«Տրոյկա Դիալոգ»-ը միշտ գործել է թափանցիկ. Ռուբեն Վարդանյանի գրասենյակ

Լուրեր

11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
Բոլորը

«Տրոյկա Դիալոգ»-ը միշտ գործել է «թափանցիկության և ֆինանսական հաշվետվողականության միջազգային ստանդատներին համապատասխան»։ Այս մասին հայտարարել է գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի գրասենյակը՝ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) և գործընկեր լրատվամիջոցներ մի շարք հրապարակումներից հետո։

Հայտարարությունում ընդգծվում է, որ 2012-ին «Տրոյկա Դիալոգ» ընկերության՝ «Սբերբանկ»-ին վաճառվելուց հետո Ռուբեն Վարդանյանը մեծ ռեսուրսներ և ժամանակ է ներդրել մարդասիրական գործունեությունան ոլորտում։

«Վարդանյան ընտանիքը իր կարողությունների մեծ մասը բարեգործական նախագծերում ներդնելու պարտավորություն է ստանձնել դեռ 2000-ականների կեսերին», – հայտարարել է Ռուբեն Վարդանյանի գրասենյակը։

Հիշեցնենք, որ կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հետաքննության միջազգային ծրագրի (OCCRP) հետաքննող լրագրողները պնդում են, որ ժամանակին ռուսական խոշորագույն ներդրումային բանկերից «Տրոյկա Դիալոդ»-ը մասնակցել է մի սխեմայի, որի միջոցով շուրջ 9 մլրդ դոլար է «լվացվել»:

Հետաքննության համաձայն՝ այդ սխեման, որը լրագրողները «Տրոյկա Լվացքատուն» են կոչել, կազմակերպված հանցավորության հետ կապ ունեցող մարդկանց և կոռուպցիոներներին թույլ է տվել խուսափել հարկերից և թաքցնել արտասահմանում գտնվող իրենց ունեցվածքը:

Ըստ հետաքննության՝ այդ սխեմայից օգտվող անձանցից է թավջութակահար Սերգեյ Ռոլդուգինը, որին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ընկերն էր անվանում: Ի դեպ՝ նրա անունը հիշատակվել է նաև «Պանամական թղթապանակում», որում նշվում է, որ Ռոլդուգինի անունով շուրջ 2 մլրդ դոլար է փոխանցվել:

«Տրոյկա Դիալոգը», հետաքննող լրագրողների պնդմամբ, 2000-ականների կեսերին ավելի քան 75 օֆշորային ընկերությունների ցանց է ստեղծել, որոնք հաշիվներ են բացել, մասնավորապես, լիտվական Ukio Bankas-ում. այն 2013 թվականին փակվել է: Աղբյուրը հիշեցնում է, որ «Տրոյկա Դիալոգի» գլխավոր բաժնետերը հայտնի բանկիր Ռուբեն Վարդանյանն էր: 2012 թվականին «Տրոյկա Դիալոգը» վաճառվել է «Սբերբանկին»՝ վերանվանվելով Sberbank CIB:

Հետաքննությանն անդրադարձել է նաև «Թրանսփարենսի ինթերնեյշնլ – Ռուսաստանը»՝ ՌԴ նախագահին կոչ անելով իր աշխատակազմի վերահսկողական վարչությանը հանձնարարել՝ ստուգել «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության միջոցների լվացմանը հակազդելու հարցում Ռոսֆինմոնիթորինգի կողմից իր գործառույթների իրականացման հանգամանքը: «Թրանսփարենսի ինթերնեյշնլ – Ռուսաստանի» համաձայն՝ այն, որ «Տրոյկա Լվացքատունը» վեց տարի շարունակ անպատիժ գործել է, վկայում է ակտիվների լվացումը կանխելուն ուղղված եվրոպական և ռուսական ջանքերի անբավարարության մասին: Այս հետաքննությունը շարունակում է միջազգային «լվացքատների» աղմկահարույց մերկացումների շարքը («Մոլդովական», «Ադրբեջանական», «Ռուսական», Danske Bank-ի էստոնական մասնաճյուղի հետ կապված սկանդալ և այլն), որոնք «ցույց են տալիս տնտեսական հանցագործությունների կանխման հարցում Ռոսֆինմոնիթորինգի և այլ երկրների ֆինանսական կարգավորիչների անբավարար արդյունավետությունը»: