ԼՀԿ-ն առաջարկում է կառավարության նիստերին պատգամավորի նախագիծը պարտադիր զեկուցվող լինի. գործադիրում դեմ են

Լուրեր

02.09.2026 | 13:35
US Open. 40-ամյա Գաել Մոնֆիսն ուշագրավ ցուցանիշ է գրանցել իր ծննդյան տարեդարձի օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 13:27
Գերմանիան փակում է ռուսական հյուպատոսությունը՝ Լայպցիգի օդանավակայանի դեմ հարձակման փորձից հետո
02.09.2026 | 13:18
Եթե պետք լինի զենքը կվերցնենք ու կպաշտպանենք մեր հայրենիքը. Դանիելյանը` Արցախ վերադարձի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 13:16
Հայաստանից ԱՄԷ է արտահանվել 60 տոննա ձուկ․ ըստ Էկոնոմիկայի նախարարության՝հայկական ձկնամթերքի նկատմամբ մեծ պահանջարկ կա
02.09.2026 | 13:13
Նոր նշանակումներ Կառավարությունում
02.09.2026 | 13:05
Ադրբեջանում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 12:54
Արամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում
02.09.2026 | 12:45
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսային. բնակելի շենք է վնասվել, կան տուժածներ
02.09.2026 | 12:34
Լևոն Մովսիսյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ
02.09.2026 | 12:14
Ժոզե Մոուրինյոն նոր կարգապահական կանոն է սահմանել «Ռեալում»
02.09.2026 | 12:11
Պուտինը՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայի մասին//Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց. ԼՈՒՐԵՐ
02.09.2026 | 12:10
Տիգրան Գասպարյանը նշանակվել է էկոնոմիկայի փոխնախարար
02.09.2026 | 12:06
Պաշտոնանկություններ ԿԳՄՍՆ-ում․ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
02.09.2026 | 11:59
ԱՄՆ հարվածից Իրանում հարսանիքի ժամանակ 5 մարդ է զոհվել․ Թեհրանը պատասխան հարվածներ է հասցրել ամերիկյան թիրախներին
02.09.2026 | 11:46
Անուշիկ Ավետյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Բոլորը

Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Կառավարության կառուցվածքային եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում:

Մասնավորապես, ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է Ազգային ժողովի խմբակցության կամ պատգամավորի կողմից առաջարկված նախագիծը կառավարության նիստի ժամանակ պարտադիր դարձնել զեկուցվող:

Այս մասին Factor.am-ը տեղեկանում է կառավարությունում շրջանառվող համապատասխան նախագծից: «Ազգային ժողովի պատգամավորի կամ խմբակցության կողմից ներկայացված օրենքի նախագիծը Կառավարության նիստում պարտադիր քննարկման ենթակա պետք է լինի»,- ասվում է նախագծում:

Կառավարությունը, սակայն, ընդդիմադիր խմբակցության այս առաջարկությանն արդեն բացասական եզրակացություն է տվել: Կառավարության վաղվա նիստում, ամենայն հավանականությամբ, այն չի ընդունվի:

Մասնավորապես, կառավարությունն առաջարկում է, որ ընդդիմադիր խմբակցությունը հստակ ներկայացնի օրինակներ՝ նախագծերին քննարկման հնարավորություն չընձեռելու կոնկրետ դեպքերի շուրջ,ինչը նախագծի ընդունումն առավել հիմնավոր կդարձներ: Կառավարությունում գտնում են, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ մինչ կառավարության նիստի օրակարգ ընդգրկվելը նախագծերը քննարկվում են կոմիտեների նիստում եւ նախանիստում, որը վարում է փոխվարչապետը կամ վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Նարեկ Կիրակոսյան