«Եկեք մի քիչ էլ սիրենք իշխանությանը, մեկ էլ ե՞րբ է դա հնարավոր». Գրիգոր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը նկարիչ Գրիգոր Խաչատրյանի հետ

– Պարո՛ն Խաչատրյան, վերջին մեկ տարվա դիտարկումներով, ըստ Ձեզ, ի վերջո՝ հեղափոխություն եղե՞լ է, թե՞ դեռ իրական հեղափոխությունն առջևում է:

– Հեղափոխությունը որպես բառ, որ օգտագործվում է, յուրաքանչյուրի համար տարբեր իմաստ ունի: Հեղափոխություն որ ասում են, մի մասը գտնում է, որ այո, մի մասը՝ ոչ: Պետք է վերցնել այն մասը, ինչ տեղի է ունեցել: Մենք ազատվեցինք այն ռեժիմից, որից ազատվելու հույս գրեթե չէր մնացել: Ես մի բան եմ նկատել, որ երբ ինչ-որ իրադարձություն է տեղի ունենում, մարդիկ սովորաբար ասում են՝ ես այդպես էլ գիտեի: Բայց սա այն դեպքն է, որ ես չեմ ճանաչում որևէ մեկին, որն ասեր նման բան: Բոլորի համար դա անսպասելի էր:

– Այսինքն՝ Դուք էլ չեք ենթադրել…

– Ես էլ չեմ ենթադրել: Եվ այն հանգամանքը, որ մենք դրան չէինք սպասում, կարծես առանց հույսի՝ հույս ունենաս: Դրա համար, երբ ասում ենք՝ հեղափոխություն եղել է, թե չի եղել, իհարկե՝ մեկ իմաստով, որ այդքան կարևոր բանը փոխվել է, եղել է: Եվ այսօր դատաիրավական համակարգի հետ կապված փոփոխությունն էլ որ կա, կարծում եմ՝ շատ ավելի շոշափելի կարող է դարձնել:

– Հեղափոխությունն անձամբ Ձեզ ինչքանո՞վ է վերաբերվում, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Դուք միշտ էլ ազատ եք եղել:

– Ընկերներիցս մեկն ասաց՝ փողոցում հարց տվեցին՝ ո՞նց է Ձեզ վրա ազդել, ասաց՝ շատ լավ է, որ այլևս ես դեղեր չեմ առնում, այդքան չեմ ներվայնանում: Եթե առաջ առանց հույսի նման բան կարող էինք երազել, այսօր մի տեսակ հուսահատությունը վերացել է, սպասումներ կան:

– Ձեր կարծիքով՝ հեղափոխությունը ճաքեր չի՞ տալիս, հակահեղափոխական ակտիվություն չե՞ք տեսնում, հատկապես՝ վերջին օրերին:  

– Ես շատ սևեռված չեմ հետևում իրադարձություններին, բայց ինֆորմացիան, մեկ է, հասնում է միջավայրի միջոցով: Ես նման բաներ բոլորովին չեմ տեսնում: Պարզապես, կարծում եմ, մի շարք լրատվամիջոցների կողմից է այդ ֆոնը ստեղծվում: Պարզ է, որ սկզբնական ընթացքում լիքը ձախողումներ կլինեն, բայց դա նորմալ է:

– Վերջին մեկ տարվա դիտարկումներով, Ձեր կարծիքով, որո՞նք են հիմնական բացթողումները, որտե՞ղ թերացանք:

– Կարող է՝ ես շատ վստահաբար և ներողամտաբար եմ մոտենում այսօրվա իշխանությունների բոլոր գործողություններին, որովհետև այնքան ուրախալի է, որ այսօր իրենք կան: Երբ հիշում ես անցյալը, 20 տարի այդ երկու իշխանավորները որ կային, ինձ համար մութ ու ցուրտ տարիներն այդ 20 տարիներն էին: Եվ դրանից ազատվելն այնքան լավ է, որ բազմաթիվ թերություններ կամ ձախողումներ իմ աչքին չեն երևում:

– Այն փաստը, որ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, Ձեր կարծիքով՝ վտանգավոր փա՞ստ է, թե՞ դատարանն ապացուցեց, որ անկախ դատական իշխանություն է:

– Ես կարծում եմ, որ դատական իշխանություններն այսօր անկախ չեն՝ այն պատճառով, որ իրենք կապված են նախկին իշխանությունների հետ: Եվ երբ նախկին իշխանությունների կառավարման ժամանակ իրենք կարող էին կոնկրետ հրամաններ կատարել և դրա համար ինչ-որ բան ստանալ, այսօր արդեն վերևներին չեն տալիս և իրենց համար մի տեսակ լավ ժամանակաշրջան է:

– Երբ Դուք հավատում եք իշխանություններին, դրանով Ձեր հավատը վտանգի տակ չե՞ք դնում:

– Օրինակ՝ այն ժամանակներում ես միշտ ասում էի, որ հնարավոր է, որ ես սիրեմ իմ երկրի նախագահին, իշխանավորին: Ես միշտ դրան հավատացել եմ: Ու այսօր այդ առումով շատ ուրախ եմ, որ իշխանության հետ կոնֆլիկտ չկա, իրեն վստահում ես: Ես հավատ բառը չեմ ուզում օգտագործել, հույս բառը… դրանք չարչրկված բառեր են: Այս վստահությունը շատ մեծ է: Սովետից սկսած մենք երկար տարիներ տեսել ենք սուտ, կեղծիք, ամեն վատ բան տեսել ենք: Եվ ընդամենը մի տարի է, որ մի քիչ վայելում ենք նորմալ իշխանություն: Ես ասում եմ ընկերներիս՝ եկեք առիթից օգտվենք, որովհետև նման բան մինչև հիմա չէր եղել: Եկեք մի քիչ սիրենք իշխանությունը, մեկ էլ ե՞րբ է հնարավոր:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան