«Վեթինգը որևէ ձևով չի ազդելու դատավորների կայացրած դատական ակտերի վրա». Հերիքնազ Տիգրանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
Բոլորը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը Factor.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Ռուսաստանի դեսպանի այցելությունը Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին, ասաց, որ դա կարող էր լինել աջակցության ուղերձ։

«Կարող էր փոխանցվել Ռուսաստանի նախագահի որևէ աջակցության խոսք։ Այս պահին չեմ կարող ասել, մանրամասների չեմ տիրապետում։ Բայց միայն հանդիպման փաստն արդեն իսկ որոշակի ուղերձ է այն մասին, որ կա հետաքրքրություն նրա հանդեպ և կա հետաքրքրություն նրա գործի հանդեպ»,- ասաց «Իմ քայլի» պատգամավորը։

Հարցին՝ հավանական համարո՞ւմ է Քոչարյանի վերադարձը կալանավայր, Տիգրանյանը պատասխանեց. «Ես ոչինչ չեմ բացառում, բայց ամենը պայմանավորված է, թե որքանով հիմնավոր կլինեն կալանքը որպես խափանման միջոց ընտրելու փաստական հանգամանքները։ Եթե ապացույցների ամբողջությունը դատավորին բերի այդ համոզման, և դատավորը կաշկանդված չլինի այլ հանգամանքներով՝ բացի ապացուցողական բազայից, ապա որևէ ելք ես չեմ բացառում այս գործով: Խնդիր չեմ տեսնում հակառակ որոշման մեջ նույնպես»։

Անդրադառնալով ԲԴԽ անդամների հրաժարականներին՝ «Իմ քայլի» պատգամավորն ասաց, որ որևէ փաստ չկա, որ վեթինգն իրականացնելու է Բարձրագույն դատական խորհուրդը։ «Ամենայն հավանականությամբ՝ դրա համար կլինի առանձին հանձնաժողով, բայց ԲԴԽ-ն կլինի այն մարմինը, որն այդ հանձնաժողովի եզրակացության հիման վրա դատավորի լիազորությունները դադարեցնելու որոշում կկայացնի»,- նշեց Տիգրանյանը։

Անդրադառնալով հարցին, որ դատավորների պաշտոնաթողություններ գրեթե չկան, սա նշանակո՞ւմ է՝ դատավորներն այնքան էլ վախեցած չեն վեթինգից, Հերիքնազ Տիգրանյանն ասաց. «Վեթինգը նպատակ չունի դատավորներին վախեցնել այն աստիճան, որ նրանք սկսեն ինքնահրաժարականի դիմումներ ներկայացնել։ Վեթինգը չի իրականացվի այնպիսի մեխանիզմով, որ դատական համակարգը գնա կոլապսի։ Վեթինգը նշանակում է զբաղեցրած պաշտոնին դատավորի համապատասխանության ստուգում»:

Պատգամավորը չի կարծում, որ այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որը դատավորներին հնարավորություն չի տալիս աշխատել. «Ընդհակառակը, դատավորներին ազատություն է տրվել ցանկացած ազդեցությունից»։

Ըստ Տիգրանյանի՝ օրենսդիր մարմնի կողմից կձևավորվի անկախ վեթինգային հանձնաժողով, որը կքննի դատավորին երեք ասպեկտով՝ մասնագիտական գործունեությունը՝ բարեվարքությունը, նրանց քաղաքական կապերն ու ազդեցությունները, դրան գումարած՝ գույքի և եկամուտների աղբյուրների հավաստիությունը:

Հարցին, թե ինչպե՞ս է լուծվելու մինչև վեթինգի կիրառումը կայացած դատական ակտերի լեգիտիմության հարցը, պատգամավորը պատասխանեց. «Որևէ ձևով վեթինգը չի ազդելու դատավորների կայացրած դատական ակտերի վրա»։

Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, թե ԱԺ-ում քննարկումները չեն լինելու մասնագիտական դաշտում, այլ ավելի շատ քաղաքական, ուստի դա իրենց հետաքրքրության շրջանակներից դուրս է։ «Եթե համարում են, որ ՀՀԿ-ն քաղաքական ուժ է, ապա կարող են մասնակցել՝ քաղաքական տեսակետից կարծիքներ հայտնելու։ Իսկ եթե մասնագիտական առումով ասելիք ունեն, ապա թող գան և ԱԺ-ի այդ մասնագիտական բացը լրացնեն։ Մենք միայն ուրախ կլինենք իրենց տեսնել ԱԺ-ի քննարկումներին»,- ի պատասխան՝ ասաց «Իմ քայլի» պատգամավորը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մարինե Խառատյան