«Կինոյի մասին օրենքը չի նպաստելու, որ մենք լավ ֆիլմ նկարենք». Էդգար Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.09.2026 | 22:49
Հարսանիքի ժամանակ տունը թալանել են․ բացահայտվել է բնակարանային 6 գողություն
02.09.2026 | 22:36
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ մանրամասներ
02.09.2026 | 22:20
5 մարդու կյանք խլած վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
02.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.09.2026 | 21:43
Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
02.09.2026 | 21:30
ՌԴ-ի ռազմաբազան հեռացնելը ՀՀ-ին կանգնեցնելու է անվտանգային նոր սպառնալիքների առաջ․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 21:14
«Օրենք ընդունեցինք, որ հանրաքվե չանենք». Պուտինը չկարողացա՞վ համոզել Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 21:00
«Սիմուլյանտություն», թե՞ առողջական լուրջ խնդիր․ Խաչատրյանը, ըստ փաստաբանի, ավելի քան 24 ժամ չի սնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:45
Դժվար է հավատալ, որ ՌԴ-ն պատրաստ է հեշտությամբ դուրս բերել իր ռազմաբազան․ Բենիամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:27
Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:22
ՀՀ-ն ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ
02.09.2026 | 20:09
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են ՔԿՀ, առանձնազրույց ունեցել Գագիկ Խաչատրյանի հետ
02.09.2026 | 19:43
Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում
02.09.2026 | 19:30
Մահացու չե՛ն ՌԴ-ի պատժամիջոցները․ ԵՄ-ի խորհուրդը հավանություն տվեց՝ ազատականացնում է ՀՀ-ից արտահանման շուրջ 80%-ը․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 19:11
Պապիկյանը 3-րդ բանակային կորպուսի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Բոլորը

Երեկ խորհրդարանի կրթության մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովը «Կինոյի ոլորտում օրենսդրական հնարավոր լուծումների վերաբերյալ» թեմայով լսումներ էր կազմակերպել:

Factor.am-ը զրուցել է կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանին, որը նույնպես մասնակցել է այդ լսումներին:

– Երեկ ԱԺ կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահը նկատել է, որ հայ կինոն բավականին առաջընթաց է ապրել, կինոարտադրության գործընթացներն ակտիվացել են։ Իսկապե՞ս այդպես է:

– Ֆորմալ, քանակական առումով կարելի է համաձայնվել։ Որակական՝ անշուշտ ոչ:

– Որակի ի՞նչ խնդիր կա։

– Որակի և քանակի կոնֆլիկտ կա և, եթե չեմ սխալվում, Էնգելսը, թե Մարքսն է ասել, քանակը որակ է դառնում: Քանակը որակ չի դառնում: Ես, անկեղծ ասած, չեմ հավատում դրան, որովհետև դա նույնն է, որ ասես՝ մի երեք գնացք աթարը կարող է դառնալ մի գդալ սև խավիար: Կարծում եմ՝ 100 գնացքն էլ չի դառնա: Քայլեր է պետք անել, և այդ քայլերն այնքան էլ կախված չեն Կինոյի մասին օրենքից: Այստեղ կա կրթության և մշակութային ստրատեգիայի խնդիր:

-Այնուամենայնիվ, Կինոյի մասին օրենքն անհրաժեշտությու՞ն է, թե՞ ոչ։

-Իհարկե՛:

– Ի՞նչ հարց պիտի լուծի այդ օրենքը։

– Գիտեք՝ Ամերիկայում չկա «Կինոյի մասին» օրենք: Երբ մենք փորձում ենք համեմատություններ անել կամ ինչ-որ ճանապարհ կրկնօրինակել երկրներից, որոնք կինոկայսրության գագաթներ են, դա ուղղակի ծիծաղելի է։ Մենք գտնվում ենք այն երկրներից ցանկում, իսկ նրանք 95 տոկոսն են բոլոր երկրների, որոնք իրենց կինոտեսակի գոյատևման խնդիր ունեն: Մենք արդեն մեզ չենք ծիծաղեցնում, այլ տարածաշրջանը, շուտով նաև՝ ամբողջ աշխարհը: Ամերիկայից, Բոլիվուդից՝ Հնդկաստանից բացի, անշուշտ՝ ևս մի քանի պետությունից, կինոարտադրություն չունի ոչ ոք։ Եվրոպայում ոչ ոք կինոարտադրություն չունի, բայց կինո ունի։ Բոլորը գոյատևման հարց են լուծում:

– Ֆրանսիան ունի՞:

– Ֆրանսիայի գոյատևման մեխանիզմն ամենահաջողներից մեկն է, փորձել է լիարժեք հակադրվել ամերիկյան կինոկայսրությանը, որովհետև դա բացառապես կինոկայսրություն է իր բոլոր լծակներով և գործիքներով, ամեն լուման պետք է գնա կինոյին։ Որ հետո կարողանան 100-200 միլիոնով կինո նկարել… Կինոն այնպիսի ոլորտ է, որ ամբիցիոզ մարդիկ են, ընդհանրապես արվեստն է այդպիսին։

– Այսինքն՝ գզվռտո՞ց է այդ ոլորտում։

– Միշտ, ինչքան ինձ հիշում եմ՝ 1980-ականներից, սովետից սկսած։ Մեծերից սկսած մինչև այսօր դա եղել է՝ իրար խանգարել, չօգնել։

– Հետևաբար՝ Կինոյի մասին օրենքը չպե՞տք է կարգավորի նման հարցերը։

– Օրենքը պետք է հեշտացնի մեր աշխատանքը որպես կինոարտադրողի։ Հեշտացնի համատեղ արտադրանքը, իրավական ճշգրտումներ մտցնի, բայց օրենքը չի նպաստելու, որ մենք լավ ֆիլմ նկարենք։ Հիմա օրենքում գրեք, Սահմանադրությունում գրեք, ասենք՝ 15-րդ հոդվածում, որ Հայաստանի կինեմատոգրաֆիստը պարտավոր է բարձրարժեք կինո նկարել։ Կարող եք գրել, սպասել, ոնց որ բարդու ծառի տակ սպասես, թե ծառը երբ է նարինջ տալու:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան