Գագիկ Ծառուկյանի պարզաբանումը չի փարատում կասկածը, որ նա միջամտում է բիզնես կառավարմանը. Հերիքնազ Տիգրանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.12.2025 | 22:34
Դավիթ Խուդաթյանն ու Համաշխարհային բանկի նոր ղեկավարը ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ
19.12.2025 | 22:21
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.12.2025 | 22:08
Ուկրաինան պնդում է, որ հարձակվել է Միջերկրական ծովում Ռուսաստանի «ստվերային նավատորմին» պատկանող լցանավի վրա
19.12.2025 | 21:55
ԱԱԾ-ին վերագրվող թուղթ է հրապարակվել. Եզրաս արքեպիսկոպոսի՝ ԿԳԲ-ի գործակալ լինելու պնդման արձագանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 21:41
Հայաստանը Ժնևում քննարկել է փախստականների խնդիրների հասցեագրման իր մոտեցումները
19.12.2025 | 21:28
Պուտինը՝ Կուպյանսկի գրավման մասին ռուսական հայտարարություններին ֆոնին քաղաքում Զելենսկիի լուսանկարի մասին 
19.12.2025 | 21:15
Գարեգին Բ-ն մտադիր չէ հեռանալ․ քաղաքական գնահատականներ՝ Մայր Աթոռում տեղի ունեցածի շուրջ
19.12.2025 | 21:03
Բաքուն Ռուբեն Վարդանյանի մասին քարոզչական ֆիլմ է պատրաստել
19.12.2025 | 20:49
Ստամբուլի մոտակայքում ռուսական ԱԹՍ է կործանվել
19.12.2025 | 20:37
Պուտինը խոստացել է Ուկրաինայի վրա հարձակումների մորատորիում՝ ընտրությունների դեպքում
19.12.2025 | 20:28
Ֆինանսական գրագիտության թեմաները ներառված են մի շարք դպրոցական առարկաների ծրագրերում. ԿԳՄՍ նախարար
19.12.2025 | 20:15
Ով կանխիկ ունի. Factor TV-ն հաշվել է կառավարության անդամների փողերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 20:00
ԱԱԾ-ին նամակ ենք գրել՝ մեղադրում են մեզ գործակալ լինելու մեջ. մեր դեմ քրգործ հարուցեք կամ պատասխանատվության կանչեք․ Գառնիկ Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 19:47
Քննարկվել են մայրաքաղաքում երթևեկության ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված առաջարկներն ու իրավիճակային լուծումները
19.12.2025 | 19:33
Յուրա Մովսիսյանը լավատեսորեն է տրամադրված Հայաստանի հավաքականի ապագայի վերաբերյալ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հերիքնազ Տիգրանյանի հետ

– Տիկի՛ն Տիգրանյան, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր պատասխանել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այն հորդորին, թե Դուք առնվազն պետք է սպառիչ պարզաբանում ներկայացնեք, որ Ձեր սեփականությունը հանդիսացող ընկերությունների կառավարմամբ չեք զբաղվում։ Գ.Ծառուկյանն իր պատասխանի ավարտին գրել է. «Հույս ունեմ, որ իմ կողմից ներկայացված սպառիչ հիմնավորումները մեկընդմիշտ կփարատեն այս հարցով «մտահոգ» բոլոր շահագրգիռ անձանց և կազմակերպությունների կասկածները»: «Իմ քայլի» համար սպառի՞չ է Գագիկ Ծառուկյանի այս պատասխանը։

– Խմբակցությունը դեռ քննարկում չի անցկացրել, ես կներկայացնեմ իմ տեսակետը իրավական կարգավորումների տեսանկյունից։ Գագիկ Ծառուկյանի պարզաբանումն այլ հարցեր է առաջացնում և ամենևին չի փարատում այն կասկածները, որ նա, լինելով այլ սեփականատեր, միջամտում է բիզնես կառավարմանը։ Փաստ է ներկայացվում, որ 2017թ. մայիսից բիզնեսը հանձնված է հավատարմագրային կառավարման: Վստահում ենք խոսքին, բայց շատ ավելի ցանկալի կլիներ, որ պատասխանին կից լինեին հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագրերի լուսապատճենները: ԱԺ-ում «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ նրա խոսքերն ակնհայտորեն փաստում են, որ ի հակադրություն նրա ներկայացրած փաստերի, որ բիզնեսը տրված է հավատարմագրային կառավարման, ինքը շարունակում է ազդել կառավարման մարմինների վրա: Այսինքն՝ պատգամավորի վարքագիծն ամենօրյա բիզնես-գործունեությունից զերծ չէ։ Ավելին, նշում է, որ կառավարման խորհրդի դժգոհությունը կարող է առաջացնել այն, որ ինքն առաջարկել է իջեցնել ցեմենտի գինը, որովհետև, ինչպես ինքն է նշում, դա անում է ոչ թե իր բիզնես նպատակների, այլև տնտեսական հեղափոխության կամ ներդրումներին նպաստելու համար:

