Հանրության մեջ ագրեսիայի աճ է նկատվում. Տարոն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
05.06.2019 | 14:54Ընդդիմադիր պատգամավոր Տարոն Սիմոնյանը վերջին ժամանակներս հանրության մեջ ագրեսիայի աճ է նկատում «և սոցիալական ցանցերում և իրականությունում»։ Ինքը բոլորին կոչ է անում զերծ մնալ ագրեսիայի դրսևորումներից և դրա խրախուսումից։
ՀԱԿ ակտիվիստի հանդեպ բռնությունը, որ տեղի էր ունեցել երկու օր առաջ, նա համարում է քրեական հանցագործություն։ «Մենք եթե սոցցանցերում թույլ ենք տալիս կամ աչքերս փակում ենք ահագնացող ագրեսիայի աճի առջև, դա դուրս է գալու իրականություն, և երկու օր առաջ տեղի ունեցածը դրա արդյունք է։ Դա արդյունք է նաև հանրային իշխանությունների կողմից առանձին դեպքերում որոշակի հայտարարությունների»,- վստահեցնում է Տարոն Սիմոնյանը։
Նա իշխանություններին կոչ է անում արտահայտություններում հեռու մնալ ագրեսիան խրախուսող խոսքերից։
Մանրամասները՝ տեսանյութում: