Հայաստանում կնասպանության վիճակագրությունը մտահոգիչ է․ ներկայացվեց «Լռեցված ձայներ»  զեկույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ըստ ՄԱԿ-ի  տվյալների՝ աշխարհում տարեկան 66․000 կին է սպանվում։ Ինչպիսին է պատկերը Հայաստանում՝ միասնական վիճակագրություն չկա, բացի այդ՝ կնասպանությունը Հայաստանում ունի բարձր մակարդակի քողարկվածություն՝ լատենտայնություն․ այդ մասին է փաստում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի պատրաստած «Լռեցված ձայներ» զեկույցը։

«Գենդերային բռնության հիմնական և ամենակարևոր պատճառն իշխանությունն է և նրա անհավասար բաշխված ուժը։ Իշխանության պատճառով է, որ Հայաստանում գենդերային բռնություն է կատարվում, իսկ կնասպանությունը գենդերային բռնության դրսևորում է»,- նշում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ծրագրերի համակարգող Զարուհի Հովհաննիսյանը։

«Լռեցված ձայներ»-ը կնասպանության մասին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի երկրորդ զեկույցն է։ Այստեղ մանրամասն ներկայացված է 2016-17 թթ․ ընթացքում տեղի ունեցած կնասպանության 120 դեպքից 12-ի պատմությունը։ Իրական ցուցանիշներն ընդգրկել չի հաջողվել՝ ճշգրիտ վիճակագրական տվյալների բացակայության, մինչդատական փուլում գտնվող կամ կարճված գործերի անհասանելիության և «DataLex» դատական տեղեկատվական համակարգում հասանելի չլինելու պատճառով։ Ներկայացված 12 քրգործերից 4-ում սպանություն կատարող անձի նկատմամբ պատիժը մեղմացնող հանգամանքներ են կիրառվել։

Իրավաբան Ստելլա Չանդիրյանն ընդգծում է, որ  բոլոր գործերում, որտեղ դատարանը մեղմացնող հանգամանք է կարողացել գտնել, դրանք ոչ միայն ներպետական օրենսդրությանն ու դատական համակարգին են հակասում, այլ  նաև միջազգային նորմերին։

ՀՀ ոստիկանության տվյալներով՝ 2016-ին ընտանեկան բռնության 756, իսկ 2017-ին՝ 793 դեպք է գրանցվել։  Միայն 2017-ի ընթացքում ՀՀ ՔԿ մարմինների վարույթում ընտանեկան բռնության 458 քրգործ է եղել։ Դատարան միայն 86-ն է հասել, մյուսները՝ կարճվել են։

Ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը պաշտոնական վիճակագրությունն է ներկայացնում, ըստ որի՝ սպանության դեպքերը 2018 թվականին նվազել են։ Եղել է 35 դեպք, որից 6՝-ը կնասպանության։ Դրանցից երկուսը տեղի է ունեցել ընտանիքում։

«Լռեցված ձայներ» զեկույցի տվյալներով՝ կնասպանության դեպքերի 35%-ն ընտանեկան բռնության հետևանք է և հիմնականում կատարվում է նախկին կամ ներկայիս զուգընկերոջ կողմից։

Բացի այդ, կանանց 22․4%-ը ենթարկվում է  ֆիզիկական,  45․9%-ը՝ հոգեբանական բռնության։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի խոսքով՝ թեպետ 2017-ի դեկտեմբերին «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենք ընդունվեց, սակայն դրանում ներառված մեխանիզմները բավարար արդյունավետություն չունեն։

«Այո, տեղի է ունեցել փոփոխություն․ ընդունվել է ընտանեկան բռնության կանխարգելման օրենքը, սակայն այդ օրենքը չի համապատասխանում ոչ իրավապաշտպանների պատկերացումներին, ոչ էլ այն մեխանիզմները, որոնք ամրագրված են օրենքում, բավարար արդյունավետ են խնդիրը կանխարգելելու համար»,- նշում է Զարուհի Հովհաննիսյանը։

«Լռեցված ձայներ» զեկույցում ոչ միայն կնասպանության մեղադրանքով գործերի բացահայտումներն են, այլ նաև Հայաստանում նման դեպքերի կանխարգելման գործընթացների մեխանիզմներն ու քայլերը, որոնք կնպաստեն կնասպանության դեպքերի  արդար դատավարությանն ու դրանց թվաքանակի կրճատմանը։

 

Նելլի Մելքոնյան