Ի՞նչ եղան դրանք․ Արման Բաբաջանյանը ԿԲ նախագահին հատ-հատ հիշեցրեց տված խոստումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության  պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր խորհրդարանում  Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին հիշեցրեց նրա պաշտոնավարման տարիներին վերջինիս տված խոստումները և հետաքրքրվեց՝ ի՞նչ եղան դրանք։

«2008 թվականին Դուք խոստանում էիք 2009 թվականին ստեղծել համահայկական բանկ՝ 30 միլիարդ դրամ կանոնադրական կապիտալով, որով պետք է լուծվեին խոշոր ծրագրերի տնտեսական հարցեր: Ի՞նչ եղավ: 2003 թվականի տխրահռչակ որոշմամբ ԿԲ-ի և այն ժամանակ քաղաքական իշխանության, վստահ եմ՝ Քոչարյանի գլխավորությամբ 18 մլն դոլարով վաճառվեցին 1,4 տոննա կազմող մեր ոսկու պահուստները: Հետագայում պարզվեց, որ մենք վաճառել ենք կրկնակի էժան: 2015 թվականին, պարոն Ջավադյան, հայտարարել էիք այս ամբիոնից, որ ոսկու պաշարները փորձում եք վերականգնել և բանակցում է շվեյցարական հեղինակավոր մի ընկերության հետ, որը Հայաստանում գործարան է բացելու․ ի՞նչ եղան այդ խոստումները»,- ԿԲ նախագահին հարցեր ուղղեց պատգամավորը՝ հետաքրքվելով․

«2020 թվականին Ձեր ժամկետը լրանում է՝ Դուք չեք կարող Ձեր ժամկետը երկարացնել, կամ Ձեզ չեն կարող ներկայացնել այստեղ: Դրանից հետո Դուք որտե՞ղ եք Ձեզ պատկերացնում՝ կվերադառնաք մասնավո՞ր հատված, որտեղ կուտակել եք Ձեր նախնական կապիտալը, թե՞ այլ պետական հաստատությունում եք տեսնում Ձեր պաշտոնավարումը»:

Մանրամասները՝ տեսանյութում։