Քաղաքացիներն արձագանքում են Հայկ Մարությանի՝ նոր վերելակների համար վճարելու հայտարարությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 10:25
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանեց Երևան
02.07.2026 | 10:16
«Ականատեսը» ընտրելու իրավունքի սահմանափակման նախագիծը սահմանադրական խնդիր է համարում
02.07.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 2-ի դրությամբ
02.07.2026 | 09:45
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը
02.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.07.2026 | 09:06
ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
02.07.2026 | 06:06
ԱԱ-2026. ԱՄՆ-ի հավաքականը շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 02:50
ԱԱ-2026. Բելգիան կամային հաղթանակ տարավ 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:57
ԱԺ պատգամավորի երդման տեքստը կփոփոխվի․ օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
01.07.2026 | 22:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
01.07.2026 | 22:26
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
01.07.2026 | 22:05
ԱԱ-2026. Անգլիան դժվարությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, Հարի Քեյնը՝ հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:00
Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալիս է լուրջ ծրագրով՝ աջակցելու ՀՀ-ին․ ՌԴ-ն հակահայկական է՝ սահմանափակումներ մտցրեց․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 21:57
Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել
01.07.2026 | 21:39
Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապամիջուկայնացման գործընթացը «լավ է ընթանում»
Բոլորը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ վերելակային տնտեսությունը փոխելու ծրագիրը քաղաքացիների կողմից միանշանակ չի ընդունվում։ Օրերս քաղաքապետը հայտարարեց, որ քաղաքային իշխանություններն ի վիճակի չեն ինքնուրույն լուծել խնդիրը, նրանք ունեն մայրաքաղաքի բնակիչների օգնության կարիքը։

 

Այժմ մեկ բնակարանի համար միջինը 1600 դրամ է գանձվում, վերելակները փոխելու դեպքում այդ գումարը կարող է ավելանալ մոտ 30 տոկոսով։

 

Factor.am-ի հարցին ի պատասխան՝ Կենտրոն վարչական շրջանի բնակիչներից ոմանք ասացին, որ քաղաքային նորընտիր իշխանության այս առաջարկից տարակուսած են: Ասում են՝ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու փոխարեն թող վերելակները վերանորոգեն։

Խորենացի 30 հասցեի այս վերելակը շուրջ 50 տարի է՝ շահագործվում է, պարբերաբար վերանորոգելու անհրաժեշտություն է առաջանում: 13 հարկանի շենքի բնակիչները հաճախ են օգտվում կողքի մուտքի վերելակից:

 

Երևանի ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը համոզված է, որ քաղաքային իշխանությունը վերելակների խնդրի լուծումը սկսել է երկրորդական հարցից։ Առավել կարևոր է, թե ինչպես է կառավարվելու վերելակային տնտեսությունը:

 

Դավիթ Խաժակյանը հայտարարում է, որ քաղաքային իշխանությունը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ, ընտրվելուց մինչ օրս դեռևս չի մշակել վերելակային տնտեսությունը թարմացնելու տեսլական։

 

Ի դեպ՝ մեզ հետ զրույցում քաղաքացիները մեկ ուշագրավ դիտարկում ևս արեցին՝ նշելով, որ նախընտրական փուլում, երբ Հայկ Մարությանը խոստանում էր փոխել վերելակները, երբևէ չէր հիշատակում, որ դա արվելու է քաղաքացիների հաշվին։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Շողիկ Գալստյան