորհրդարանի այգու տարածքում հանրային քննարկում անցկացնել: Այս կադրերը նկարահանվել են երեք օր առաջ: Ոստիկանները կարմիր բերետավորների հետ միասին բերման էին ենթարկում այն քաղաքացիներին, ովքեր ցանկանում էին մուտք գործել Ազգային Ժողովի այգու բաց տարածք: Կարմիր բերետավորները փորձում էին բերման ենթարկել նաև ուղիղ եթերում աշխատող Factor.am-ի լրագրողին: Իսկ իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանն ասֆալտին փռվեց:

Պարզվում է, որ ժողովրդի համար բացված Ազգային Ժողովի այգում առանց վերևների իմացության հնարավոր չէ նաև հարցազրույցներ տեսանկարահանել: Երեկ շուրջ կես ժամ Ազգային Ժողովի այգում ծառայություն իրականացնող ոստիկանները և ԱԱԾ աշխատակիցները Factor.am-ին թույլ չտվեցին նկարահանում կատարել՝ պատճառաբանելով, որ պետք է ղեկավարությունը տեղեկանա նկարահանման նպատակի և բովանդակության մասին:

«Եթերային բառեր եմ փնտրում՝ իրավիճակը բնութագրելու համար: Այսպիսի բան չէր կարող լինել հեղափոխությունից հետո: Անտրամաբանական է և անբարոյական՝ 20 րոպե ճշտել լրագրողից, թե ինչի մասին են խոսելու»,-անվտանգության աշխատակիցների գործողությունների վերաբերյալ ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը:

Տևական բանակցություններից ու ճշտումներից հետո, ի վերջո, մեզ թուլ տրվեց նկարահանում իրականացնել ԱԺ այգու բաց հատվածում։ Անդրադառնալով օգոստոսի 19-ին տեղի ունեցած դեպքերին՝Նինա Կարապետյյանցը նկատեց. խաղաղ ցուցարարների առջև հանրային տարածքի դռները փակելով՝ իշխանությունները ցույց են տալիս, որ իրավիճակին ընդհանրապես չեն տիրապետում:

«Բացարձակ իշխանությունը հատկություն ունի մարդկանց փչացնելու, մենք գնում ենք դրան: Երբ վարչապետն ամեն անգամ ասում է, որ մենք լեգիտիմ իշխանություն ենք,և ես որոշում եմ կայացնելու, դա նորմալ չէ: Առնվազն ճիշտ չէ ժողովրդի առաջ դուռ փակելը: Դա հեղափոխական չէ, բարոյական չէ»,- ասաց իրավապաշտպանը:

ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Արմեն Խաչատրյանը ոստիկանների գործողությունները և ցուցարարներին ԱԺ այգի չթողնելն իրավաչափ է համարում: Ըստ նրա՝ ոստիկանները գործել են սահմանված կարգով և կանխել են օրենքի խախտում.«Չէի ասի, որ Ոստիկանությունը կոշտ միջոցներ է կիրառել, պետք է սովորենք, որ Ոստիկանությունը կոշտ մարմին է կամ կոշտ է, կամ կարելի է ասել, որ Ոստիկանություն չկա»:

Ազգային Ժողովի ընդդիմադիր պատգամավորները ևս քննադատեցինիշխանությունների գործելաոճը, որի արդյունքում բնապահպանները չկարողացան հանրային տարածք մուտք գործել:Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ արտահայտվող քաղաքացիներին խորհրդարանի տարածք չթողնելուն զուգահեռ՝ Արմեն Խաչատրյանն արդարացնում է 2018 թվականի հոկտեմբերի 2-ին հազարավոր քաղաքացիների մուտքն ԱԺ այգի: Նա ասում է, որ Նիկոլ Փաշինյանը և քաղաքացիները հատուկ պահպանվող տարածք են մտել հեղափոխության տրամաբանության շրջանակում:

«Հեղափոխության ժամանակ գործում են այլ կանոններ, բայց դրանից հետո երկիրը պետք է մտնի բնականոն ընթացքի մեջ: Իրավունք չունենք վկայակոչել, թե նախկինում ինչ է եղել, ոնց է եղել»,- ասաց պատգամավորը:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը Factor.am-ի հետ զրույցում նկատեց, որ ժողովրդի առջև դռները չեն փակվում այնքան ժամանակ, որքան Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում. «Երբ Նիկոլ Փաշինյանին կարելի է ժողովրդի առջև դուռ չփակել, ուժ չկիրառել, բայց երբ Նիկոլ Փաշինյանը միանձնյա որոշում է կայացրել, որ պետք է Ամուլսարը շահագործվի, այդ որոշման դեմ պայքարող ժողովրդի հետ բիրտ վարվել: Մնում էր այդ օրը միայն կրակելը, ոտք ու ձեռք ջարդելը»:

Իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանըևս մտոհոգիչ է համարում այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարողանում է առանց խոչընդոտի մուտք գործել Ազգային Ժողովի այգի՝ իր հետ տանելով հարյուր հազարավոր քաղաքացիների, իսկ այլ դեպքերում քաղաքացիների համար մուտքը բացելու հարցը մնում է ԱԱԾ աշխատակիցների հայեցողությանը:

«Բավական մտահոգիչ է: Անվտանգության աշխատակիցներին հայեցողական հնարավորություն է տրված՝ թույլատրել կամ չթույլատրել: ժողովրդավարական երկրում նման բան չի կարող լինել»,- ասաց Իոաննիսյանը:

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Մելիքսեթյանը ևս հստակ պատասխան չունի, թե ինչու քաղաքցիներին օգոստոսի 19-ին խորհրդարանի այգու բաց տարածք չեն թողել մտնել։Պարզվում է, որ 2018-ի հոկտեմբերի 2-ի իրադարձություններից հետո նոր իշխանություններն իրենց ապահովագրել են: Ազգային Ժողովի նախագահի՝ 2019 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ՝ ԱԺ այգու բաց հատվածում կազմակերպվող յուրաքանչյուր միջոցառում՝ օրենսդրությամբ նախատեսված հավաք, բողոքի ակցիա, ֆիլմերի և տեսահոլովակների նկարահանում, համերգ և այլն, կարող է իրականացվել միայն ԱԺ նախագահի գիտությամբ՝ աշխատակազմի ղեկավարի թույլտվությամբ և պահպանության ծառայության պետի համաձայնությամբ: Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նշում է, որ լինում են դեպքե, երբ անհատներն այգում ավելի շատ են, քան միևնույն նպատակի համար եկածները: Ուստի անհասկանալի է, թե ինչու է նրանց մուտքը սահմանափակվում. «Լինում է, որ քաղաքացիներն այստեղ զբոսնում են և ավելի շատ են լինում: Այսինքն՝ մեկ հոգով գալ և մեծ քանակություն կազմել կարելի է, բայց մի քանի հոգով գալ մի նպատակի համար չի՞ կարելի»:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ ասում է, որ անգամ ժողովրդավարության առումով ցածր ցուցանիշ ունեցող երկրներում են քաղաքացիները խորհրդարանի պատերի տակ քննարկումներ իրականացնում: Իրավապաշտպանն ահազանգում է՝ ԱԱԾ-ն միջամտում է խաղաղ ցույցերին: Ըստ նրա՝ սա երկրորդ դեպքն է Հայաստանում՝Մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո:

«Դա պետք է որոշի խորհրդարանի ղեկավարությունը, ոչ թե անվտանգությունը, որն ԱԱԾ-ի ստորաբաժանում է: Վերջին անգամ ԱԱԾ-ին2008 թվականի դեպքերից հետո էր լիազորություն տրվել միջամտել ցույցերին»,- ասաց նա:

Դանիել Իոաննիսյանը, մեկնաբանելով ԱԺ նախագահի կողմից ընդունված որոշումը, որ այգում միջոցառում կազմակերպելիս պետք է պարտադիր ղեկավարությունից թույլտվություն ունենալ, ասաց, որ ցանկացած իրավական կարգավորում պետք է լինի տրամաբանական. «Պետք է նաև բխի ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող օրենքներից՝ «Հավաքների ազատության մասին» օրենքը և այլ կարգավորումներ, որոնքսահմանում են հավաքների ազատությունը»։

Իոաննիսյանը կարծում է, որ քաղաքական իշխանությունը պետք է արձագանքի ոստիկանների գործողություններին, որոնց արդյունքում օգոստոսի 19-ին խաղաղ ցուցարարներին չթողեցին մոտենալ Բաղրամյան 26-ի մայթին, մտնել խորհրդարանի այգի, դրա փոխարեն կիրառվեց բիրտ ուժ: Քաղհասարակությունը կատարվածի հետ կապված հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով, որ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հանդես գա հաշվետվությամբ, հակառակ դեպքում՝ խոստանալով պահանջել նրա հրաժարականը։ Հայտարարությունից երեք օր անց դեռ որևէ արձագանք չկա։

Ի դեպ՝ Ոստիկանության գործողություններին որևէ կերպ, անգամ ֆեյսբուքյան գրառմամբ, չի անդրադարձել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության այսօրվա նիստում ևս վարչապետըոստիկանապետ Վալերի Օսիպյանին որևէ հարց չուղղեց հիշյալ իրադարձությունների մասին:

Նարեկ Կիրակոսյան