– Իսկ այդ նպատակը չի՞ արդարացնում կառավարմանը միջամտելու՝ Գ.Ծառուկյանի վարքագիծը:

– Իհարկե՝ ոչ։ Այդ դեպքում մենք պիտի ասենք, որ պետք է խրախուսենք բիզնեսմենների մուտքն ԱԺ, որ նրանք կարողանան ավելի լավ օրենքներ ընդունել, որ տնտեսական հեղափոխությունն արագ տեղի ունենա կամ ներդրումներ գան ՀՀ: Մենք ճիշտ հակառակն ենք ասում:

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած տարի պատասխանելով Գ.Ծառուկյանի՝ բիզնեսով զբաղվելու մասին Factor.am-ի հարցին՝ ասել էր, որ նա խոշոր սեփականատեր է։ Չե՞ք կարծում, որ Նիկոլ Փաշինյանն այդպիսով արդարացրել է Գագիկ Ծառուկյանի՝ բիզնեսով զբաղվելը, և Արարատ Միրզոյանի նամակը ժամանակավրեպ է կամ հակասում է վարչապետի հայտարարությանը։ Ընդ որում՝ այդ ժամանակ Ն.Փաշինյանը մասնակցում էր նույն սեփականատիրոջ՝ Գ.Ծառուկյանին պատկանող «Մայնինգ Ֆերմայի» բացմանը:

– Պարոն Փաշինյանը պատասխանեց լրագրողի այն հարցին, թե ՀՀ-ում կա՞ն օլիգարխներ, և արդյո՞ք պարոն Ծառուկյանն օլիգարխ է։ Եթե այդ տեսանկյունից դիտարկենք, օլիգարխիա նշանակում է, որ բիզնեսը սերտաճած է քաղաքականության հետ։ Հետևաբար՝ այո՛, ՀՀ-ում օլիգարխիա չկա, որովհետև իշխող քաղաքական ուժը չունի բիզնեսներ:

– Ի դեմս Գ.Ծառուկյանի՝ ԱԺ-ում բիզնեսի և քաղաքականության սերտաճո՞ւմ կա։

– Ըստ էության՝ հիմա միակ պատգամավորը, ում բիզնես շահերը քննարկվում են, մնացել է պարոն Ծառուկյանը: Այս նոր խորհրդարանում չկան այնպիսի պատգամավորներ, որոնք հայտնի են որպես բիզնես-սեփականատերեր։ Իսկ եթե լինեն, ապա նրանց նկատմամբ նույնպես պետք է գործի նույն սկզբունքը։

– Գլխավոր դատախազությունը Գ.Ծառուկյանին հետապնդելու և նրան մանդատից զրկելու մասին դիմումը փոխանցել է ՀՔԾ-ին։ Ձեր կարծիքով՝ ՀՔԾ-ն ի՞նչ որոշում կկայացնի:

-Ես դա չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, թե քրեական գործ հարուցելու ի՞նչ հիմքեր կարող են լինել։ Նախ՝ պետք են հիմքեր և առիթներ։ Առիթը նրա հայտարարություններն էին, հիմքերը պետք է նայել ՔՕ 310-րդ հոդվածի հատկանիշներով պարունակվող արարքներում։ Ես այս պահին չեմ կարող գնահատել, թե արգելված կամ ոչ թույլատրելի սուբյեկտի կողմից ձեռնարկատիրական գործունեությունն ի՞նչ հետևանքներ է առաջացրել, որովհետև որևէ փաստի չեմ տիրապետում։ Դա նախաքննական մարմնի խնդիրն է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան