Կարծում եմ, իշխանությունները՝ մենք, պարտավոր ենք պարզել այդ հակապետական արտահոսքի աղբյուրները և մտածել դրա հետևանքների մասին. Սոս Ավետիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.09.2026 | 17:37
Թումանյանում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը մեկնարկում է սեպտեմբերի 2-ին․ ԿԸՀ
02.09.2026 | 17:26
Նաիր Թիկնիզյանի գործակալ. «Հենց եղավ «Օլիմպիակոսի» տարբերակը, ընտրությունը կանգ առավ այս մեծ ակումբի վրա»
02.09.2026 | 17:24
Ինչո՞ւ է Գագիկ Խաչատրյանը հրաժարվել ՄՌՏ հետազոտությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 17:18
Կիևում փոխհրաձգություն է տեղի ունեցել Ուկրաինայի երկու ուժային կառույցների ներկայացուցիչների միջև
02.09.2026 | 17:08
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մակրոնին
02.09.2026 | 16:51
«Ուժեղ Հայաստան»-ի երեք աջակից մեղադրվում է Ալավերդու կայարանում մեքենավարին հարվածելու և խուլիգանություն կատարելու համար
02.09.2026 | 16:43
Սյունիքում քննարկվել է TRIPP-ի իրականացումն ու դրա հնարավոր տնտեսական ազդեցությունը
02.09.2026 | 16:42
«Կիլիկիան» խոշոր պարտությամբ է մեկնարկել UEFA Regions’ Cup-ում
02.09.2026 | 16:35
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով 17 ցիստեռն վագոն
02.09.2026 | 16:29
Հայաստանի վերաբերյալ այսօրվա որոշումը հստակ ուղերձ է՝ տնտեսական հարկադրանքին բախվելիս ԵՄ-ն կարձագանքի․ Հելեն ՄաքԷնթի
02.09.2026 | 16:26
Գագիկ Խաչատրյանը հաշմանդամության կարգ ունի, 24 ժամից ավելի է՝ չի սնվել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 16:16
Դավիթ Իվանյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ
02.09.2026 | 16:07
Գագիկ Խաչատրյանի փաստաբանների ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
02.09.2026 | 16:00
Ընկերությունը ապօրինի արդյունահանել է ավելի քան 7853 խմ լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6.6 մլն դրամի վնասը վերականգնվել է
02.09.2026 | 15:45
Կիևում ռուս ընդդիմադիրի դեմ մահափորձ է կանխվել․ Ուկրաինայի ԱԾ-ն մեղադրում է Ռուսաստանի ԱԴԾ-ին
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Հհ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի հետ

– Պարո՛ն Ավետիսյան, նախ անդրադառնանք Վենետիկի հանձնաժողովի նիստի աղմկոտ արձանագրությանը, որտեղ նշված է, թե ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար։ Մինչդեռ երեկ նույն Վենետիկի հանձնաժողովը հայտարարել է, թե «բեղմնավոր է գնահատում Հայաստանի իշխանությունների հետ աշխատանքը և դատական բարեփոխումների առնչությամբ կարծիք կներկայացնի, երբ պատրաստ կլինեն ՀՀ դատական օրենսգրքի փոփոխությունները»: Իրականում ի՞նչ տեղի ունեցավ այս օրերին, ինչո՞ւ նման աղմուկ բարձրացավ այդ հարցի շուրջ և ինչո՞ւ նման իրարամերժ փաստաթղթեր եղան։

– Նախ՝ դա Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի նոթերն էին, և դա ներքին փաստաթուղթ էր։ Իհարկե՝ ես ուրախ եմ, որ այդ կազմակերպությունը կարողացել է ինչ-որ կերպ պեղել այդ արձանագրությունն ու տարածել։ Իսկ Վենետիկի հանձնաժողովը մեկ անգամ է պաշտոնական հայտարարություն արել, դա եղել է երեկ ու այն մասին էր, որ աշխատանքները բեղմնավոր են, քննարկումներ կլինեն, և հայտարարություն կանեն միայն այն ժամանակ, երբ դատական համակարգի բարեփոխումների ողջ ռազմավարությունը կդրվի սեղանին: Ես նաև հասկանում եմ տարբեր շրջանակների կողմից Հայաստանի դատական համակարգում տեղի ունեցող բարեփոխումները տորպեդահարելու ցանկությունը, բայց դա չի ստացվելու:

– Ինչո՞ւ են ցանկանում տորպեդահարել։

– Որովհետև դատական համակարգի այս վիճակը ձեռնտու է նախկին համակարգի ներկայացուցիչներին, որպեսզի նրանք կարողանան իրենց ռևանշիստական գործողությունները լավ պլանավորել և ունենալ դաշնակիցներ։ Ես կարծում եմ, որ դատական համակարգի բարեփոխումները խիստ կարևոր են, և այստեղ խնդիրը ոչ թե պատժիչ գործողություններն են, այլ համակարգի առողջացումն է։ Ես կարևորում եմ նաև դատավորի այն հայտարարությունը, թե մենք պետք է դատավորներին լավ վարձատրենք և ունենանք արժանապատիվ դատական համակարգ։

– Այսօր ավելի քան տասը հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ իշխանություններից պահանջելով բացահայտել, թե Վենետիկի հանձնաժողովում ով է ներկայացրել «ՀՀ-ում վեթինգի իրականացման ոչ անհրաժեշտ և ոչ էլ օգտակար լինելու համաձայնությունը»։ Դուք միանո՞ւմ եք այս պահանջին, և իսկապես անհրաժե՞շտ է, որ ՀՀ իշխանություններն ուսումնասիրեն ու բացահայտեն, թե ովքեր են Վենետիկի հանձնաժողովին տեղեկություններ տրամադրել կամ հայաստանյան այդ կազմակերպություններն ինչպես են ստացել այդ արձանագրությունը:

– Իշխանությունները պարտավոր են հետաքննել և իմանալ, թե ովքեր են փոխանցել այդ արձանագրությունը։ Եվ ես կարծում եմ, որ այս պարագայում իշխանության միակ իրական կռվանը թափանցիկությունն ու հաշվետվողականությունն է: Եվ որոշակի լյուստրացիոն գործընթաց պետք է շատ հստակ սահմանվի, և մեր քաղաքացիների համար պետք է պարզ դառնա, թե ինչպես է ստացվում, որ այդ հայտարարություններն անմիջապես հասնում են Վենետիկի հանձնաժողովին:

– Ովքե՞ր են տրամադրել:

– Այս ընթացքում բազմաթիվ նյութեր են դուրս բերվել համակարգից և հանրայնացվել։ Այդ արտահոսքի պրակտիկան բավական տարածում էր գտել, և կարծում եմ, որ դրանք Հայաստանի պետական շահերին դեմ գնացող գործընթացներ են: Կարծում եմ, որ իշխանությունները դրանից պետք է դասեր քաղեն ու աչալուրջ լինեն։ Չեմ ցանկանում անուններ հրապարակել, թե ովքեր կարող են արած լինել, բայց Հայաստանում կան շրջանակներ, որոնք ամեն կերպ հետաքրքրված են դատական համակարգի բարեփոխումների ձախողմամբ: Եվ կարծում եմ, որ իշխանությունները՝ մենք, պարտավոր ենք պարզել այդ հակապետական արտահոսքի աղբյուրները և մտածել դրա հետևանքների մասին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան