ՍԴ-ում Սահմանադրության օրվա առթիվ որևէ միջոցառում չի նախատեսվում. Պետական խորհրդանիշների օրը առաջին դեմքերը երկրում չեն լինի

Լուրեր

18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
Բոլորը

Պետական խորհրդանիշների օրը վաղը Հայաստանի Հանրապետությունում չի նշվելու պետական մակարդակով: Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի աշխատակազմից Factor.am-ին փոխանցեցին, որ հուլիսի 5-ին ՍԴ-ում որևէ միջոցառում նախատեսված չէ: ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ վաղը ՍԴ անդամներով նախատեսել են այցելել Գոշավանք:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Սահմանադրական դատարանում Սահմանադրության օրվա և պետական խորհրդանիշների տոնի առթիվ միջոցառում էր կազմակերպվել, որին մասնակցում էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, նախարարներ, պատգամավորներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նախագահի աշխատակազմից էլ մեզ տեղեկացրին, որ նախագահն այս տարի ՍԴ-ում կայանալիք միջոցառման որեևէ հրավեր չի ստացել: Պետական խորհրդանիշների օրը Հայաստանից բացակայում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Նրանք գործուղման են: Ազգային ժողովի լրատվության վարչության պետի պաշտոնակատար Հրայր Զորյանն էլ Factor.am-ին փոխանցեց, որ խորհրդարանում ևս միջոցառումներ նախատեսված չեն: Նրա պնդմամբ՝ երբեք էլ չի եղել:

Գործող Սահմանադրությունը ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին անցկացված համաժողովրդական հանրաքվեով: 2005 և 2015 թվականներին, կրկին հանրաքվեով, այն փոփոխվել ու լրացվել է:

Նարեկ Կիրակոսյան